Մնացական Նահապետյան
Մնացական Նահապետյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1910 |
Ծննդավայր | Գանձակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 18, 1983 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Արճեշենց Քաջբերունի |
Մասնագիտություն | գրականագետ և խմբագիր |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1940) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Ավանգարդ, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Գրականության ինստիտուտ և ՀԿԿ |
Պարգևներ | |
Մնացական Նահապետյան Վիքիդարանում |
Մնացական Հովհաննեսի Նահապետյան (դեկտեմբերի 1, 1910, Գանձակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 18, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1973), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից Կրել է նաև Արճեշենց Քաջբերունի գրական անունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վասպուրական աշխարհի Արճեշ քաղաքին մերձ Գանձակ գյուղում։ Մեծ եղեռնի տարիներին նրանց բնահան եղած ընտանիքը բնակություն է հաստատել Կոտայքի շրջանի Ողջաբերդ գյուղում։ 1931 թվականին ավարտել է Երևանի քաղլուսվարական տեխնիկումը, 1940 թվականին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Սովորել և ավարտել է նաև նույն ինստիտուտի ասպիրանտուրան։ 1931-1936 թվականներին Գորիսում, Հոկտեմբերյանում և Երևանում աշխատել է որպես կոմերտմիության շրջկոմի քարտուղար։ 1937 թվականին եղել է «Ավանգարդ» թերթի խմբագիրը, 1938-1939 թվականներին՝ ՀԿԿ Երևանի Սպանդարյանի կուսշրջկոմի քարտուղար։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945 թվականից դասախոսել է Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1948 թվականին «Նաիրի Զարյանի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական թեկնածուի աստիճան։ 1959-1961 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի բուհերի վարչության պետն էր, 1961-1965 թվականներին՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, 1966-1971 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1971-1974 թվականներին «Լույս» հրատարակչության տնօրենը, 1974-1977 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության մինիստրության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը։ Մահացել է Երևանում[1]։
Մ. Նահապետյանի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Թումանյանը ժողովուրդների բարեկամության ու խաղաղության երգիչ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 32 էջ։
- Ավետիք Իսահակյան, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1955, 36 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 411.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մնացական Նահապետյան» հոդվածին։ |
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Հուլիսի 18 մահեր
- 1983 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Հայ գրականագետներ
- Հայ խմբագիրներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ