Jump to content

Վամպիրական ժամանակագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վամպիրական ժամանակագրություններ
ՀեղինակԱննա Ռայս
Տեսակվեպերի շարք
Ժանրvampire fiction?, գոթական գրականություն և սարսափ
Կազմված էՀարցազրույց վամպիրի հետ, The Vampire Lestat?, The Queen of the Damned?, The Tale of the Body Thief?, Memnoch the Devil?, The Vampire Armand?, Merrick?, Blood and Gold?, Blackwood Farm?, Prince Lestat and the Realms of Atlantis?, Blood Communion: A Tale of Prince Lestat?, Blood Canticle? և Prince Lestat?
Երկիր ԱՄՆ

«Վամպիրական ժամանակագրություններ» (անգլ.՝ The Vampire Chronicles), ամերիկացի գրող Աննա Ռայսի վեպերի շարք, որոնց պատմությունները պտտվում է ֆրանսիացի ազնվական Լեսթաթ դե Լիոնկուրի հորինովի կերպարի շուրջ, որը 18-րդ դարում դարձել է վամպիր։

Նկարագրության մեծ մասը կատարվում է առաջին դեմքից և միայն մի փոքրը՝ երրորդ։ 1994 թվականին էկրանավորվել է սագայի «Վամպիրի հետ հարցազրույց։ Վամպիրի կյանքի ժամանակագրություն» առաջին հատորը, գլխավոր դերերում հանդես են եկել Թոմ Քրուզը, Բրեդ Փիթը, Անտոնիո Բանդերասը, Քրիստիան Սլեյթերը, ինչպես նաև Քիրստեն Դանստը։ Հաջորդ երկու հատորները միավորվել են 2002 թվականի «Անիծվածների թագուհին» կինոֆիլմում, որտեղ կենտրոնական դերերը կատարել են Ստյուարտ Թաունսենդը, Ալիան և Վենսան Պերեսը։

Այս պահին վեպերի շարքը ներառում է 80 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[1]։

Վամպիրական ժամանակագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր վամպիրական ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյֆեյրյան Վհուկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վամպիրական ժամանակագրություն» և Ռայսի այլ ստեղծագործություններ՝ «Մեյֆեյրյան Վհուկներ», ունեն նման սյուժեներ, ինչը «Մեյֆեյրյան վհուկներին» դարձնում է «վամպիրական ժամանակագրության» աշխարհի մի մասը։

Վամպիրների բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ռայսի վամպիրը փոքր-ինչ տարբերվում է Դրակուլա դասական վամպիր տեսակից։ Ռայսի արարածները չեն կարող սպանվել ավանդական զենքով՝ սխտորով, խաչով կամ փայտե սրով։ Ինչպես բոլոր հորինված վամպիրները, օրվա տվյալ պահին նրանք հանգստանում են դագաղներում կամ դամբարաններում, քանի որ արեգակի լույսը կարող է վնասել կամ հեշտությամբ ոչնչացնել իրենց։ Բացի այդ, լուսաբացն անկախ իրենց կամք քնկոտություն է առաջացնում։

Աննայի վամպիրները նույնպես արյան կարիք ունեն. նրանք ամեն գիշեր սնվում են դրանով, սակայն որքան վամպիրը տարիքով մեծ է, այնքան քիչ է արյան կարիք զգում, իսկ հին արարածները կարող են տարիներով ապրել առանց դրա։ Առավել հարմար է մարդկանց արյունը, սակայն, կենդանիների արյունը նույնպես կարող են օգտագործել, ինչից քիչ են կշտանում։ Նրանք տարիքի հետ չեն ծերանում, ընդհակառակը, դառնում են ամուր, ունեն հարթ, սպիտակ անդրի։ Հազարավոր տարիներերով իտասարդ արնախումները հեշտությամբ կարող են ինքնասպան լինել, ինչպես արևի, այնպես էլ կրակի վրա, ի տարբերություն ավելի հին վամպիրների, որոնց կյանքի հետ հաշվեհարդար տեսնելն արդեն շատ ավելի դժվար է։

Նրանք չունեն ստանդարտ վամպիրների ունակություններ, ինչպիսիք են չղջիկի վերածվելը, սակայն նրանցից ոմանք ունեն ավելի ուժեղ և ավելի հին զարգացած թռիչքի ուժ, հեռավորության վրա մտքերը կարդալու ուժ, ինչպես մահկանացու, այնպես էլ թույլ ցեղակիցների մոտ։ Բացի այդ, վամպիրները ունեն այլ հմտություններ. արագ (մարդու համար ակնթարթորեն) և անձայն, ուժեղ տեղափոխվելու արողությունը։ Հին վամպիրներ հեռավորության վրա կարող են մտքեր փոխանակել իրենց ցեղակիցների հետ և ունակ են հրկիզել իրերը ցանկության ուժով։ Նրանք ունեն բազմաթիվ արտիստական տաղանդներ, օրինակ, հիանալի ձայն, գեղանկարչության վարպետություն, դերասանական հմտություն և գերբնական հասկացողություն և խնդիրների, հանելուկների և մարդու մեկնաբանություն։

Կարևորը, ինչն առանձնանում է Ռայսի վամպիրին, դա չափազանց զգացմունքայնությունն է, տպավորվողությունն ու զգայունությունը, ինչը հանգեցնում է խորը մտահոգությունների և կրքոտ նախասիրությունների։

Արտաքին տեսքի փոփոխությունները ակնհայտ են. աչքերը դառնում են վառ, մաշկը գունատ ու ամուր, իսկ եղունգները հիշեցնում են ապակի։ Բացի այդ, եթե նրանք կտրեն մազերը կամ եղունգները, նրանք աճում են կրկին, և լինում են նույն երկարությամբ, ինչպես իրենց մահկանացու վերջին օրը։ Քանի որ վամպիրները կորցնում են բոլոր բնական մարմնական հեղուկները, նրանք չեն կարող երեխաներ ունենալ։

«Պանդորա» և «Վամպիր Արման» վեպերում Դեյվիդ Թալբոթը նշում է, որ վամպիր լինելով կարող է տեսնել հոգիներ, մինչդեռ մյուս բոլոր վամպիրները նման ունակությամբ չեն տարբերվում։ Սակայն, հնարավոր է, որ դա այդպես է, քանի որ Դեյվիդը ծանոթ է կանդոմբլեի պաշտամունքին, որն ուսումնասիրել է լինելով ապագա երիտասարդ կողմնորոշված մահկանացու։

Հազար տարուց ավելի ապրող վամպիրները, անկասկած, համարվում են ամենազդեցիկ վամպիրները և կոչվում է «Հազարամայաների երեխաներ» (Հայման, Մեկարե, Մաարետ, Մարիուս, Պանդորա և Մաել)։ Ապրելով մի քանի հարյուր տարի, և արարչի ուժով կախված լինելով իրենց, վամպիրները սկսում են զգալ նոր հատուկ ուժեր և հնարավորությունները, դրանց մեծ մասը նշվում է որպես «պարգևներ»։

  • Հոգեկան պարգև — մարդկանց միտքը կարդացող (Տելեպատիա)
  • Երկրային պարգև — թռչելու ունակություն (լևետացիա)
  • Կրակային պարգև — հեռավորության վրա մարդկանց օրգանների ոչնչացում (պիրոիկնեզ)

Կինեմատոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Վամպիրի հետ հարցազրույց։ Վամպիրի կյանքի ժամանակագրություն» (1994)
  • «Անիծվածների թագուհին» (ֆիլմ) (2002)
  • «Հարցազրույց վամպիրի հետ» (բալետ, 1997)
  • «Լեստատ» (մյուզիքոլ, 2005)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Anne Rice And Jesus Save Lestat: But Can Vampires Accept Christ Into Their Undead Lives?» (անգլերեն). Current. 27 февраля 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ramsland K. The Vampire Companion: The Official Guide to Anne Rice's 'The Vampire Chronicles'. — Little, Brown and Company, 1995. — 577 p.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]