Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Հակոբի Հովսեփյան (սեպտեմբերի 4, 1947, գյուղ Հեշտիա, Վրաստանի Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանում - օգոստոսի 27, 1996, գյուղ Հեշտիա), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1981), Վրաստանի և Հայաստանի Գրողների միությունների անդամ (1991)։
Վիկտոր Հովսեփյանը ծնվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում Հակոբ Հովսեփյանի և Մարիամ Գրաբսկայի (լեհ կոմս Ալեքսանդր Գրաբսկու թոռնուհին է) ընտանիքում։ Ավարտել է Հեշտիայի միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Վանաձորի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1973-1996 թվականներին դասավանդել է հայրենի գյուղում։ Հեղինակ է 16 չափածո և արձակ ժողովածուների։ Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ուզբեկերեն։ Հովսեփյանը վրացերենից թարգմանել է Տերենտի Գրանելուն, գերմաներենից՝ Ռայներ Մարիա Ռիլկեին, ռուսերենից Իննոկենտի Անենսկուն և ուրիշների[2]։
Վիկտոր Հովսեփյանի անունով են կոչվել դպրոց Հեշտիայում և փողոց Նինոծմինդայում։ 1997 թվականին Հեշտիայում հիմնադրվել է Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանը։
- «Թափառող աստղեր», բանաստեղծություններ, «Սովետական գրող», Երևան, 1978։
- «Արևածաղկի գիշեր», բանաստեղծություններ, «Մերանի», Թբիլիսի, 1979։
- «Լուսապսակ», բանաստեղծություններ, պոեմ («Սիրտ նռան մեջ»), «Մերանի», Թբիլիսի, 1985։
- «Արևադարձ», բանաստեղծություններ, «Սովետական գրող», Երևան, 1986։
- «Չալ գոմեշի հեքիաթը», մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ, «Արևիկ», Երևան, 1989։
- «Հոգետուն», արձակ բանաստեղծություններ, պոեմներ, «Մերանի», Թբիլիսի, 1990։
- «Ձևաթովում», բանաստեղծություններ, թարգմանություններ, «Արշալույս», Նինոծմինդա, 1993։
- «Ձուկն ու երիցուկը», մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ, «Մերանի», Թբիլիսի, 1996։
- «Ութ իմաստունները», պոեմ, Ախալքալաքի, 1997։
- «Վարք զորականի», պոեմ, «Անահիտ», Երևան, 1997։
- «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը», վեպ (վիպասք), «Մծիգնոբարի», Թբիլիսի, 2013։
- «Երազի գունավոր ծիածանը», բանաստեղծություններ (անտիպ), պոեմներ, «Մծիգնոբարի», Թբիլիսի, 2014։
- «Նանե՛, նանե՛, կրա՛կ տուր ինձ», մանակական բանաստեղծություններ, հեքիաթներ, պիես, «Վերնատուն», Թբիլիսի, 2018։
- Виктор Овсепян, «Меланхоличный день» (Մելանխոլիկ օր), բանաստեղծություններ, հայերենից ռուսերեն թարգմանությունը՝ Գլան Օնանյանի, Գենադի Գրիգորևի, Նիկոլայ Ալեշկովի, «Արշալույս», Նինոծմինդա, 1993։
- Տերենտի Գրանելի, «Բանաստեղծություններ», վրացերենից հայերեն թարգմանությունը՝ Վիկտոր Հովսեփյանի, «Մերանի», Թբիլիսի, 2007։
- "დიალოგი პოეზიის ენით" - «Երկխոսություն քնարերգության լեզվով», Վիկտոր Հովսեփյան, բանաստեղծություններ, հայերենից վրացերեն թարգմանությունը՝ Գիվի Շահնազարի, Մաղվալա Գոնաշվիլու։ Տերենտի Գրանելի, բանաստեղծություններ, վրացերենից հայերեն թարգմանությունը՝ Վիկտոր Հովսեփյանի, «Մերանի», Թբիլիսի, 2020։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|