Jump to content

Ստեփան Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Մամիկոնյան
Ծնվել է1859[1]
ԾննդավայրԱխալցխա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1921[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստան և  Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունԼազարյան ճեմարան[1] և Մոսկվայի կայսերական համալսարան[1]
Մասնագիտությունհրապարակախոս, խմբագիր, մշակութային գործիչ և իրավաբան

Ստեփան Մամիկոնյան (1859[1], Ախալցխա, Ռուսական կայսրություն[1] - 1921[1]), հայ հրապարակախոս, խմբագիր, մշակութային գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է նախ Լազարյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի համալսարանում։ Աշխատել է որպես իրավաբան։ Եռանդուն մասնակցություն է ունեցել Մոսկվայի հայ համայնքի մշակութային կյանքին։ 1905 թվականին հրատարակել է կադետական ուղղության «Չաս» («Час») և «Պարուս» («Парус») թերթերը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Մոսկվայում կազմակերպված հայկական կոմիտեի նախագահը։ Այդ կոմիտեի առաջարկությամբ և օժանդակությամբ Վ. Բրյուսովը հրատարակել է «Հայաստանի պոեզիան...» («Поэзия Армении», 1916) ժողովածուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 193