Jump to content

Սվետլանա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սվետլանա Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սվետլանա Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1930(1930-09-30)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 12, 2014(2014-05-12) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրՀակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն
Ամուսին(ներ)Առաջին ամուսին՝ Լեոնարդ Նեդոլյա
Պարգևներ և մրցանակներ

Սվետլանա Ռուբենի Գրիգորյան (սեպտեմբերի 30, 1930(1930-09-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 12, 2014(2014-05-12), Երևան, Հայաստան[1]), հայ անվանի դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Գրիգորյան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի սան էր՝ 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ։ Հիսունհինգ տարի խաղացել է Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։

Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։

Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը՝ Սվետլանան սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծեց իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը։

Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում,150-ից ավելի դերակատարումներ՝ Սիմա՝ («Մի քաղաք կա Վոլգայի վրա»), Մարիետա՝ («Բայադերա»), Կոլոմբինա՝ («Վենետիկյան երկվորյակներ»), Լիքսենա՝ («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար՝ («Հին հիվանդություն»), Մարթա՝ («Ատամնաբույժն արևելյան»), Ժաննա՝ («Ռոզ Մարի»), Նատա՝ («Սոֆիկի սխալը»), Դիաննա՝ («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Ռոզալյա՝ («Չանիտայի համբույրը»), և գնալով աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում։

Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի։

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։

Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ. Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։ Սվետլանա Գրիգորյանը կյանքից հեռացել է 2014 մայիսի 12-ին։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացած դերերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սիմա՝ «Մի քաղաք կա Վոլգայի վրա»
  • Մարիետա՝ «Բայադերա»
  • Կոլոմբինա՝ «Վենետիկյան երկվորյակներ»
  • Լիքսենա՝ «Պարերի ուսուցիչը»
  • Նունուֆար՝ «Հին հիվանդություն»
  • Մարթա՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Ժաննա՝ «Ռոզ Մարի»
  • Նատա՝ «Սոֆիկի սխալը»
  • Դիաննա՝ «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»
  • Ռոզալյա՝ «Չանիտայի համբույրը»
  • Ժիկվան՝ «Տիկին Միսիստրուին»
  • Ռոզը՝ «Տաքսի-տաքսի»
  • Սաթենիկը՝ «Իմ զոքանչը»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]