Նոր կյանք (թերթ, Բեյրութ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր կյանք (այլ կիրառումներ)
Նոր կյանք | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Երկիր | Լիբանան |
Նոր կյանք, Լիբանանում լույս տեսնող պարբերաթերթ։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1957—1973 թվականներին լույս է տեսել իբրև կինոարվեստի և հեռուստատեսության շաբաթաթերթ։ 1976 թվականին վերահրատարակվել է իբրև ազգային, ընկերային, տնտեսական և առևտրական շաբաթաթերթ, իսկ 1977—1978 թվականներին՝ գովազդային թերթ։ Խմբագիրներ՝ Հարություն Սահակյան, Լեռն Թորոսյան, Մանվել Գազանճյան, Կարո Գազանճյան, Վահան Ճանսըզյան։
Թեմատիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ընթերցողին հաղորդակից է դարձրել ազգային և համաշխարհային մշակույթին, գրականությանը, կինոարվեստին, թատրոնին, երաժշտությանն ու կերպարվեստին, պարբերաբար հոդվածներ տպագրել հայ և համաշխարհային կինոյի նորությունների ու նշանավոր վարպետների մասին, մեծ տեղ հատկացրել Երևանի թատերական կյանքին, Հայաստանի մշակութային նվաճումներին։
Ավելի քան տասնամյա ընդհատումից հետո վերստին լույս է տեսել 1991 թվականին, իբրև անկախ ամսաթերթ՝ նախաձեռնությամբ Մ. Գազանճյանի (վարիչ և խմբագիր) և Սեմ Բագուպյանի։
Հրատարակում է Հայաստանից, սփյուռքահայ տարբեր գաղութներից, ինչպես և միջազգային բնույթի հասարակական, տնտեսական, մարզական, մշակութային, երաժշտական և այլ լուրեր ու հոդվածներ։ 1996 թվականին Ս. Րագուպյանը հեռացել է «Նոր կյանքից» և հիմնել «Գիտակ» ամսագիրը։ 1996-1998 թվականներին «Նոր կյանք»-ի գործերը վարել է Մ. Գազանճյանը՝ իբրև ամսաթերթի տեր և խմբագիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |