Ռեյչել Գրիֆիթս
Ռեյչել Գրիֆիթս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1968[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Andrew Taylor? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռեյչել Գրիֆիթս (անգլ.՝ Rachel Anne Griffiths, դեկտեմբերի 18, 1968[1], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի և ռեժիսոր։ Նրան ճանաչում է բերել «Մյուրիելի հարասանիքը» (1994) ֆիլմում խաղացած դերը, ինչի շնորհիվ ստացել է AACTA մրցանակը՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։ Գրիֆիթսը լայն ճանաչում է ստացել «Հաճախորդը միշտ մեռած է» (2001-2005) հեռուստասերիալում խաղացած Բրենդի Չենովիտ և «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում Սարի Ուոկեր դերերով (2006-2011)։
Կինոյում և հեռուստատեսությունում աշխատելը նրան բերել է բազմաթիվ պարգևներ և անվանակարգեր՝ ներառյալ 1999 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգը, 2002 թվականին շահած «Ոսկե գլոբուս» կինոմրցանակը և 2003, 2008, 2009 թվականների անվանակարգերը, նաև «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» երկու մրցանակ։ 2002, 2003, 2007 և 2008 թվականներին չորս անվանակարգ է շահել նաև «Էմմի» մրցանակաբաշխությունում։ Բացի այդ, 1994, 2006 և 2009 թվականներին շահել է «Ավստրալիայի կինոքննադատներ»-ի երեք մրցանակ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 18-ին Ավստրալիայում՝ արվեստի ուսուցչի և դպրոցական խորհրդատուի ընտանիքում[4]։ 5 տարեկանում մոր և երկու կրտսեր եղբայրների հետ տեղափոխվել է Մելբուրն։ Երբ նա 11 տարեկան էր, հայրը լքել է ընտանիքը 18-ամյա աղջկա համար[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիֆիթսը և Թոնի Կոլլետը, երբ 1994 թվականի «Մյուրիելի հարսանիքը» ֆիլմում ստացել են գլխավոր դերերը, այնքան էլ հայտնի չէին։ Ֆիլմում Գրիֆիթսի աշխատանքը քննադատների կողմից ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ, ինչպես նաև նրան բերել է «Ավստրալիայի կինոքննադատների» մրցանակը։ 1997 թվականին նա նկարահանվել է «Իմ լավագույն ընկերոջ հարսանիքը» ֆիլմում։ Նույն թվականին նա գլխավոր դեր է խաղացել «Իմ որդին ֆանատիկոս է» բրիտանական ֆիլում։
Գրիֆիթսը 1998 թվականին «Օսկար» մրցանակաբաշխությունում արժանացել է անվանակարգի «Հիլարի և Ջեքի» ֆիլմում խաղացած Հիլարի դյու Փրեի դերի համար։ Մյուս խոշոր նախագիծը 2001 թվականին «Կոկաին» ֆիլմն էր, որտեղ խաղացել է Ջոնի Դեփի և Ռեյ Լիոտայի հետ։
2001 թվականին Գրիֆիթսը ստացել է HBO հեռուստաալիքի «Հաճախորդը միշտ մեռած է» սերիալի գլխավոր դերերից մեկը։ Նախագծի շնորհիվ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին, «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» երկու մրցանակի և երկու անվանակարգի՝ «Էմմի» մրցանակաբաշխությունում։
2006 թվականին ABC հեռուստաալիքի «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում ստացել է Սալլի Ֆիլդի հերոսուհու աղջկա՝ Նոռա Ուոկերի դերը։ Այս դերը մեծ ճանաչում է բերում նրան ԱՄՆ-ում, նաև՝ երկուական անվանակարգ «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություններում։
Բացի դերասանական կարիերայից, Գրիֆիթսն իրեն փորձել է նաև ռեժիսուրայում։ 2000 և 2003 թվականներին իր սցենարով նկարահանել է երկու կարճամետրաժ ֆիլմ։ 2015 թվականին դեբյուտ է ունեցել հեռուստատեսությամբ՝ նկարահանելով «Կորուսյալները» երիտասարդական հեռուստասերիալի երեք էպիզոդ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի դեկտեմբերի 31-ին Գրիֆիթսը ամուսնացել է նկարիչ Էնդրյու Թեյլորի հետ։ Ամուսիններն ունեն երեք երեխա. մեկ որդի՝ Բանջո Պատրիկ (ծնված 2003 թվականին) և երկու աղջիկ՝ Ադելաիդա Ռոուզ (ծնված 2005 թվականին) ու Կլեմենտինա Գրեյս (ծնված 2009 թվականին)[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1994 | Մյուրիելի հարասանիքը | Muriel’s Wedding | Ռոնդա Էպինստել | AACTA կինոմրցանակ
Երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար Ավստրալիայի կինոքննադատների մրցանակ |
1996 | Այդպես են վարվում բոլորը | Così | Լյուսի | |
1996 | Ջուդ | Jude | Արաբելլա | |
1996 | Հեղափոխության երեխաները | Children of the Revolution | Աննա | |
1997 | Իմ որդին ֆանատիկոս է | My Son the Fanatic | Բետինա / Սանդրա | Անվանակարգ՝ բրիտանական անկախ կինոյում լավագույն կանացի դերի համար մրցանակ |
1997 | Իմ լավագույն ընկերոջ հարսանիքը | My Best Friend’s Wedding | Սամանթա Նյուհաուս | |
1998 | Հսկաների մեջ | Among Giants | Ջերի | |
1998 | Հիլարի և Ջեքի | Hilary and Jackie | Հիլարի դյու Պրե | Անվանակարգ՝ «Օսկար» մրցանակաբաշխությունում երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար մրցանակ
Անվանակարգ՝ բրիտանական անկախ կինոյում լավագույն կանացի դերի համար մրցանակ Անվանակարգ՝ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար Չիկագոյի կինոքննադատների ասոցացիայում անվանակարգ երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար |
1998 | Էմի | Amy | Տանյա Ռամուս | Անվանակարգ՝ AACTA կինոմրցանակ |
1998 | Ամուսնալուծված Ջեքը | Divorcing Jack | Լի Կուպեր | |
1999 | Ես, նորից ես և կրկին ես | Me Myself I | Պամելա Դրուրի | Անվանակարգ՝ Ավստրալիական ակադեմիայի կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության մրցանակ լավագույն կանացի դերի համար
Անվանակարգ՝ Ավստրալիայի կինոքննադատների մրցանակ լավագույն կանացի դերի համար |
2001 | Իսկական Աննա-Մարին | Very Annie Mary | Էննի Մերի Պուխ | |
2001-2005 | Հաճախորդը միշտ մեռած է | Six Feet Under | Բրենդա Չենովիթ | Անվանակարգ՝ AACTA կինոմրցանակ լավագույն կանացի դերի համար (2002) ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմի համար (2003-2004) Անվանակարգ՝ «Էմմի» մրցանակաբաշխությունում մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար (2002) Անվանկարգ՝ Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի մրցանակ՝ դրամայում անհատական նվաճումների համար (2002) Անվանակարգ՝ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2002, 2005-2006) |
2001 | Կոկաին | Blow | Էմին Ջանգ | |
2001 | Անգլիական սափրիչ | Blow Dry | Սանդրա | |
2002 | Դաժան խոսք | The Hard Word | Կարոլ | Անվանակարգ՝ AACTA կինոմրցանակ լավագույն կանացի դերի համար |
2002 | Նորեկը | The Rookie | Լորի Մորիս | |
2005 | Հրեշտակ | Angel Rodriguez | Նիքոլ | |
2006-2011 | Եղբայրներ և քույրեր | Brothers and Sisters | Սարա Ուալկեր | Անվանակարգ՝ «Էմմի» մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար (2007-2008)
Անվանակարգ՝ AACTA կինոմրցանակ լավագույն կանացի դերի համար (2007-2008) Անվանակարգ՝ «Ուղեկից» մրցանակ մինի-սերիալում, հեռուստասերիալում և հեռուստաֆիլմում երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար (2007) |
2006 | Քայլ առաջ | Step Up | Տնօրեն Գորդան | |
2009 | Գեղեցիկ Քեյթը | Beautiful Kate | Սալի | Անվանակարգ՝ AACTA կինոմրցանակ լավագույն կանացի դերի համար
Ավստրալիայի կինոքննադատների մրցանակ լավագույն կանացի դերի համար |
2010 | Ռեյք | Rake | Էդի Լանգհորն | 1 էպիզոդում |
2011 | Այրվող մարդը | Burning Man | Միրիամ | |
2012 | Ջուլիան Ասանժի պատմությունը | Underground: The Julian Assange Story | Քրիստին Ասանժ | |
2013 | Ճամբար | Camp | ՄակՔենզի Գրինֆիլդ | 10 էպիզոդներում |
2013 | Փրկել միստր Բենքսին | Saving Mr. Banks | հորաքույր Էլլի | |
2016 | Խղճի թելադրանքով | Hacksaw Ridge | Բերտա Դոս | |
2016 | Օսիրիսի զավակը | The Osiris Child | գեներալ Լինեքս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ Rachel Griffiths Biography (1968-)
- ↑ Rachel Griffiths (I) — Biography
- ↑ «Rachel Griffiths' Sweet Clementine». People (անգլերեն). 4 августа 2009. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Գրիֆիթս» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ավստրալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ավստրալիացի դերասանուհիներ
- Ռեժիսորներ
- Ավստրալիացի ֆեմինիստներ
- Ավստրալիացի կինոդերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ավստրալիացի կինոռեժիսորներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Ավստրալիացի իրավապաշտպաններ