Jump to content

Ուռուցքի մեռուկացման գործոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուռուցքի մեռուկացման գործոն
PDB rendering based on 1TNF.
Հայտնի կառուցվածքներ
PDB Ortholog` PDBe, RCSB
Բնորոշիչներ
Սիմվոլներ TNF ; DIF; TNF-alpha; TNFA; TNFSF2
Արտաքին IDներ OMIM191160 , MGI104798 , HomoloGene496 , ChEMBL` 1825, GeneCards` TNF Գեն
ՌՆԹ էքսպրեսիայի նմուշ
Էքսպրեսիայի մանրամասն տեղեկություն
Օրտոլոգներ
Տեսակներ Մարդ Մուկ
Entrez 7124 21926
Ensembl ENSG00000204490 ENSMUSG00000024401
UniProt P01375 P06804
RefSeq (մՌՆԹ) NM_000594 NM_001278601
RefSeq (սպիտակուց) NP_000585 NP_001265530
Լոկուս (UCSC) Քրոմ. 6:
31.58 – 31.58 Mb
Քրոմ. 17:
35.2 – 35.2 Mb
PubMed որոնում [1] [2]

Ուռուցքի մեռուկացման գործոն (ՈւՆԳ, ուռուցքի մեռուկացման գործոն-ալֆա, տումոր-նեկրոտիկ գործոն (TNF), կախեքսին, կախեքտին, անգլ.՝ TNF, TNF-α) արտաբջջային սպիտակուց, բազմաֆունկցիոնալ պրոբորբոքային ցիտոկին, որը սինթեզվում է հիմնականում մոնոցիտների և մակրոֆագերի կողմից։ Այն ազդում է լիպիդային նյութափոխանակության, արյան մակարդման, ինսուլինային ռեզիստենտության, էնդոթելի աշխատանքի վրա, խթանում է IL-1, IL-6, IL-8, ինտերֆերոն-գամմայի արտադրությունը, ակտիվացնում է լեյկոցիտները՝ ներբջջային մակաբույծներից և վիրուսներից պաշտպանվելու կարևոր գործոններից մեկը։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է մկների արյան շիճուկում, որոնց ներարկվել է ԲՑԺ և էնդոտոքսին։ Այդ մկների շիճուկն ունեցել է ցիտոտոքսիկ և ցիտոստատիկ ազդեցություն որոշ փոխակերպված բջիջների վրա, ինչպես նաև առաջացրել է հեմոռագիկ նեկրոզ և ուռուցքային ակտիվության նվազում։ Ակտիվացնում է միջուկային տրանսկրիպցիոն գործոն NF-κB-ը։ TNF-ի ավելցուկային արտադրությունը առաջացնում է հեմոդինամիկ խանգարումներ (նվազեցնում է սրտամկանի կծկողականությունը, արյան րոպեական ծավալը, մեծացնում է մազանոթների թափանցելիությունը), ցիտոտոքսիկ ազդեցություն օրգանիզմի բջիջների վրա։ Մարդկանց մոտ TNF-ի հետ կապված խանգարումները կապված է տարբեր հիվանդությունների հետ, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, քաղցկեղը, կլինիկական դեպրեսիան, փսորիազը և աղիների բորբոքային հիվանդությունները (Կրոնի հիվանդություն, խոցային կոլիտ

Տերմինաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագումը պայմանավորված է նրանով, որ in vitro TNF-ն առաջացնում է որոշ ուռուցքների նեկրոտիկ փոփոխություններ։ Ժամանակակից տերմինաբանության մեջ ուռուցքի նեկրոզի գործոնը վերաբերում է սպիտակուցին, որը նախկինում կոչվում էր «ուռուցքի նեկրոզ գործոն-ալֆա» (TNF-α): Այնուամենայնիվ, հին տերմինը TNF-α դեռ երբեմն օգտագործվում է, թեև TNF և TNF-α ունեն նույն նշանակությունը։ TNF-ը մի ամբողջ գերընտանիքի նախատիպն է, որը ներառում է 18 տարբեր սպիտակուցներ, որոնք ծառայում են որպես լիգանդներ 29 ընկալիչների համար։ Այս գերընտանիքի անդամներից մեկը՝ լիմֆոտոքսին-ալֆան, նախկինում կոչվում էր TNF-բետա (TNF-β):

TNF-ը սինթեզվում է որպես թաղանթային սպիտակուց՝ 26 կԴա մոլեկուլային զանգվածով (233 ամինաթթուներ)։ Հատուկ մետաղապրոտեազի ազդեցությունից հետո, այսինքն TNF-փոխակերպող ֆերմենտի (ADAM17), թաղանթին կապող հատվածը կտրվում է և ձևավորվում է 17 կԴա մոլեկուլային զանգվածով լուծելի TNF (157 ամինաթթուներ)։ Սպիտակուցի ակտիվ ձևը հոմոտրիմեր է, որը կորցնում է ակտիվությունը ենթամիավորների տարանջատմամբ, քանի որ միայն տրիմերն է ի վիճակի կապվել ընկալիչին և օլիգոմերացնել այն, ինչը անհրաժեշտ է ազդանշանային ուղին գործարկելու համար։ Ցիտոկինի մոլեկուլը ունի բետա ծալքավոր կառուցվածք։

Գենետիկական տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու TNF-α գենը (TNF-α) կլոնավորվել է 1985 թվականին[1]։ Գենը քարտեզագրված է 6p21.3 քրոմոսոմի վրա, ունի 2762 նուկլեոտիդ և պարունակում է 4 էկզոն։ Վերջին էկզոնը կոդավորում է սպիտակուցի ավելի քան 80%-ը[2]։ Հայտնի են գենի ավելի քան 30 պոլիմորֆ տարբերակներ (միկրոսատելիտներ, SNP պոլիմորֆիզմներ), բայց դրանցից միայն կեսն է ազդում TNF-α-ի արտահայտման վրա in vitro[3]։

Բուժական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

TNF անտագոնիստները (մասնավորապես էտաներցեպտը, ինֆլիքսիմաբը, ադալիմումաբը) լայնորեն օգտագործվում են որպես ռևմատոիդ արթրիտի, Կրոնի հիվանդության, փսորիազի և մի շարք այլ աուտոիմուն հիվանդությունների բուժման մեջ։ Չնայած վարակների և չարորակ նորագոյացությունների զարգացման ռիսկին, որը պահանջու�� է բժշկի կողմից հնարավոր հետևանքների մանրակրկիտ գնահատում, TNF ներհակորդները, օրինակ, 2014 թվականին կազմում էին հակափսորիազային դեղամիջոցների համաշխարհային շուկայի կեսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. {{{վերնագիր}}}. — doi:10.1126/science.2413547 — PMID 2413547.
  2. {{{վերնագիր}}}. — doi:10.1093/nar/13.17.6361 — PMID 2995927.
  3. {{{վերնագիր}}}. — PMID 11197303.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]