Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարա, (պորտ.՝ Рага), նահանգ Բրազիլիայում, Ամազոնի ստորին հոսանքի ավազանում։ Տարածությունը 1227,5 հազար կմ² է, բնակչություն՝ 2711 հազար (1977)։ Վարչական կենտրոնը՝ Բելեն։ Տնտեսապես թույլ զարգացած նահանգ է։ Մշակում են ջուտ, բրինձ, հացարմատ, շաքարեղեգ, եգիպտացորեն, լոբի, սև պղպեղ, ծխախոտ։
Զբաղվում են նաև անասնապահությամբ, անտառային և գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ։ Կա բրազ․ ընկույզի, կաուչուկի հավաք, փայտանյութի մթերում։ Տոկանտինս գետի հովտ��ւմ արդյունահանում են լեռնային բյուրեղապակի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|