Մաքս Մալովան
Մաքս Մալովան անգլ.՝ Max Edgar Lucien Mallowan | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 19, 1978[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Ուոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Cholsey |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | կաթոլիկություն[4] |
Կրթություն | Նոր Քոլեջ |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | UCL Institute of Archaeology? |
Ամուսին | Ագաթա Քրիստի[5] և Barbara Parker-Mallowan? |
Ծնողներ | հայր՝ Frederick Mallowan?[6], մայր՝ Marguerite Duviver?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[7] |
Max Mallowan Վիքիպահեստում |
Մաքս Մալովան (Մաքս Էդգար Լյուսիեն Մալովան անգլ.՝ Sir Max Edgar Lucien Mallowan, մայիսի 6, 1904[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 19, 1978[1][2][3][…], Ուոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի հնէաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդգար Մալովանը ծնվել է 1904 թվականի մայիսի 6 ին Վանդշֆորթում (անգլ.՝ Wandsworth), Ֆրեդերիկ Մալոնի և Մարգերիտի ընտանիքում[8]։ Նա սովորել է Ռոկեբիի Նախապատրաստական դպրոցում (անգլ.՝ Rokeby Preparatory School) և Լանցինգ քոլեջում (անգլ.՝ Lancing College), իսկ համալսարանական կրթություն ստացել է Օքսֆորդում` ավարտելով Նոր քոլեջը դասական բանասիրություն մասնագիտությամբ։ 1925—1930 թվականներին եղել է Լեոնարդ Բուլի ասիստենտը Ուրի պեղումների ժամանակ կնոջ` գրող Ագաթա Քրիստիի հետ.
1930-ական թվականներին ուսումնասիրել է հին քաղաք Իրաքում, մասամբ Արպաչիան` Սիրիայում։ 1949 — 1958 թվականներին ղեկավարել է պեղումները Նիմրուդում։
Քրիստիի մահից հետո (1976) Մալովանը ամուսնացել է հնէաբան և էպիգրաֆիստ Բարբարա Պարկերի հետ (անգլ.՝ Barbara Hastings Parker), որը զբաղեցնում էր Իրաքի Բրիտանական հնէաբանական դպրոցի քարտուղարի պաշտոնը
Աշխատանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին աշխատանքը եղել է Ուրի պեղումներին մասնակցելը, որտեղ էլ 1930 թվականին առաջին անգամ հանդիպել է Ագաթա Քրիստիի հետ և նույն տարի էլ ամուսնացել[9]։ 1932 թվականին Նինվեում Ռեգինալդ Քամբելի հետ կարճ ժամանակով աշխատելուց հետո Մալովանը ղեկավարում է Բրիտանական թանգարանի և Բրիտանական հնէաբանական դպրոցի կողմից կազմակերպված արշավախում��ը։ Նրա պեղումները ներառում էին նախապատմական վայրեր Թել Արպաչիայում և Չագան Բազարում` Սիրիայի տարածքում։
Երբ սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, նա ծառայում է կամավորական ուժերում` Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ 1943 թվականի ընթացքում գտնվում էր հին քաղաք Սաբրատայի մոտ[10]։ 1941 թվականի օգոստոսի 18–ին նա եղել է օդաչու–սպա [11][12]։
Պատերազմից հետո 1947 թվականին Մալովանը աշխատանքի է անցել որպես Արևմտյան Ասիայի հնէաբանության պրոֆեսոր Լոնդոնի համալսարանում։ 1947 թվականին աշխատել է Իրաքի հնէաբանության Բրիտանական դպրոցում որպես տնօրեն (1947–1961)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://blog.oup.com/2017/02/agatha-christie-at-mass/
- ↑ The scotsman — Edinburgh: 1930. — Iss. 27240. — P. 10. — ISSN 0307-5850
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ Index of Births England and Wales, 1837-1915
- ↑ «Max Mallowan» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ London Gazette|issue=35106|page=1528|date=14 March 1941
- ↑ London Gazette|issue=35292|pages=5668–5669|date=14 March 1941
- ↑ {{London Gazette|issue=36059 |supp=y|page=2777|date=15 June 1943