Jump to content

Պետրոս Գալֆայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Գալֆայան
Ծնվել էհունվարի 30, 1868(1868-01-30)
ԾննդավայրԻջմե, Խարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915
Մահվան վայրԱյաս, Ադանայի մարզ, Թուրքիա
Մասնագիտությունխմբագիր, հրապարակախոս և լրագրող

Պետրոս Գալֆայան (հունվարի 30, 1868(1868-01-30), Իջմե, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - 1915, Այաս, Ադանայի մարզ, Թուրքիա), հայ մշակութային գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Խարբերդի շրջանի Իջմե գյուղում։ Փոքր հասակից տեղափոխվել է Պոլիս, սովորել Խորենյան դպրոցում։ Ավարտելով ուսումը՝ զբաղվել է մանկավարժական աշխատանքով, բաց արել թաղային մանկապարտեզ։ Մասնակցել է 1896 թվականի քաղաքական ցույցին, փախել Ռումինիա, այնտեղից՝ Լոնդոն։ Ապա՝ մեկնելով Բուլղարիա, հրատարակել է «Վերածնություն» շաբաթաթերթը, որը հետո շարունակել է Փարիզում «Ապագա» անունով։ Օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը ձերբակալվել է և նահատակվել[1][2]։

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 223.
  2. «Պետրոս Գալֆաեան». www.digilib.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.