Մնացական Թարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մնացական Թարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1920 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայաստան |
Վախճանվել է | սեպտեմբերի 30, 1999 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և արձակագիր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Զավակներ | Նվեր Մխիթարյան Անահիտ Թարյան Գոհար Մխիթարյան Արմեն Մխիթարյան |
Մնացական Թարյան Վիքիդարանում |
Մնացական Վարդանի Թարյան (Մխիթարյան) (հունիսի 16, 1920, Վաղարշապատ, Հայաստան - սեպտեմբերի 30, 1999, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին ավարտել է Վաղարշապատի Շոթա Ռուսթավելու անվան մանկավարժական ուսումնարանը։ 1939-1940 թվականներին աշխատել է Ապարանի շրջանի Ղրխդագիրման (այժմ՝ Հնաբերդ) գյուղի միջնակարգ դպրոցում։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1942 թվականին ծանր վիրավորվել, գերվել է, ազատվելուց հետո՝ 1945 թվականին, բռնադատվել է, 1947 թվականին՝ արդարացվել։ 1947-1978 թվականներին աշխատել է Հայաստանի կույրերի միավորման № 2 մշակույթի տանը որպես գեղմասվար։ Գրողի մի շարք բանաստեղծություններ վերածվել են երգերի[1][2][3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմ սիրած գույնը, 1955։
- Գարնանային ծաղիկներ, 1959։
- Նավորդները, 1963։
- Մի կտոր հաց, 1967։
- Ես աշուն եմ նկարել, 1971։
- Հույսի հաղթանակը, 1975։
- Սիրում եմ ձեզ, երեխաներ, 1980։
- Վրիժառուն/Мститель: повести, рассказы. 1984[4]։
- Մեծ սիրտ, 1986։
- Գերությունից գերություն, 1990[5]։
- Սրնգահար քամին, 2004[6]։
- Երկուսը դժոխքում։ Հուշագրական վիպակ և պատմվածքներ, Թարյան, Մնացական Վարդանի, Թարյան, Անահիտ Մնացականի։ Երևան։ Լուսակն, 2010[7]։
- Գնդակահարությունից փախած մարդը։ Հուշագրական վիպակ։ 2015[8]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թարյանի անունով է կոչվում Էջմիածնի թիվ 4 գրադարանը[9]։
- Թարյանին նվիրված հուշատախտակ կա Երևանի Կոմիտասի պողոտայի այն շենքի պատին, որտեղ բանաստեղծն ապրել է 1960-1999 թվականներին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Մնացական Թարյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ։
- ↑ Թարյան, Մնացական (1984). Мститель: повести, рассказы. "Սովետական Գրող" Հրատարկչություն.
- ↑ Թարյան, Մնացական Վարդանի (1990). Գերությունից գերություն։ Բանաստեղծություններ ։ Դպրոցական միջին եւ բարձր տարիքի համար. Արեւիկ. ISBN 9785807703125.
- ↑ Թարյան, Մնացական Վարդանի (2004). Սրնգահար քամին։ Մանկական բանաստեղծություններ. Արեւիկ. ISBN 9785807706577.
- ↑ Թարյան, Մնացական (2010). Երկուսը դժոխքում. Lusakn hratarakchʻutʻyun. ISBN 9789939834030.
- ↑ Թարյան, Մնացական (2015). Գնդակահարությունից փախած մարդը։ հուշագրական վիպակ. "Antares" Hratarakchʻutʻyun. ISBN 9789939518374.
- ↑ «Մնացական Թարյանի անվան թիվ 4 գրադարան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մնացական Թարյան» հոդվածին։ |
|
Կատեգորիաներ:
- Հունիսի 16 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 30 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Էջմիածին քաղաքում ծնվածներ
- Հայ արձակագիրներ
- Հայ բանաստեղծներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ