Ուինսոր (Օնտարիո)
Ուինսոր | |||
| |||
Երկիր | Կանադա | ||
---|---|---|---|
Համայնք | Essex County?[1] | ||
Հիմնադրված է | 1749 թ. | ||
Մակերես | 146,32 կմ² | ||
ԲԾՄ | 185 մետր | ||
Բնակչություն | ▲229 660 մարդ (2021)[2] | ||
Ժամային գոտի | EDT?, UTC-5 և UTC−4 | ||
Հեռախոսային կոդ | 519, 226 և 548 | ||
Փոստային դասիչ | N8N[3], N8R[3], N8S[3], N8T[3], N8V[3], N8W[3], N8X[3], N8Y[3], N9A[3], N9B[3], N9C[3], N9E[3], N9G[3], N9H[3], N9J[3], N9K[3] և N8P[3] | ||
Պաշտոնական կայք | citywindsor.ca(անգլ.) | ||
| |||
Ուինսոր[4] (անգլ.՝ Windsor), Կանադայի հարավում՝ Օնտարիո նահանգում գտնվող քաղաք։ Հիմնադրվել է 1720-ական թվականներին։ Բնակչությունը կազմում է 211 000 մարդ, արվարձանների հետ միասին՝ 320 000 (2011 թվականի մարդահամար)։ Քաղաքը տեղակայված է Դեթրոյթ գետի ափին։ Գետի հակառակ ափին գտնվում է ամերիկյան Դետրոյթ քաղաքը։ Ուինսորը Դետրոյթին միացված է կամրջով և թունելով։
Ամերիկյան Դետրոյթ քաղաքին մոտ լինել նպաստում է Ուինսոր քաղաքի Կանադայի ավտոմոբիլային արդյունաբերության կենտրոն լինելուն։ Քաղաքում կառուցվել է ավտոմոբիլային արդյունաբերության համար սարքավորումների արտադրություն։ Զարգացած են նաև դեղագործական, քիմիական արդյունաբերությունները և մետալուրգիան։
Դենտրոյթի երիտասարդությունը սիրում է այցելել Ուինսոր՝ սպիրտային խմիչքներ օգտագործելու համար, քանի որ Օնտարիո նահանգում դա թույլատրվում է 19 տարեկանից, իսկ Միչիգանում (և ամբողջ ԱՄՆ-ում)՝ 21 տարեկանից։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանադա, Գրանբի (1956)
- Միացյալ Թագավորություն, Քովենտրի, (1963)
- Ֆրանսիա, Սենտ Էտիեն (1963)
- Կանադա, Կոռնուոլ, (1972)
- Իտալիա, Ուդինե (1975)
- Գերմանիա, Մանհայմ (1980)
- Ճապոնիա, Ֆուձիսավա (1987)
- Սալվադոր, Լաս Վուելտաս (1987)
- Չինաստան, Չանչուն (1992)
- Լեհաստան, Լյուբլին (2000)
- Հարավային Կորեա, Կունսան (2005)
Հայտնի բնիկներ և բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեթի Ֆինդլեյ՝ կանադացի դերասանուհի
- Շանայա Թվեյն՝ կանադացի երգչուհի, քանթրի և փոփ ժանրերի հայտնի կատարող
- Կիգան Քոնոր Թրեյսի՝ դերասանուհի
- Բոբ Պրոպերտ՝ կանադացի հոկեյիստ
- Դեյվիդ Գոլդ՝ կանադացի երաժիշտ, «Woods of Ypres» խմբի լիդեր և երգերի հիմնական հեղինակ
- Տեմիա՝ ամերիկացի ռեփեր
- Ժակլին Մակինես Վուդ՝ դերասանուհի, Բոբ Պրոբերտի քույրը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուինսորը գտնվում է խոնավ ցամաքային կլիմայական գոտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Կանադայի մարդահամար (2021)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 http://www.geopostcodes.com/Essex_Ontario
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 381.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուինսոր (Օնտարիո)» հոդվածին։ |
|