Սոտիրիա Բելլու
Սոտիրիա Բելլու | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | հուն․՝ Σωτηρία Μπέλλου |
Ծնվել է | օգոստոսի 22, 1921[1] Խալկիդա |
Երկիր | Հունաստան |
Մահացել է | օգոստոսի 27, 1997[1] (76 տարեկան) Աթենք, Հունաստան |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն |
Ժանրեր | ռեբետիկա և լաիկո |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Սոտիրիա Բելլու (հուն․՝ Σωτηρία Μπέλλου, օգոստոսի 22, 1921[1], Խալկիդա - օգոստոսի 27, 1997[1], Աթենք, Հունաստան), հույն նշանավոր երգչուհի, հետպատերազմյան ժամանակահատվածի «Ռեբետիկա» երաժշտական ոճի հայտնի կատարողներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1921 թվականի օգոստոսի 22-ին Հունաստանի Խալիյա (ներկայումս կոչվում է Դրոսա և գտնվում է Խալկիդա քաղաքի մոտակայքում) գյուղում՝ հարուստ առևտրականի բազմազավակ ընտանիքում։ Հայրը՝ Կիրիակոս Բելլուն, եղել է մթերային խանութի սեփականատեր։ Պապը եղել է հույն ուղղափառ եկեղեցու քահանա։ Երիտասարդ հասակում Սոտիրիան սկսել է հաճախել եկեղեցի և ծանոթանալ հույն ուղղափառ եկեղեցու պաշտամունքին և եկեղեցական երաժշտությանը։ Երեք տարի անց նա սկսես երգել։ «Փոքրիկ ներգաղթհալները» ֆիլմում հույն նշանավոր երգչուհի Սոֆիա Վեմբի խաղացած դերը ոգեշնչել է Սոտիրիային դառնալ դերասանուհի։ Դստեր խնդրանքով հայրը նրա համար կիթառ է գնում և վերջինս էլ սկսում է հաճախել մասնավոր դասընթացների։
1940 թվականին Սոտիրիան տեղափոխվել է Աթենք։ Նրա այցը երկրի մայրաքաղաք համընկնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի հետ։ Ֆաշիստական Իտալիան պատերազմ է հայտարարում Հունաստանին և սկիզբ առած պատերազմական գործողությունների պատճառով նրա ընտանիքը լիովին կորցնում է կապը դստեր հետ (վերջիններս միմյանց գտնում են միայն յոթ տարի անց)։ Այս տարիներին Սոտիրիա Բելլուն ստիպված է լինում մի հարուստ իրավաբանի տանն աշխատել, որպես սպասուհի։ Դրանից հետո նա աշխատում է գիշերային ակումբում, որպես մատուցողուհի, իսկ ապա նաև երգչուհի։ Կարելի է ասել, որ հենց գիշերային ակումբում էլ նա սկսեց իր պրոֆեսիոնալ երաժշտական կարիերան։ Այստեղ նա ծանոթացավ երգահան և երաժիշտ Վասիլիս Ցիցիանիսին, իսկ կարճ ժամանակ անց Սոտիրիան թողարկեց իր առաջին սկավառակը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնակցել է հունական դիմադրության շարժմանը։ Նա բռնել է տասնյակ նացիստների, ապա խոշտանգել ու բանտարկել։ 1944 թվականի դեկտեմբերին Սոտիրիան մասնակցել է հակաբրիտանական բողոքի ակցիաներին։ Հունաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին նա հարում էր ձախակողմյան ընդիմադիր շարժմանը, որի պատճառով էլ բազմիցս ձերբակալվել ու բանտարկվել է։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 — Η Σωτηρία Μπέλλου τραγουδά Τσιτσάνη
- 1974 — Τα Παλιά του Καπλάνη
- 1976 — Σεργιάνι στον κόσμο
- 1976 — Σωτηρία Μπέλλου Νο 7: H ΑΡΧΟΝΤΙΣΣΑ ΤΟΥ ΡΕΜΠΕΤΙΚΟΥ
- 1977 — Σωτηρία Μπέλλου 8 : ΧΑΛΑΛΙ ΣΟΥ
- 1977 — ΑΦΙΕΡΩΜΑ ΣΤΗΝ ΣΩΤΗΡΙΑ ΜΠΕΛΛΟΥ Νο 2
- 1979 — ΤΑ ΡΕΜΠΕΤΙΚΑ ΤΗΣ ΣΩΤΗΡΙΑΣ Νο 9
- 1980 — ΤΑ ΡΕΜΠΕΤΙΚΑ ΤΗΣ ΣΩΤΗΡΙΑΣ Νο 10
- 1980 — ΛΑΪΚΑ ΠΡΟΑΣΤΙΑ
- 1981 — ΦΡΑΓΜΑ
- 1983 — Ο Αι Λαός
- 1984 — Σωτηρία Μπέλλου Νο 11 ΠΡΙΝ ΤΟ ΧΑΡΑΜΑ
- 1985 — Σωτηρία Μπέλλου -Στέλιος Βαμβακάρης ΑΝΟΙΞΑ ΠΟΡΤΑ ΣΤΗΝ ΖΩΗ
- 1985 — ΞΕΝΕΣ ΠΟΡΤΕΣ
- 1986 — Το ποτάμι
- 1985 — ΑΥΘΕΝΤΙΚΕΣ ΗΧΟΓΡΑΦΗΣΕΙΣ Η ΧΡΥΣΗ ΕΠΟΧΗ Νο 10
- 1987 — Σωτηρία Μπέλλου ΡΕΣΤΟΙ ΚΑΙ ΜΠΑΤΙΡΗΔΕΣ 10
- 1987 — 40 Χρόνια Σωτηρία Μπέλλου-
- 1988 — Sotiria Bellou
- 1989 — Σωτηρία Μπέλλου : H ΡΕΜΠΕΤΙΣΑ ΜΑΣ
- 1991 — ΤΑ ΛΑΙΚΑ ΤΗΣ ΣΩΤΗΡΙΑΣ ΜΠΕΛΛΟΥ
- 1993 — ΤΑ ΠΟΡΤΡΕΤΑ ΤΗΣ ΜΙΝΟΣ
- 1994 — ΜΕΓΑΛΕΣ ΕΠΙΤΥΧΙΕΣ
- 1995 — Laika Proastia
- 1995 — Rebetiko of Sotiria Bellou
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|