Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուրեն ( ֆր.՝ Suresnes), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտի Նանտերի շրջանում։ Փարիզի մերձակա արվարձաններից մեկն է։ Ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 9,3 կմ դեպի արեւմուտք և նրա հետ կապված է Տրանզիլիեն երկաթգծով, որը Դեֆանս թաղամասով հասցնում է Փարիզի Սեն Լազար կայարան, ինչպես նաև տրամվայի թիվ 2 գծով, որը տանում է մետրոյի Պորտ դը Վերսալ կայարան։ Ավտոմոբիլային հաղորդակցությունն իրականացվում է Սենի վրա գցված Սյորեն կամրջով, որով անցնող Լոնշամ ծառուղին տանում է դեպի Բուլոնյան անտառ Սյուրենում է գտնվում Ֆորտ Մոն Վալերիեն հուշարձանը, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացի զինվորների հիշատակին:։ Սյուրենը բնակչության առավել մեծ խտություն ունեցող բնակավայրերից մեկն է ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում ։
Պատմական բնակչություն |
---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1793 | 1470 | — |
---|
1800 | 1385 | −0.85% |
---|
1806 | 1427 | +0.50% |
---|
1821 | 1322 | −0.51% |
---|
1831 | 1441 | +0.87% |
---|
1836 | 1765 | +4.14% |
---|
1841 | 1953 | +2.04% |
---|
1846 | 2159 | +2.03% |
---|
1851 | 2032 | −1.21% |
---|
1856 | 3216 | +9.62% |
---|
1861 | 4546 | +7.17% |
---|
1866 | 4515 | −0.14% |
---|
1872 | 6477 | +6.20% |
---|
1876 | 6149 | −1.29% |
---|
1881 | 7011 | +2.66% |
---|
1886 | 7683 | +1.85% |
---|
1891 | 8404 | +1.81% |
---|
1896 | 9057 | +1.51% |
---|
| Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1901 | 11 225 | +4.39% |
---|
1906 | 13 660 | +4.00% |
---|
1911 | 16 248 | +3.53% |
---|
1921 | 19 117 | +1.64% |
---|
1926 | 22 209 | +3.04% |
---|
1931 | 27 065 | +4.03% |
---|
1936 | 32 018 | +3.42% |
---|
1946 | 32 182 | +0.05% |
---|
1954 | 37 149 | +1.81% |
---|
1962 | 39 100 | +0.64% |
---|
1968 | 40 616 | +0.64% |
---|
1975 | 37 537 | −1.12% |
---|
1982 | 35 187 | −0.92% |
---|
1990 | 35 998 | +0.29% |
---|
1999 | 39 706 | +1.10% |
---|
2007 | 44 738 | +1.50% |
---|
2012 | 47 263 | +1.10% |
---|
2017 | 48 264 | +0.42% |
---|
|
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968–2017)[5] |
- Սյուրենում է գտնվում Servier դեղագործական ընկերության գլխամասային գրասենյակը
- Ալեքսիս Սալատկո - ֆրանսիացի գրող, վիպասան (ծնվ. 01/01/1959)[6] ։
- Միքայել Յուն - ֆրանսիացի դերասան, կատակերգու և երգիչ (12/02/1973):
- Էթյեն դը Պոնսեն (ծն. 03/06/1964) - ֆրանսիացի դիվանագետ
- Էթյեն Պեռյուշո (1958-2019) - ֆրանսիացի կոմպոզիտոր
Սյուրենի քույր քաղաքներն են[7]՝