Jump to content

Մակ-Մահոն - Հուսեյն համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
արաբական արևելք՝ Արաբական թերակղզի և Բարեբեր մահիկ

Մակ-Մահոն - Հուսեյն համաձայնագիր, համաձայնագիր Հիջազի շերիֆ Հուսեյնի և Եգիպտոսում գտնվող Մեծ Բրիտանիայի կոմիսիոներ Հենրի Մակ-Մահոնի միջև, որը ձևավորվել էր Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ նամակագրության միջոցով։

Առաջին աշխարհամարտից հետո Մերձավոր Արևելքի երկրներում գերիշխող ազդեցություն գրավեց Անգլիան, որը Ազգերի Լիգայից ստացավ մանդատ Պաղեստինի, Անդրհորդանանի և Իրաքի նկատմամբ։ Անգլիական զորքերը արդեն 19-րդ դարում գրավել էին Եգիպտոսը։ Եգիպտական Սուդանը, Օմանը և Քուվեյթը բրիտանական պրոտեկտորիատի տակ էին գտնվում 19-րդ դարում։ Սիրիայի և Լիբանանի նկատմամբ մանդատը տրվեց Ֆրանսիային։ Մնացած եվրոպական երկրները և ԱՄՆ-ն, որոնք ոչ մի դեր չունեին Մերձավոր Արևելքի վճռական ճանապարհների հարցում, ձգտում էին թուլացնել Անգլիայի աճող ազդեցությունը այս տարածաշրջանում։

Էմիր Ֆեյսալը՝ Փարիզի խաղաղության վեհաժողովում

1916 թվականի մայիսի 9-16Լոնդոնում անգլիացի դիվանագետ Մարկ Սայքսը և ֆրանսիացի դիվանագետ Ֆրանսուա Ժորժ-Պիկոն կնքում են Օսմանյան կայսրության մաս կազմող արաբական տարածքների բաժանման անգլո-ֆրանսիական գաղտնի համաձայնագիր։ Հարավային Միջագետքը Բաղդադով և Ներքին Միջագետքով տրվում էին Անգլիային, իսկ Մուսուլի վիլայեթը Սիրիայի և Լիբանանի հետ մեկտեղ՝ Ֆրանսիային։ Պաղեստինյան հողերը, առանց Հայֆայի և Աքքայի նավահանգիստների, անցնում էին Մեծ Բրիտանիայի հսկողության տակ։ Անգլիայի և Ֆրանսիայի հսկողության տակ էին անցնում նաև Արաբական թերակղզու թագավորությունը՝ Հիջազ, Նեջդ, Շամմար, Ասիր և Եմեն։

Պատերազմում հաղթանակ տարվեց, Օսմանյան կայսրությունը անկում ապրեց, ստեղծվեց արաբական պետություն։ Հնարավորություն ստեղծվեց ստեղծել արաբական համադաշնություն և նույնիսկ նոր կայսրություն։ Լոուրենսի ռազմական առաջադրանքը հաջողությամբ ավարտվեց։ Մնում էր միայն քաղաքական խնդիրը, սակայն Լուրենսը ոչ մի ցանկություն ��ուներ խառնվելու այս խնդրի լուծմանը, նա միայն ցանկանում էր հասնել արաբների համար հնարավորության տրմանը անելու այն, ինչ նրանք ցանկանում են։

Այսպիսով 1917-1918 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության մերձավորարևելյան տիրույթները զբաղեցրեցին դաշնակիցները։ Առաջին աշխարհամարտից հետո Սիրիան և Լիբանանը անցան Ֆրանսիայի մանդատի տակ, Պաղեստինը, Իրաքը և Հորդանանը՝ Մեծ Բրիտանիայի, Արաբական թերակղզու արևմուտքում՝ անգլիացիների աջակցությամբ (Լոուրենս Արաբիացի), կազմավորվեց անկախ պետություն՝ Հիջազ, Ասիր և Եմեն։ Հետագայում Հիջազը և Ասիրը մտան Սաուդյան Արաբիայի կազմի մեջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]