Jump to content

Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարան
Երկիր Իտալիա
Տեսակպետական հանրային գրադարան և անշարժ գույք
Հիմնվել է1804
ՏեղադրությունՆեապոլ[1]
ՀասցեPiazza Del Plebiscito 1, 80132 Napoli[2][3][4][…] և Неаполь, Пьяцца-дель-Плебишито, д. 1
Անվանված էՎիկտոր Էմանուիլ III
Հավաքածուներ
Չափ2 482 890 արխիվային միավոր[2], 176 021 արխիվային միավոր[2], 2 429 380 արխիվային միավոր[3], 2 439 741 արխիվային միավոր[4], 2 684 556 արխիվային միավոր[5][6], 176 025 արխիվային միավոր[5][6], 2 241 370 հատոր[6] և 4900 արխիվային միավոր[6]
Այլ տվյալներ
Կայքbnnonline.it(իտա��.)

Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարան (իտալ.՝ Biblioteca Nazionale Vittorio Emanuele III), ազգային գրադարան Իտալիայում։ Տեղակայված է Նեապոլի Պլեբիսիտո 1 հրապարակում գտնվող թագավորական պալատում, մուտքը՝ Տրիեստե ե Տրենտո հրապարակից (piazza Trieste e Trento): Այն հիմնադրել և ղեկավարում է Գրադարանային ժառանգության գլխավոր խորհուրդը (Direzione Generale per i Beni Librari) և Իտալիայի մշակութային ժառանգության և տուրիզմի նախարարությունը (Ministero per i Beni e le Attività Culturali):

Քանակական առումով Իտալիայի երրորդ խոշորագույն գրադարանն է Հռոմի և Ֆլորենցիայի ազգային կենտրոնական գրադարաններից հետո։ Ունի 1480747 տպագիր գրականություն, 319187 բրոշյուրներ, 18415 ձեռագրեր, ավելի քան 8000 պարբերականներ, 4500 ինկունաբուլաներ, 1800 Հերկուլանում պապիրուսներ[7]։

Գրադարանը հիմնադրվել 18-րդ դարի վերջում «Palazzo degli Studi» պալատում, որտեղ այժմ տեղակայված է Նեապոլի ազգային հնագիտական թանգարանը։ Հանրության համար թանգարանը բացվել է 1804 թվականին որպես Նեապոլի թագավորական գրադարան (իտալ.՝ Reale Biblioteca di Napoli1816 թվականին դառնալով Բուրբոնների թագավորական գրադարան (իտալ.՝ Reale Biblioteca Borbonica): Գրադարանի հավաքածուն համալրվել է վերացված կրոնական կառույցներից և առգրավված մասնավոր հավաքածուներից։ Իտալիայի միավորումից հետո 1860 թվականից կրում է ներկայիս անվանումը։

1910 թվականին գրադարանում ստեղծվել է Հերկուլանում պապիրուսների բաժինը (իտալ.՝ Officina dei papiri ercolanensi). մի արհեստանոց, որը հիմանդրել է Կառլո դե Բուրբոնը՝ պահպանելու Հերկուլանումի պեղումների ժամանակ հայտնաբերված պապիրուսները։

Երկար բանավեճերից հետո Բենեդետտո Կրոչեի առաջարկությամբ և ջանքերով գրադարանը տեղափոխվել է իր ներկայիս վայրը՝ թագավորական պալատը, որը գրադարանին է տրամադրել Վիկտոր Էմանուիլ III, ում անունով էլ կոչվում է գրադարանը։ Տեղափոխվելուց հետո գրադարանի հավաքածուն համալրվել է նեապոլյան գրադարանների արժեքավոր նյութերով, այդ թվում Brancacciana գրադարանի (հիմնադրվել է Հռոմում, կարդինալ Ֆրանչեսկո Մարիա Բրանկաչոյի կողմից 17-րդ դարի առաջին կեսերին, Նեապոլ տեղափոխվելով՝ դարձել է Նեապոլի առաջին հանրային գրադարանը)։

Գրադարանը տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական և դաշնակից ուժերի կողմից Նեապոլի գրավման ժամանակ (հրկիզվել է գերմանացիների կողմից), թեև առավել թանկարժեք ձեռագրերը տեղափոխվել են անվտանգ վայրեր և այնտեղ մնացել մինչև գրադարանը վերաբացվել է 1945 թվականին։ 1980 թվականին գրադարանի շենքի թևը լրջորեն վնասվել է երկրաշարժից, և գրադարանի գույքը տեղափոխվել է շենքի այլ հատված։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Anagrafe delle biblioteche italiane (իտալ.) — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ISTAT 2019 survey on Italian libraries — 2021.
  3. 3,0 3,1 3,2 ISTAT 2020 survey on Italian libraries — 2022.
  4. 4,0 4,1 4,2 ISTAT 2021 survey on Italian libraries — 2023.
  5. 5,0 5,1 5,2 5,3 ISTAT 2022 survey on Italian libraries — 2024.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 www.beniculturali.it (իտալ.)
  7. «Ministero dei Beni e delle Attività culturali - Official statistics» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարան» հոդվածին։