Jump to content

Ջուլի Բասերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլի Բասերման
գերմ.՝ Julie Bassermann
Դիմանկար
Ծնվել էմարտի 2, 1860(1860-03-02)[1]
ԾննդավայրՄանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն, Գերմանիա[2]
Մահացել էսեպտեմբերի 18, 1940(1940-09-18)[1] (80 տարեկան)
Մահվան վայրՄանհայմ, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ[2]
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինErnst Bassermann?
Ծնողներհայր՝ Carl Ladenburg?

Ջուլի Բասերման, ծնունդով՝ Ջուլի Լադենբուրգ (Julie Bassermann (Ladenburg), մարտի 2, 1860(1860-03-02)[1], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն, Գերմանիա[2] - սեպտեմբերի 18, 1940(1940-09-18)[1], Մանհայմ, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ[2]), գերմանացի քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան[3][4]։ Գերմանիայի մի շարք քաղաքաներում ձևավորված «Կանանց կրթության և կանանց հետազոտությունների ասոցիացիայի» նախագահն է եղել[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և վաղ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլի Լադենբուրգը ծնվել է Մանհայմում (ութսուն տարի անց այդ քաղաքում էլ նա մահացել է)։ Նրա հայրը՝ Կառլ Լադենբուրգը (1827-1909), բանկիր էր։ Նրա մայրը` ծնունդով՝ Իդա Գոլդշմիդտը (1840-1928), ինչպես նաև նրա դուստրը, կանանց շարժման ակտիվ մասնակիցներից է եղել։ Լադենբուրգները համարվում էին Մանհայմի առաջատար հրեական ընտանիքներից մեկը։ Ջուլիի ծնողներն ունեին երկու երեխա, բայց Ջուլին նրանց միակ դուստրն էր[6]։ 1881 թվականին նա ամուսնացել է Մանհեյմի հավակնոտ իրավաբան-քաղաքական գործիչ Էռնստ Բասերմանի հետ։ Երիտասարդ բողոքական փաստաբան Էռնստ Բասերմանի համար ամուսնությունը հնարավորություն է ստեղծել շփվել Մանհայմի ամենաբարեկեցիկ շրջանակների հետ[7]։ Զույգն ունեցել է երեք դուստր և մեկ որդի[3]. Երեխաներից առնվազն երկուսը մահացել են Ջուլիից ավելի վաղ[8]։

Կանանց իրավունքների պաշտպան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին Ջուլի Բասերմանը՝ համագործակցելով Ալիս Բենսհայմերի հետ, հիմնադրել է «Verein Frauenbildung - Frauenstudium» (��առացի՝ «Կանանց ուսումնասիրության և վերապատրաստման լիգա») մանհայմյան մասնաճյուղը, որի նախագահն է դարձել 1901 թվականին[9]։ Այդ դերում հաստատվելուն զուգընթաց, նա ղեկավարել է Մանհայմի տարբեր ակտիվիստ կանանց կազմակերպությունների միաձուլման գործընթացը։ Այս գործում էական նշանակություն է ունեցել մոր հետ սերտորեն համագործակցելու հնարավորությունը․ 1904 թվականին Իդա Լադենբուրգը (1840-1928) դարձել է «Բադենի կանանց ասոցիացիայի» («Badische Frauenverein») նախագահ[10]։ Ջուլի Բասերմանը ներգրավված էր «Hausfrauverein» (բառացի՝ «Տնային տնտեսուհիների ասոցիացիա») մեջ[11]։ Նա նաև ծառայել է 1911-1933 թվականներին որպես «Badische Verband für Frauenbestrebungen» (բառացի՝ «Բադենի կանանց ջանքերի ասոցիացիա») հիմնադիր նախագահ[12]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականից Բասերմանը, Ադելհեյդ Շտեյնմանի հետ միասին, դարձել է Գերմանիայի Ազգային ազատական կուսակցության («Nationalliberale Partei» / NLP) կանանց ազգային կոմիտեի անդամ[13]։ Առաջին համաշխարհային պատերազմը բռնկվել է (գերմանական տեսանկյունից) 1914 թվականի օգոստոսի 1-ին, երբ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանի դեմ՝ նախորդ օրը սկսված Ռուսաստանի ընդհանուր ռազմական մոբիլիզացիայից հետո։ Էռնստ Բասերմանը մի քանի օր առաջ էլ նշել իր վաթսունամյակը, բայց նա որպես կամավոր անմիջապես մեկնել է ռազմաճակատ։ Ջուլի Բասերմանը 1914 թվականի օգոստոսի 3-ին կազմակերպել է Մանհայմի «... Կանանց ծառայություն» («Nationaler Frauendienst») տեղական խումբ։ Երեք օր առաջ ստեղծված այս ազգային կազմակերպությունն իրեն համարում էր կանանց կողմից առաջնագծի ծառայության տղամարդկանց համարժեքը[9]։

1915 թվականին նա մասնակցել է գործազուրկ կանանց և աղջիկների ցերեկային կենտրոնի կառուցմանը[14]։ Մեկ տարի անց նա հավաքվեց Մարի Բերնայսի, նրա ընկերուհի՝ Ալիս Բենսհայմերի և Էլիզաբեթ Ալթման-Գոթհայների հետ՝ Մանհայմում ստեղծելով «Կանանց սոցիալական դպրոց» («Soziale Frauenschule»)՝ «վճարվող և կամավոր աշխատանքի սոցիալական մասնագիտական ուսուցում» ապահովելու նպատակով[15][16]։

1919 թվականի սկզբին պատերազմն ավարվել էր։ Կայսր Վիլհելմ II կայսրն այլևս չկար,

և նույնիսկ, երբ սկսվեց իրար հաջորդող հիմնականում տեղայնացված (նավահանգիստներում և քաղաքներում) հեղափոխությունների հաջորդականությունը, հանրապետական ապագայի որոշակի հույսի նշույլ կամ նույնիսկ, ըստ ոմանց, լավատեսություն կար[17]։ Ջուլի Բասերմանն այրիացել էր դրանից մեկուկես տարի առաջ[9]։ Դա նոր մեկնարկի ժամանակ էր[9]։ 1919 թվականի հունվարի 19-ին նա իր թեկնածությունը դրեց Ազգային ժողովի ընտրություններում «Ժողովրդական կուսակցությունից» (DVP)։ Դա Գերմանիայի Հանրապետության առաջին խորհրդարանն է եղել (հետագայում արհամարհականորեն վերանվանվել է Ադոլֆ Հիտլեր, իսկ հետագա պատմաբաններն անվանել են «Վայմարյան հանրապետություն»)[9], և Գերմանիայի առաջին ընդհանուր ընտրություններն են եղել, որոնցում կանանց թույլատրվում էր քվեարկել։ Քվեարկության տարիքը 1912 թվականից իջեցվել էր 25-ից 20-ի, և քվեարկության հին համակարգը, որը հիմնական շեշտը դնում էր պահպանողական գյուղական ընտրատարածքների ընտրողների վրա, փոխարինվեց ավելի ժողովրդավարական համամասնական ընտրակարգով քվեարկության գործընթացով[18]։ Նախորդ՝ 1912 թվականի ընտրություններին քվեարկել էր 12 միլիոն ընտրողից մի փոքր ավել մարդ։ 1919 թվականին քվեարկեց ավելի քան 30 միլիոն մարդ։ Չնայած ժողովրդավարական այս առաջխաղացումներին, Ջուլի Բասերմանը չհաղթահարեց ընտրական շեմը։ Այդ ժամանակ նա ավելի մեծ հաջողությամբ հետապնդեց իր քաղաքական հավակնությունները քաղաքապետարանի մակարդակում[9]։ Նա դարձավ Մանհայմի քաղխորհրդի անդամ, որտեղ չորս տարի ծառայեց որպես խորհրդի դպրոցների հանձնաժողովի անդամ և ներգրավվեց հասարակական-քաղաքական հարցերի մեջ[3]։

Իր կյանքի վերջին տարիներին, մինչև 1929 թվականը, Ջուլի Բասերմանը աշխատել է որպես «Verein Frauenbildung - Frauenstudium» (բառացի՝ «Կանանց կրթության և վերապատրաստման լիգա») ազգային նախագահ։ Նա թոշակի է անցել իր յոթանասունամյա տարեդարձից մի քանի ամիս անց։ Ջուլի Բասերմանը մահացել է 80 տարեկան հասակում, 1940 թվականի սեպտեմբերի 18-ին[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1012581551 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 «Bassermann, Julie». LEO-BW (landeskundliche Informationssystem für Baden-Württemberg). Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  4. Beate Bäro: Julie Bassermann. Vorreiterin der Frauenbewegung. In: Lauter Frauen. Aufgespürt in Baden-Württemberg. 47 Porträts, Stuttgart: Theiss 2000, 3-8062-1525-1, pp. 10–13
  5. «Julie Bassermann». www.fembio.org (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  6. Hermann Schäfer (1982). «Ladenburg, Carl: Bankier, * 19.6.1827 Mannheim, † 4.10.1909 Frankfurt/Main». Neue Deutsche Biographie. էջ 388. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  7. «Kanzlei von Ernst Basserman» (PDF). Stadt Mannheim. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  8. Peter M. Koehler (compiler). «Julie Ladenburg». Nachfahren Dietrich Bassermann. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Kathryn Babeck (2007). Julie Bassermann (1860-1940). Info Verlag GmbH, Karlsruhe. էջ 207. ISBN 978-3-88190-483-4. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  10. Carolin Vogel. «Leben als Gesamtkunstwerk: das Haus zu Richard Dehmels Lebzeiten (1912–20) .... Die Schenkung .... Die Freunde und Verehre» (PDF). Das Dehmelhaus in Blankenese .... Künstlerhaus zwischen Erinnern und Vergessen. Hamburg University Press .... Verlag der Staats- und Universitätsbibliothek Hamburg Carl von Ossietzk (... durch die Dehmelhaus Stiftung ermöglicht). էջ 362. ISBN 978-3-943423-60-0. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  11. «100 Jahre DHB Ortsverband Mannheim e.V.». Wohltätigkeitsbasar 2019. DHB-Netzwerk Haushalt Ortsverband Mannheim e.V. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  12. Barbara Greven-Aschoff (1981 թ․ օգոստոսի 12). Dem BDF angeschlossene Verbände. Vandenhoeck & Ruprecht. էջեր 146, 285–286. ISBN 978-3-647-35704-1. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  13. «Adelheid Steinmann, geb. Adelheid Holtzmann». Personen. Hans-Martin Mumm i.A. Heidelberger Geschichtsverein e.V. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  14. Randy Schoenberg (compiler) (2018 թ․ դեկտեմբերի 5). «Julie Bassermann (Ladenburg)». geni.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  15. Arnd Götzelmann (2019 թ․ հունվարի 30). Soziale Ausbildingsstätten im Umfeld der Pfalz. Books on Demand. էջեր 20–22. ISBN 978-3-7481-9599-3. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  16. Gundula Pauli: Marie Bernays (1883–1939) und die „Soziale Frauenschule“ in Mannheim. Ein Beitrag zur Geschichte der Sozialen Arbeit in Deutschland. Unveröffentlichte Diplomarbeit. Freiburg 2004. Page 4
  17. Daniel Schönpflug [in գերմաներեն]; Joachim Mohr; Frank Patalong [in գերմաներեն] (2020). «Konkurrenz der Utopien». Revolutionäre Wandel, eine gespaltene Gesellschaft und viele Ăngste: Sind die Zwanzigerjahre und die Gegenwart vergleichbar?. Der Spiegel ("Spegel Geschichte"). 1/2020: 28–35.
  18. Gerhard Altmann (2000 թ․ ապրիլի 11). «Die Wahlen zur Nationalversammlung». Weimarer Republik: Revolution 1918/19. Stiftung Deutsches Historisches Museum (Lebendiges Museum online), Berlin. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]