Jump to content

Ռոզոնդա Թոմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզոնդա Թոմաս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1971(1971-02-27) (53 տարեկան)
ԾննդավայրԱտլանտա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունBenjamin Elijah Mays High School? (1989)
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, երգչուհի և պարուհի
 Rozonda Thomas Վիքիպահեստում

Ռոզոնդա Օսիելյան Թոմաս (անգլ.՝ Rozonda Ocielian Thomas, փետրվարի 27, 1971(1971-02-27), Ատլանտա), առավել հայտնի է Չիլի (անգլ.՝ Chilli) կեղծանվամբ, ամերիկացի երգչուհի, պարուհի և դերասանուհի, ամերիկյան TLC գըրլ բենդի անդամ։

Ծնվել է 1971 թվականի փետրվարի 27-ին ԱՄՆՋորջիա նահանգի Կոլումբուս քաղաքում։ 1989 թվականին ավարտել է Բենջամին Էլյա Մեյսի անվան ավագ դպրոցը[1]։ Նրա հայրը, Աբդուլ Ալին, ունի բանգլադեշցու և արաբի արմատներ, իսկ մայրը, Էյվա Թոմասը, աֆրոամերիկուհի է։ Թոմասը, որին մեծացրել է մայրը, ավելի ուշ թույլ է տվել Սալի Ջեսի Ռաֆայելի հեռուստատեսային թոք-շոուի ժամանակ ցուցադրել իր հոր հետ առաջին անգամ հանդիպելու հոլովակը 1996 թվականին, երբ նա 25 տարեկան էր[2][3]։

Երբ նա երեխա էր, իր մեծ տատիկի հետ, որին նա անվանում էր Բիգ Մամա (Big Mama), հաճախում էր Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցի[4]։

Երաժշտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմասը ելույթ է ունենում 2016 թվականին։

Թոմասը Damian Dame խմբի առաջին պարուհին է եղել։ 1991 թվականին նա միացել է TLC-ին՝ փոխարինելով Կրիստալ Ջոնսին։ Լիզա Լոպեսը նրան անվանել է Չիլի (անգլ.՝ Chilli), որպեսզի նրա անունը համապատասխանի խմբի հապավմանը (Ուոտկինս՝ «T-Boz», Լոպես՝ «Left Eye», Թոմաս՝ «Chilli»)։ Ողջ աշխարհում խումբը վաճառել է 65 միլիոն ալբոմի օրինակ՝ դառնալով բոլոր ժամանակների լավագույն վաճառված ամերիկյան գըրլ բենդը և երկրորդը ողջ աշխարհում Spice Girls-ից հետո[5]։ Չիլին արժանացել է չորս Գրեմմի մրցանակի TLC-ի կազմում[6]։

2002 թվականի ապրիլին, խմբի անդամ Լիզա «Left Eye» Լոպեսի մահից հետո, Թոմասն ու Թիոն Ուոտկինսը երբեմն հանդես են եկել որպես դուետ։ 2009 թվականին Թոմասը և Ուոտկինսը ելույթ են ունեցել մի շարք համերգներով Ասիայում[7]։

2011-ի վերջին VH1 հեռուստաալիքը հայտարարել է TLC-ի մասին կենսագրական ֆիլմ արտադրելու մտադրությունը, որը թողարկվելու է 2013 թվականին[8]։ Թոմասն ու Ուտկինսը հանդիսանում են ֆիլմի պրոդյուսերները։ Դերասանուհի և երգչուհի Կիկի Պալմերը կերտել է Թոմասի դերը «CrazySexyCool: The TLC Story» կենսագրական ֆիլմում[9]։

2019 թվականին Թոմասը կորցրել է իր ձայնը և բժիշկները նրան խորհուրդ են տվել չերգել։ TLC-ն ստիպված էր չեղարկել իր ելույթները Կալիֆոռնիա նահանգային տոնավաճառի և Ստանիսլաուսի տոնավաճառի համար[10]։

Սոլո կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը սկսել է աշխատել իր սոլո ալբոմի վրա 2000 թվականին TLC-ի երրորդ՝ «FanMail» (1999) ալբոմի առաջխաղացման ավարտից հետո։ Նա դադարեցրել է արտադրությունը, երբ սկսել է աշխատել TLC-ի հաջորդ՝ «3D» (2002) ալբոմի վրա։ 2006 թվականին հաղորդվել է, որ նա պայմանագիր է կնքել Էյքոնի՝ Konvict Muzik լեյբլի հետ, և որ նրա դեբյուտային ալբոմը թողարկվելու է հաջորդ տարի, բայց այն այդպես էլ չի թողարկվել[11]։ 2008 թվականի ապրիլի սկզբին թողարկվել է Թոմասի առաջին պաշտոնական սոլո սինգլը՝ «Dumb, Dumb, Dumb»-ը։ 2012 թվականին «Միայնակ կանայք» կատակերգական դրամայի երկրորդ եթերաշրջանի սերիայի ժամանակ Թոմասը կատարել է «Flirt» երգը[12]։

2016 թվականի հունվարին իր ֆիթնեսի մարզումների արշավի առաջխաղացման համար թողարկել է «Body» սինգլը[13]։

Դերասանական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը նկարահանվել է այնպիսի հեռուստատեսային շոուներում, ինչպիսիք են «Պարքերները», «Այդ 70-ականների շոուն», «Ապրելով միայնակ» և «Ուժեղ բժշկություն»։ 1992 թվականինին նա փոքր դեր է կատարել Kris Kross դուոյի «Jump» տեսահոլովակում։ 2000 թվականին նա նկարահանվել է «Դիվայի Սուրբ Ծննդյան երգը» և «Սիրային երգ» (մտերիմ ընկերուհի Մոնիկայի հետ) հեռուստատեսային ֆիլմերում և «Ձյան օր» ֆիլմում։ 2001 թվականին նկարահանվել է «Ժամացույցի մեխանիզմ» մարտաֆիլմում, որի ռեժիսորն Ալբերտ Փյուն է։ Նա նաև փոքր դեր է խաղացել «Տնային երեկույթ 3» և 1997 թվականին նկարահանված «Hav Plenty» ֆիլմերում։

2005 թվականին Թոմասը և Ուոտկինսը «R U The Girl» ռեալիթի շոուի միջոցով TLC-ի նոր անդամ են փնտրում[14]։ 2009 թվականի հունիսին VH1-ը հայտարարել է «Ինչ է ուզում Չիլին» ռեալիթի հեռուստասերիալի հեռարձակման մասին՝ Թոմասի գլխավոր դերակատարմամբ։ Սերիալը փաստում է Թոմասի՝ սիրո և հարաբերությունների փորձագետ Թիոննա Թի Սմոլսի օգնությամբ սեր գտնել��ւ և իր կյանքը կառավարելու ձգտումը, որի պրեմիերան կայացել է 2010 թվականի ապրիլի 11-ին[15]։ «Ինչ է ուզում Չիլին» ռեալիթի հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011 թվականի հունվարի 2-ին[16]։ 2011 թվականին Թոմասը հանդես է եկել VH1-ի «Միայնակ կանայք» սերիալի առաջին եթերաշրջանի ընթացքում։ 2012 թվականին Թոմասը նկարահանվել է R&B երգիչ Թայրիզ Գիբսոնի «Nothing On You» տեսահոլովակում։

2013 թվականին Թոմասը դարձել է Food Network հեռուստաալիքի «Rachael vs. Guy. Celebrity Cook-Off»-ի երկրորդ եթերաշրջանի «Team Guy» թիմի անդամ։ Նա մերկ հայտնվել է PETA կազմակերպության հակակրկեսային գովազդային արշավում[17]։ Թոմասը նաև նկարահանվել է WWE-ի ամենշաբաթյա հեռուստատեսային ծրագրում, որտեղ խոսել է Դուեյն Ջոնսոնի մասին[18]։ Ավելի ուշ Թոմասը truTV-ի «Fake Off» ռեալիթի շոուի մարզիչն էր, որի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 27-ին[19]։

2017 թվականին նա նկարահանվել է Թերգուդ Մարշալի մասին պատմող «Մարշալ» կենսագարական ֆիլմում՝ կատարելով Զորա Հրստոնի դերը[20]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

20 տարեկանում Թոմասը հղիացել է պրոդյուսեր Դալլաս Օսթինից․ կարիերայի աճի ձգտումների և արտաքին ճնշումների պատճառով նա ընդհատել է հղիությունը։ Ավելի ուշ նա հայտնել է, որ զղջում է իր որոշման համար։ Թոմասը և Օսթինը շարունակել են իրենց հարաբերությունները և հետագայում ծնվել է զույգի որդին Թրոն Օսթինը (հունիսի 2, 1997)[21]։

2001 թվականին Թոմասը սկսել է հանդիպել Աշերի հետ, երբ Թոմասը նկարահանվել է երգչի՝ «U Remind Me», «U Got It Bad» և «U Don't Have to Call» տեսահոլովակներում։ Նրանց հարաբերություններն ավարտվել են 2003 թվականին[22]։

2022 թվականի վերջին Թոմասը սկսել է հանդիպել դերասան Մեթյու Լոուրենսի հետ։ Զույգը հայտարարել է իր հարաբերությունների մասին 2023 թվականի հունվարին[23][24]։

Թոմասը Գրանիտ Բեյի Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու անդամ է[25][26]։

Այլ գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը և TLC-ի այլ անդամները անվտանգ սեքսի խրախուսման մեծ ջատագովներ էին։ «Ain't 2 Proud 2 Beg» երգի տեսահոլովակի համար Թոմասը և խմբի անդամները պահպանակներ են կրել իրենց հագուստների վրա։ 2003 թվականին Թոմասը և Ուոտկինսը միավորվել են Պֆայզերի հետ՝ ստեղծելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգային կրթական ծրագիր։ Ծրագիրը մարդկանց տեղեկություններ է տրամադրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ինչպես նաև դրա կանխարգելման և բուժման մասին[27]։

2012 թվականին Թոմասը հիմնել է «Chilli's Crew» ոչ առևտրային կազմակերպությունը։ Կազմակերպությունը Ատլանտայում գործող ծրագիր է, որը նպատակաուղղված է օգնելու 13-17 տարեկան աղջիկներին զարգացնել իրենց ինքնագնահատականը[28]։

2013 թվականին Թոմասը հանդես է եկել կիբերհալածանքի դեմ այն բանից հետո, երբ նրա որդի Թրոնը դրա զոհն է դարձել։ MediaTakeOut.com կայքը Թոմասի որդու հագուստի պատճառով կասկածի տակ է դրել տղայի սեքսուալությունը։ Ի պատասխան՝ Թոմասը խնդրագիր է ստեղծել change.org կայքում՝ հոդվածը կայքից ջնջելու և անձնակազմի անդամների՝ անչափահասների հալածանքը դադարեցնելու համար։ Իր խնդրագրի մեջ նա նկարագրել է, թե ինչ է կիբերհալածանքը և որոշ զոհերի վերաբերյալ վիճակագրություն է տրամադրել։ Կայքն ի վերջո հեռացրել է հոդվածը և ներողություն է խնդրել[29]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dumb Dumb Dumb (2008)
  • Gameproof (T-Boz-ի հետ համագործակցությամբ) (2008)
  • Body (2016)
  • Ooooooohhh... On the TLC Tip (1992)
  • CrazySexyCool (1994)[30]
  • FanMail (1999)[30]
  • 3D (2002)
  • TLC (2017)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
1994 Տնային երեկույթ 3 Սեքսը որպես զենք Որպես TLC-ի անդամ
1997 Hav Plenty Քրիս
2000 Ձյան օր Մոնա
Սիրային երգ Տան տեր Հեռուստատեսային ֆիլմ
Դիվայի Սուրբ Ծննդյան երգը Մարլի Ջեյքոբ Հեռուստատ��սային ֆիլմ
2001 Ժամացույցի մեխանիզմ Լիլի Մաքքաչոն
2017 Մարշալ Զորա Հրստոն

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
1992 CBS-ի դպրոցական ընդմիջման հատուկ թողարկում Առաջին ռեփեր որպես TLC-ի անդամ Սերիա՝ «Խոսքից վեր»
Ողջ գիշեր դրում Ինքն իր դերում որպես TLC-ի անդամ Սերիա՝ «Պիլոտ»
Շոուի ժամը Ապոլլոում Ինքն իր դերում որպես TLC-ի անդամ Սերիա՝ «#6.12»
1995 Ապրելով միայնակ Ինքն իր դերում Սերիա՝ «The Following Is a Sponsored Program»
1999 Ուլտրաձայնային Ինքն իր դերում որպես TLC-ի անդամ Սերիա՝ «TLC: Մեյլ ես ստացել»
Երաժշտությունից դուրս Ինքն իր դերում Սերիա՝ «TLC»
2001 Թոփ տասը Ինքն իր դերում Սերիա՝ «Գըրլ բենդերը»
2003 Այդ 70-ականների շոուն Կրակոտ բուժքույր Սերիա՝ «Դու զարմացրել ես ինձ»
Ծնված է Դիվա Մարզիչ Հեռուստասերիալ
2004 Պարքերները Քայ Սերիա՝ «Նա դրական է»
Ուժեղ բժշկություն Էմբեր Սթիլ Սերիա՝ «Touched by an Idol»
Երաժշտությունից դուրս Ինքն իր դերում Սերիա՝ «TLC: Վերջին գլուխ»
2005 R U the Girl Ինքն իր դերում/հաղորդավար Հեռուստասերիալ
2009 Սև դեպի ապագա Ինքն իր դերում Հատված՝ «Ամենասովորական երգերը»
2010 Անժամկետ Ինքն իր դերում Սերիա՝ «2 ժամ» և «5 ժամ»
2010-2011 Ինչ է ուզում Չիլին Ինքն իր դերում Հիմնական կազմ
2011-12 Միայնակ կանայք Ինքն իր դերում Հիմնական կազմ՝ 1-ին եթերաշրջան, հյուր՝ 2-րդ եթերաշրջան
2013 Rachael vs. Guy: Celebrity Cook-Off Ինքն իր դերում / մասնակից Հիմնական կազմ՝ երկրորդ եթերաշրջան
Guy's Big Bite Ինքն իր դերում Սերիա՝ «Soup's On, Chill Out»
2016 Ֆոնոգրամմայի մրցույթ Ինքն իր դերում որպես TLC-ի անդամ Սերիա՝ «Զոի Սալդանան ընդդեմ Զաքարի Քուինտոյի»
2017 Երեկույթի լեգենդներ Ինքն իր դերում Սերիա՝ «Beating Arsenion Hall in the Chest Repeatedly»
2018 Մարթայի և Դոգի սննդի երեկույթ Ինքն իր դերում Սերիա՝ «Համեմելով այն»
2019 Աղջիկների նավարկում Ինքն իր դերում Հիմնական կազմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Chilli"-Thomas «Rozonda "Chilli" Thomas Biography». AAE Speakers. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «Chilli». PEOPLE.com (անգլերեն). People Magazine. 1996 թ․ մայիսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  3. Christopher John Farley (2008). «The Spicier Girls». Time magazine. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Chilli's Truth». Back2Basics Magazine. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «RIAA Top 100 Certified Artists». riaa.com.
  6. «Grammy.com». Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  7. «Rosen on the Tentative Return of TLC». vulture.com. 2013 թ․ հունիսի 5.
  8. VH1 (2011). «VH1 Announces Plans To Produce A New TLC Movie». VH1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. «TLC returns with 'CrazySexyCool' movie and music». CNN. 2013 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «TLC cancel two dates after Chilli loses her voice». msn entertainment. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  11. Billboard Staff (2006 թ․ նոյեմբերի 14). «TLC's Chilli Inks With Akon's Konvict Muzik». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. «Chilli - Flirt (2012)». Youtube. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  13. Atkinson, Katie (2016 թ․ հունվարի 13). «TLC's Chilli Debuts Solo Song 'Body' for New Dance Workout & Offers Kickstarter Album Update». Billboard.
  14. «TLC's T-Boz, Chilli Announce Details Of Their Reality Show». MTV. Արխիվացված է օրիգինալից 2023-10-28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. «More Sober House, Fit Club, Pepa And Chilli On The Way From VH1!». vh1.com. 2009 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  16. Date: 05/26/10 (2010 թ․ մայիսի 26). «Chilli Granted Second Season, Shot At Love». Singersroom.com. Վերցված է 2012 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. Brett Malec,"TLC's Chilli Strips for PETA's Anti-Circus Campaign: See the Wild and Sexy Pic,"EOnline, November 25, 2013.
  18. «WWE Countdown». 1. June 10, 2014. WWE Network.
  19. «Harry Shum Jr., Chilli, and Michael Curry to judge new truTV series 'Fake Off'». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  20. «Review: 'Marshall' delivers the heroic bio-pic treatment Thurgood Marshall deserves». Los Angeles Times. 2017 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  21. «MY ABORTION REGRET - TLC's "Chilli"». Youtube. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  22. Muhammad, Latifah. «Chilli Opens Up About Usher Split». BET. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  23. Juneau, Jen (2023 թ․ հունվարի 3). «TLC's Chilli and Matthew Lawrence Are Dating: 'She Is Glowing,' Says Singer's Rep». People. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  24. Rubenstein, Janine (2023 թ․ մայիսի 31). «Chilli and Matthew Lawrence Haven't Had an Argument Since They Began Dating Last Year». People. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  25. Kellner, Mark (2018 թ․ մարտի 26). «Chili From TLC Meets The Batchelors!». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  26. McKinney, Taylor (2019 թ․ հոկտեմբերի 9). «Digital Evangelist: How Chilli of TLC shares her Christian faith online». EEW. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  27. Varner, Jeff (2015 թ․ հունիսի 20). «TLC Providing Time, Love and Care to the World». Borgenmagazine.com. The Borgen Project. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  28. Clark, Ashley (2013 թ․ հունիսի 19). «CHILLI'S CREW FOUNDATION HOSTS 2ND ANNUAL SUMMER CAMP SPONSORED BY BEACHBODY®». Enchantedpublicrelations.wordpress.com. WordPress. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  29. Josephs, Brian (2013 թ․ նոյեմբերի 4). «Chilli Takes Stand Against Cyberbullying After Son Is Targeted». Theboombox.com. The XXL Network. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  30. 30,0 30,1 «TLC:'I will never forget the day we were millionaires for five minutes'». The Guardian. 2017 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզոնդա Թոմաս» հոդվածին։