Jump to content

Սուրբ Խորան եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաստակի Սուրբ Խորան եկեղեցի
Սուրբ Խորան եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակՔառամույթ գմբեթակիր բազիլիկա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՈրդուարի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեԴաստակ գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-13-րդ դարեր
Կառուցման ավարտ13-րդ դար
Առաջին հիշատակում1552 թվական
Գմբեթ1
ՇինանյութՍրբատաշ քարեր, գմբեթը՝ աղյուսաշար

Սուրբ Խորան եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի էր, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Դաստակ գյուղում՝ Տրունյաց ձորի ամենաստորին հատվածում[1]։

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառում։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Խորան եկեղեցին կառուցվել էր 12-13-րդ դարերում և գտնվում էր Դաստակ գյուղի հյուսիսային թաղամասում։ Առաջին անգամ հիշատակվում է 1552 թվականին[2]։ Եկեղեցու Ճարտարապետը անհայտ է, ինչպես նաև այն պատվիրատուն և մեկենասը։ Սուրբ Խորան եկեղեցին քառամույթ գմբեթավոր բազիլիկայի հորինվածք ուներ։ Որպես շինանյութ օգտագործվել էր ճեղքված քար և աղյուս։

Վերանորոգվել էր 17-րդ դարում։ Միակ մուտքը արևմտյան ճակատից էր։ Աբսիդը հնգանիստ էր։ Խորանի կողքերին ուներ մեկ զույգ ավանդատներ իրենց թաքստոցներով։

Եկեղեցու չորս մույթերի և ութ կիսամույթերի վրա վեր էր խոյանում աղյուսաշար գմբեթը, որը ուներ արաբական կամարներով ութ լուսամուտներ։ Արևմտյան ճակատում ունեցել էր արձանագրություններ։ Պատմական արձանագրություններում և գրավոր հիշատակություններում, որևէ տվյալ չի պահպանվել եկեղեցու որմնանկարների և պատկերաքանդակների մասին։ Եկեղեցու մուտքի շուրջը և մույթերի խոյակների վրա կային զարդաքանդակներ։ Շրջակայքում ունեցել է գերեզմանատուն, պարիսպ, որոնք այժմ քայքայված են։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
  • Երվանդ Լալայան, «Գողթն։ Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական ­շրջան» Թիֆլիս, 1904

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
  2. Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 24։