Միգդոնիա
Միգդոնիա (հուն․՝ Μυγδονία, պատմական երկիր Հյուսիսային Միջագետքում։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միգդոնիան հայկական աղբյուրներում նշվում է որպես Արուաստան կամ Արվաստան, ասորական աղբյուրներում՝ Բեյթ Արաբայե կամ Ղարոբ, բյուզանդական աղբյուրներում՝ Բեթարաբայե։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվել է Միջագետքի հյուսիսարևելյան մասում (Հայկական Միջագետք) և տարածվել Մասիոս լեռներից ու Խաբուր գետից արևելք՝ մինչև Տիգրիս (5850 կմ2 տարածություն)։ Խաբուր գետով բաժանվել է Օսրոենեից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվաստան-Միգդոնիան եղել է Սելևկյան, ապա՝ Պարթևական պետությունների կազմում։ Մ․ թ․ ա․ 88 թվականին Տիգրան Մեծը Արվաստանը վերամիավորել է Մեծ Հայքին, որը պաշտոնապես ճանաչվեց մ․ թ․ ա․ 66 թվականի Արտաշատի հայ-հռոմեական դաշնագրով։ Մինչև մ․ թ․ 37 թվականը՝ ավելի քան մեկ դար, Միգդոնիան եղել է Մեծ Հայքի կազմում և հանդիսացել Հայաստանի հարավային սահմանի կարևոր նահանգներից մեկը։ 37 թվականին պարթևաց արքա Արտավան Գ-ն Միգդոնիան անջատել է Հայաստանից և կցել Ադիաբենեի թագավորությանը։ Միգդոնիայի մայրաքաղաքը Մծբինն էր, որը հունական աղբյուրներում կոչվել է նաև Միգդոնիա-Անտիոք։ Վերջինս բնակեցված է եղել հայերով, ովքեր գերիշխող են եղել նաև միջին դարերում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Markwart J․, Eransahr nach der Geographie des ps․ Moses Xorenaci, B․, 1901․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 115)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 530)։ |