Jump to content

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասցեն Սեբաստիա 34

Արտաքինից շատ գեղեցիկ, հաճելի վայրում է գտնվում, չնայած որ ավտոմեքենաների աղմուկից հնարավոր է դժգոհ լինեք։ Երբ թեքվում եք խաչմերուկից դեպի ձախ այսինքն դեպի Արմին Վեգների փողոոց, անցնելով 150 մետր թեքվելով աջ դուք հասնում եք եկեղեցուն։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Երևան
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1998
ՃարտարապետՀրաչյա Գասպարյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1991
Կառուցման ավարտ1998
Հիմնադրված1998
Գմբեթ2
Քարտեզ
Քարտեզ
 Holy Mother of God Church (Nor Malatia) Վիքիպահեստում

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

1927 թ. խորհրդային Հայաստան եկան գաղթականներ Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքից։ Երևանի ծայրամասերից մեկում նրանք հիմնեցին թաղամաս, և անվանեցին Նոր Մալաթիա։

1960-ականներին Երևանի Նոր Մալաթիա թաղամասում հիմնվել է 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-այգի, որի հարևանությամբ տարիներ անց կառուցվեց նաև Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նման է պատմական Մելիտենեի գլխավոր եկեղեցուն (ճարտարապետ՝ Հրաչյա Գասպարյան)։ Եկեղեցու կառուցման ժամանակ Փոքր Հայքի Մալաթիա նահանգից բերված հող է խառնվել պատի շաղախին։ Եկեղեցու կառուցումն սկսվել է 1991 թ.՝ նվիրված Արցախյան ազատամարտում ընկած հերոսների, նաև` նահատակված մալաթիահայերի հիշատակին։ Շինարարությունն սկսվել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք։ Նախաձեռնությունը Նոր Մալաթիայի՝ այն ժամանակվա թաղապետ Վահան Զատիկյանինն էր։ Եկեղեցին գործում է 1998 թվականից։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Երևան)» հոդվածին։