Jump to content

Պավլո Տիչինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլո Տիչինա
ուկրաիներեն՝ Павло Тичина
Ծննդյան անունռուս.՝ Павел Григорьевич Тычинин և ուկրաիներեն՝ Павло Григорович Тичинін
Ծնվել էհունվարի 11 (23), 1891[1]
ԾննդավայրՊեսկի, Shchasnovka Volost, Kozelets County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 16, 1967(1967-09-16)[2][3] (76 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ, քաղաքական գործիչ և վիպասան
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի ազգային տնտեսագիտական համալսարան (1917) և Chernihiv Theological Seminary? (1913)
Ժանրերբանաստեղծություն, քնարապատմողական, ակնարկ և պատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և VAPLITE?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ստալինյան մրցանակ և Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ
Изображение автографа
 Pavlo Tychyna Վիքիպահեստում

Պավլո (Պավել) Գրիգորևիչ Տիչինա (ուկրաիներեն՝ Павло Григорович Тичина, հունվարի 11 (23), 1891[1], Պեսկի, Shchasnovka Volost, Kozelets County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 16, 1967(1967-09-16)[2][3], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, պետական և հասարակական գործիչ, Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1929), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1967 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կիևի առևտրի ինստիտուտը (1917 թվականին)։ Եղել է ՈւԽՍՀ լուսավորության մինիստր (1943-1948)։ Տպագրվել է 1912 թվականից։ 1918 թվականին լույս է տեսել նրա «Արևային կլարնետներ» առաջին ժողովածուն, որը ճանաչում է բերել հեղինակին։ Բանաստեղծը երգում է սեր, բնություն, լի է երջանիկ կյանքի երազանքով։ Հետագա բանաստեղծություններն արդեն («Գութան», 1920 թվական, «Ուկրաինայից փչող քամին», 1924 թվական, ժողովածուներ) հիմնականում արտացոլում են սոցիալիստ, հեղափոխությունը և սովետական իշխանության համար պայքարը Ուկրաինայում, անցումը խաղաղ ստեղծարար աշխատանքի։ Հայրենասիրությունը և պրոլետ, ինտերնացիոնալիզմն է «Միասնական ընտանիքի զգացում» (1938 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941 թվական) և «Պողպատ և քնքշություն» (1941 թվական) գրքերի թեման։ Ֆաշիստ զավթիչների նկատմամբ հաղթանակի՝ սովետական մարդկանց հավատը պատկերող բանաստեղծություններ է ամփոփում «Հաղթել և ապրել» (1942 թվական) գիրքը։ Ետպատերազմյան տարիներին իրար են հաջորդել Տիչինայի «Եվ աճել, և գործել» (1949 թվական), «Հզորություն է տրված մեզ» (1953 թվական), «Մենք խիղճն ենք մարդկության» (1957 թվական), «Ծաղկիր, չքնաղ աշխարհ» (1960 թվական), «Կուևիզքի հեռաստաններն են երևում» (1961 թվական), «Արծաթափայլ գիշերով» (1968 թվական) բանաստեղծությունների գրքերը, որոնցում հետագա զարգացում են ստացել հայրենիքի, սիրո, ժողովուրդների բարեկամության ու եղբայրության, կոմունիստական շինարարության, խաղաղության համար պայքարի թեմաները։

Տիչինովը մեծ ուշադրություն է նվիրել եղբայրական գրականությունների պրոպագանդմանը։ Նա մեծապես նպաստել է ուկրաինական և հայ մշակույթների մերձեցմանն ու փոխհարստացմանը, ուսումնասիրել է հայոց լեզուն ու գրականությունը և արդեն 1925 թվականին հրատարակել հայ պոեզիայից կատարած իր առաջին թարգմանությունը՝ մի հատված Ե․ Չարենցի «Լենին» բանաստեղծությունից։ Այդ ժամանակից սկսած Տիչինովը թարգմանել է հայ դասական ու ժամանակակից գրողների բազմաթիվ ստեղծագործություններ։ Նա եղել է «Սասունցի Դավիթ» էպոսի և Խաչատուր Աբովյանի միահատորյակի ուկրաինական հրատարակության խմբագիրներից ու թարգմանիչներից մեկը։ Հայկական թեման արտացոլված է Տիչինովի նաև ստեղծագործության մեջ։ Նա գրել է «Հովհաննես Հովհաննիսյանին», «Հովհաննեսի մանկությունը» (Հովհաննես Թումանյան), «Խաչատուր Աբովյան» բանաստեղծությունները, մի շարք հոդվածներ ու ակնարկներ Հայաստանի, Երևանի, հայ մշակույթի գործիչների մասին։ Ուկրաինայում հայ գրականության մասսայականացման գործում Տիչինովի խոշոր ծառայությունները նշվել են ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության պատվոգրով (1956 թվական)։ Նրա անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը։ Տիչինովի ստեղծագործությունները չորս անգամ առանձին գրքով հրատարակվել են հայերեն։ Տիչինովին շնորհվել է ՈւՍՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ (1962 թվական)։ Տիչինովը եղել է Ուկրաինայի կոմկուսի Կենտկոմի անդամ (19521959, այնուհետև՝ 1960-ից), ԽՍՀՄ II-V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1953— 1959 թվականներին՝ ՈւՍՍՀ Գերագույն սովետի նախագահ։ 19541962 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի նախագահի տեղակալ։ Պարգևատրվել է Լենինի 5 և երկու այլ շքանշաններով։

  • Իվասիկ-Տելեսիկը, Երևան, 1941։
  • Հատընտիր, Երևան, 1950։
  • Իմ ժողովրդին, Երևան, 1973։
  • Հայաստանի և հայ կուլտուրայի մասին (հեղինակակից՝ Մաքսիմ Ռիլսկի), Երևան, 1973։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1980 թվական։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավլո Տիչինա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 10