Նոր Մալաթիա (թերթ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Նոր Մալաթիաից)
Նոր Մալաթիա | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1939 |
Հիմնադիր | Մալաթիայի կրթասիրաց ընկերություն |
«Նոր Մալաթիա», տեղեկատու պարբերաթերթ։ Մալաթիայի կրթասիրաց ընկերության հրատարակություն[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսնում 1939 թվականից՝ հաջորդաբար՝ Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Փութաքեթում, 1975 թվականից՝ Ուստրում։ Խմբագիրներ՝ Վարդանուշ Փապուճյան, Հակոբ Ուրլյան, Տոնապետ Տոնապետյան, Պետրոս Զոպյան, Ոսկան Հովհաննեսյան։
Լուսաբանում է ընկերության և նրա մասնաճյուղերի աշխատանքները, տպագրում է մալաթիացիների կենցաղին ու սովորույթներին վերաբերող նյութեր։ Ունի անգլերեն բաժին (1978 թվականից)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 362)։ |