Jump to content

Վենետիկի հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենետիկի հանրապետություն
flag of the Republic of Venice? Զինանշան


Կարգավիճակպատմական պետություն
Պետական լեզուվենետիկերեն և լատիներեն
ՄայրաքաղաքՎենետիկ, Էրակլեա և Մալամոկկո
Պետական կարգհանրապետություն և Օլիգարխիա
Օրենսդիր մարմինՄեծ խորհուրդ և Վենետիկի հանրապետության սենատ
Երկրի ղեկավարՎենետիկի դուքս
Ազգաբնակչություն1 500 000 մարդ[1]
Հիմնադրված է697 թ.
Արժույթվենետիկյան լիրա

Վենետիկի հանրապետություն (լատին․՝ Respublica Veneta), պատմական երկիր Հարավային Եվրոպայում, Սուրբ Մարկոսի Հանրապետություն; վեն. Serenìsima Republica de Venezia, իտալերեն՝ Serenissima Repubblica di Venezia): Հիմնական տարածքը եղել է Ապենինյան թերակղզու վրա։

Քաղաք-պետությունը ստեղծվել է 7-րդ դարում և հանդես է եկել Վենետիկ կենտրոնով։ Պետության ափերը ողողել են Միջերկրական, Ադրիատիկ, Սև և Մարմարա ծովերի ջրերը։

Պետությունը ունեցել է երկու պաշտոնական լեզուներ։ Երկրի դե ֆակտո պաշտոնական լեզուն էր լատիներենը, սակայն երկրում մեծ կիրառություն ուներ իտալերենը։

Հնագույն ժամանակներում Ադրիատիկ ծովի հյուսիսարևմտյան ափին և Իտալիայի հյուսիսում ապրել է վենետյան կոչվող մի ցեղ, որից էլ հետագայում երկիրը ստացել է իր անունը։ 452 թվականին հոների ղեկավար Աթթիլան ավերեց Ակվիլեյը և գրավեց ամբողջ վերին Իտալիան մինչև Պո գետը, խուճապահար բնակիչները բնակության վայրեր փնտրեցին հարակից կղզիներում։ Այդ ժամանակից ի վեր այստեղ աստիճանաբար առաջացան մի քանի քաղաքային բնակավայրեր, ինչպիսիք են` Գրադոն, Հերկելիան, Մալամոկկոն, Չիոգգիան։ Լոնգոբարդների դեմ մղվող բազմաթիվ պատերազմները ստիպեցին ձևավորել միասնություն և մեկ ընդհանուր կառավարություն։ Այդ նպատակով բնակչության աշխարհիկ և հոգևոր առաջնորդները կղզիների բնակիչների հետ միասին 697 թվականին ընտրեցին իրենց համար միասնական մեկ առաջնորդ՝ Լուցիա Անաֆեստին, հետագայում այդ պաշտոնը կոչվեց դոժ։ Հետևաբար, բնակչության հոգեւոր և աշխարհիկ առաջնորդները, կղզու խմբի բոլոր բնակիչների հետ միասին, ընտրեցին Պոլ Լուչիա Անաֆեսը 697-ին, որպես ընդհանուր կյանքի ամենատարբեր ղեկավար, և հետագայում այդ պաշտոնը կոչվեց Դողա։ Կառավարության նստավայրը սկզբում Հերակլեայում էր, 742-ին այն տեղափոխվեց Մալամոկկո, իսկ 810-ին` Ռիալտոյի ամայի կղզու վրա, որտեղ էլ հետագայում հիմնադրվեց Վենետիկ քաղաքը։ 806 թվականին վենետիկյան քաղաքները կարճ ժամանակով գտնվում էին Կարլ Մեծի տիրապետության տակ, սակայն 812 թվականին վերադարձվեցին Բյուզանդիային։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Andrea Castagnetti: La società veneziana nel Medioevo, Bd. 1: Dai tribuni ai giudici, Bd. 2: Le famiglie ducali dei Candiano, Orseolo e Menio e la famiglia comitale vicentino-padaovana di Vitale Ugo Candiano (secoli X-XI), Verona 1992/1993
  • David Chambers (Hrsg.): Venice: a documentary history, 1450–1630, Oxford 1992
  • Helmut Dumler: Venedig und die Dogen, Düsseldorf 2001
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենետիկի հանրապետություն» հոդվածին։