Վարդուշ Թամրազյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամրազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդուշ Թամրազյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1922 |
Ծննդավայր | Վլադիկավկազ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | 2006[1] |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
Ամուսին(ներ) | Աշ-Մաթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Վարդուշ (Վարդուհի) Զաքարի Թամրազյան (դեկտեմբերի 15, 1922, Վլադիկավկազ, Խորհրդային Ռուսաստան - 2006[1][2]), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954)։
Աշ-Մաթի կինը, Մարուսյա Թամրազյանի քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը։ 1941-1944 թվականներին եղել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1950-1961 թվականներին՝ Արտաշատի, Կամոյի շրջանի դրամատիկական թատրոնների դերասանուհի, 1944-1950 թվականներին՝ ԵՊՀԹ դերասանուհի, 1961-1988 թվականներին՝ Լենինականի դրամատիկական թատրոնի դերասանուհի[3][4]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է դրամատիկական, քնարական, կատակերգական դերեր
- Անուշ՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
- Սառա՝ Նար-Դոսի «Սպանված աղավնին»
- Ռուզան՝ Մուրացանի «Ռուզան»
- Հերմիա՝ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը»
- Կլարիչե՝ Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5647
- ↑ «Zarkfoundation - Վարդուշ Թամրազյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայուհիներ. հանրագիտարան 2 հատորով. Եր.: Ամարաս, 2011, Հ II/ էջ 80 ISBN 978-99930-1-133-0
|