Նիկիա[1] կամ Նիկեա (հուն․՝ Νίκαια), հելլենական քաղաք Փոքր Ասիայում։ Հայտնի է որպես առաջին և երկրորդ տիեզերական ժողովների անցկացման վայր և որպես Նիկիայի կայսրության մայրաքաղաք։ Ծառայել է որպես Բյուզանդիայի ժամանակավոր մայրաքաղաք 1204-1261 թվականներին։ 1077 թվականին գրավվել է սելջուկ-թուրքերի կողմից, 1097 թվականին վերանվաճվել է բյուզանդական և խաչակրաց միացյալ բանակի կողմից։ Քաղաքը վերջնականապես նվաճեցին թուրք-օսմանները 1331 թվականին։