Մարիա Մագդալենա Ռաձիվիլ
Մարիա Մագդալենա Ռաձիվիլ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1861[1][2] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 6, 1945[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրիբուր, Շվեյցարիա |
Գերեզման | Church of Saints Simon and Helena |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Լիտվա և Շվեյցարիա |
Մայրենի լեզու | բելառուսերեն[3] |
Մասնագիտություն | ազնվական և մեկենաս |
Ամուսին | Ludwik Józef Krasiński? և Nicolas Radziwill?[4] |
Ծնողներ | հայր՝ Յան Կազիմիր Զավիշա, մայր՝ Maria Kwilecka? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Maria Ludwika Krasińska? |
Maryja Magdalena Radzivił (Zaviša) Վիքիպահեստում |
Իշխանուհի Մարիա Եվա Մագդալենա Իոսիֆ Էլժբետա Ապոլոնիա Կատաժինա Ռաձիվիլ, ի ծնե՝ Զավիշա-Կեժգայլո, առաջին ամուսնությամբ՝ Կրասինսկայա (լեհ.՝ Maria Magdalena Zawisza-Kierżgajło / Krasińska / Radziwiłłowa, հուլիսի 8, 1861[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1945[1][2], Ֆրիբուր, Շվեյցարիա), բելառուսական մշակութային շարժման գործիչ, մեկենասուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմս Յան Կազիմիր Զավիշ-Կեժգայլոյի և պալատական ազնվական օրիորդ Մարիա Կվիլեցկայի (լեհալիտվական վերջին թագավոր Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկու ծոռը) դուստրն է։ Կոմսը հետաքրքրվել է հնագիտությամբ, ստեղծել է մետաղադրամների և մեդալների մեծ հավաքածու։ Տանը խոսել են բելառուսերեն և ֆրանսերեն։ Մարիա Մագդալենան ստացել է տնային լավ կրթություն, վաղ տարիքում հիմնականում բնակվել է Վարշավայում։ Մարիայի մեծ քույրը՝ Եվան, ամուսնացած է եղել Նեբորովի իշխան Միխայիլ Ռաձիվիլի հետ։
1882 թվականին ամուսնացել է կոմս, իսպանացի գրանդ Լյուդվիկ Կրասինսկու (1833—1895) հետ։ Դուստրը եղել է Մարիա-Լյուդվիկան (1883—1958), հետագայում ամուսնացել է իշխան Ադամ Լյուդվիկ Չարտորիյսկու հետ։
1895 թվականին՝ ամուսնու մահից հետո, Մարիա Մագդալենան ապրել է Կուխտիչում, Իգումենսկի գավառում, Մինսկում։ 1887 թվականին՝ հոր մահից հետո, Մարիան ժառանգել է նրա կալվածքները Բելառուսում և Լեհաստանում։
1904 թվականին ծանոթացել է Նիկոլայ Վացլավ Ռաձիվիլի (1880—1914) հետ, որը նրանից երիտասարդ էր 19 տարով։ Նրա ծնողները Վիլհելմ-Ադամ Ռաձիվիլը (1845—1911) և կոմսուհի Կատաժինա Ռժևուսկայան էին։ 1906 թվականի մարտի 30-ին Նիկոլայը և Մարիա Մագդալենան ամուսնացել են Լոնդոնում։ Շուտով երիտասարդ իշխանին հեռացրել են շլյախտայական (լեհ ազնվականական) ակումբի անդամությունից, լոնդոնյան ծանոթները երես են թեքել նրանից։ Նորապսակները տեղափոխվել են Կուխտիչի։ Նիկոլայ Ռաձիվիլին հիմնականում զբաղվել է տնտեսությամբ, որը բավականին մեծ էր. կաղնու և սոճու մեկ անտառը կազմում էր 27 հազար դեսյատին։ Առևտրի համար իշխանը 1911 թվականին երկաթուղի է գցել Վերեյցիից մինչև Գրոձյանկայ, որը կա մինչ այժմ։ Այդտեղ գործող փայտասղոցարանը խորհրդային իշխանությունների ժամանակ դարձել է անտառարդյունաբերական տնտեսություն, իսկ 1990-ականներին փակվել է։
1914 թվականին իշխան Նիկոլայ Ռաձիվիլին գնացել է պատերազմ և զոհվել Արևելյան Պրուսիայում։ Նրա մարմինը հուղարկավորվել է Կուխտիչիի եկեղեցում։ 1930-ականներին, երբ եկեղեցում ստեղծվել է ենթակայան, գերեզմանը բացվել է, հետագայում մնացորդներն ուղղակի ցեմենտապատվել են։
Բարեգործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Մագդալենան տոգորված էր բելառուսական մշակույթի ոգով, ֆինանսավորել է «Загляне сонца і ў наша ваконца» հրատարակչությունը, «Biełarus», «Товарищество трезвости» և այլ թերթեր, բացել է դպրոց Կուխտիչիում, Ուզդայում, Կամենկայում։ Կուխտիչիում (այժմ՝ Պերվոմայսկ) նրա կալվածքն են այցելել Վացլավ Իվանովսկին, Անտոն և Իվան Լուցկևիչ եղբայրները, Ռոման Սկիրմունտը, Էդվարդ Վոյնիլովիչը և բելառուսական մշակութային շարժման շատ այլ գործիչներ։ Նա նյութական աջակցություն է ցուցաբերել Մաքսիմ Բոգդանովիչի, Կոնստանցիա Բույլոյի, Մաքսիմ Գորեցկու, Յադվիգին Շ.-ի, Յակուբ Կոլասի առաջին գրքերի տպագրության ժամանակ։ Ի նշան երախտագիտության՝ Վ. Իվանովսկին և Ի. Լուցկևիչը տեղադրել են «Կարապ» գերբը Մ. Բոգդանովիչի բանաստեղծությունների «Պսակ» ժողովածուի տիտղոսաթերթի վրա։
Մարիա Մագդալենան ֆինանսապես օգնել է Վիլնյուսի համալսարանին, բելառուս կաթոլիկներին, Վիլնյուսում սեմինարիստների համար կառուցել է գիշերօթիկ դպրոց, Լոնդոնի լիտվացի կաթոլիկների համար՝ կոստյոլ (լեհական կաթոլիկ եկեղեցի)։ Իշխանուհին ակտիվ մասնակցել է Մինսկի բարեգործական ընկերության գործունեությանը, իսկ 1915 թվականին նրան ընտրել են Պատերազմից տուժածների օգնության կոմիտեի անդամ։ Նա գումար է նվիրաբերել լիտվական գիմնազիային, Հռոմում բելառուսական հունա-կաթոլիկ սեմինարիային։
Մարիա Մագդալենան գումար է տրամադրել է Վարշավայի Մոնյուշկո փողոցում կոստյոլի, Մինսկում՝ հոսպիտալ, մանկական ապաստարանի և այլ բաների կառուցման համար։
Իշխանուհին բացել է բելառուսական դպրոցներ, ինքը ևս խոսել է բելառուսերեն։ Նրա 18 կալվածքների և 8 անտառապետությունների գործավարությունը վարվել է բելառուսերեն։ 1912 թվականին «Մինսկի ռուսական խոսք» թերթում իշխանուհին գրել է. «Ինձ համարում եմ լիտվական ծագմամբ բելառուս։ Ինչպես և իմ ամուսինը, ես ինձ լեհ չեմ համարում»։ Նա իրեն անվանել է «բելառուս շլյախտուհի (լեհական մանրակալվածք ազնվական)»[5]։
1918 թվականին՝ արտագաղթելուց հետո, եղել է Լեհաստանում, Կովնոյում, Գերմանիայում։
1932 թվականից Մարիա Մագդալենան ապրել է Շվեյցարիայում։ Մահացել է Ֆրիբուրգ քաղաքում գտնվող դոմինիկյան քույրերի մենաստանում։
2017 թվականի հուլիսին Մագդալենա Ռաձիվիլի աճյունը վերադարձվել է Մինսկ և հանձնվել Սուրբ Սիմեոնի և Հեղինեի կոստյոլին, որի մոտ ապրել էր իշխանուհին[6]։ 2018 թվականի փետրվարի 17-ին եպիսկոպոս Յուրի Կոսոբուցկու, Ռաձիվիլների և Զամոյսկիների տոհմի ներկայացուցիչների, լեհ դիվանագետների և բելառուս մտավորականների մասնակցությամբ Մագդալենա Ռաձիվիլի աճյունը վերահուղարկավորվել է Մինսկի Սուրբ Երրորդություն կոստյոլի տարածքում[7]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիտվայի կառավարությունը Մագդալենային պարգևատրել է Գեդիմինի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ https://kresy24.pl/w-minsku-pochowano-ksiezna-radziwillowa/
- ↑ Radziwiłłowie herbu Trąby (польск.) — Warszawa: Archiwum Główne Akt Dawnych, Wydawnictwo DiG, 1996. — 67 p. — ISBN 83-85490-62-0
- ↑ Багадзяж М. Я — беларуска… // Беларуская мінуўшчына. 1996. № 1
- ↑ Прах княгини Магдалены Радзивилл передан минскому Красному костелу
- ↑ Прах Магдалены Радзівіл перапахавалі на тэрыторыі мінскага касцёла
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Піхура Г. Княгіня Магдалена Радзівіл // Грунвальд. 1991. № 1.
- Хурсик В. Белы лебедзь у промнях славы: Магдалена Радзівіл. ― Минск, 2001.
- Надсон А. Княгіня Магдалена Радзівіл і справа адраджэння Уніі ў Беларусі. ― Минск, 2006.
- Łatyszonek O., Zięba A. Radziwiłłowa z Zawiszów Maria Magdalena…, [w:] Polski Słownik Biograficzny, t. XXX/3, z. 126, Wrocław-Warszawa-Kraków-Gdańsk-Łódź 1987, s. 398—399.
- Konarski S. Maria Radziwiłłowa, w: Polski Słownik Biograficzny, tom XXX, 1987.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Забытые меценаты
- Имение Кухтичи(չաշխատող հղում)
- Памяти просветительницы и меценатки(չաշխատող հղում)
- Адам Мальдис. Тайна портрета княгини(չաշխատող հղում)
- Генеалогическое древо
- «Асветніца і мецэнатка (да 150–годдзя з дня нараджэння Магдалены Радзівіл)». Виртуальная выставка на сайте Центральной научной библиотеки им. Я.Коласа НАН Беларуси. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- Ірына Масляніцына, Мікалай Багадзяж. Магдалена Радзівіл: з пакалення знесеных ветрам // Беларусь сегодня, 2018, 23 февраля
- Ведала беларускую мову. Інтэрв'ю з Віктарам Хурсікам
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մագդալենա Ռաձիվիլ» հոդվածին։ |
|