Մարգորգ Ներքին
Արտաքին տեսք
(Վերահղված է Մարգորգ Ստորինից)
Գյուղ | ||
---|---|---|
Մարգորգ Ներքին | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Բիթլիսի գավառ | |
Այլ անվանումներ | Մարգորգ, Մարգորք, Մարդորգ, Մարկոկ, Մարկորկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 182 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | մարգորգցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Մարգորգ Ներքին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, Փարխանդի գյուղախմբում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 6 կմ հարավ-արևելք՝ Բիթլիս գետի աջ ափից 2 կմ արևմուտք։
Գյուղը եղել է գրչության կենտրոն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 25 տուն՝ 182 հայ բնակչով։ 1895 թվականին գյուղի բնակիչները թուրքերի կողմից ենթարկվել են կողոպուտի և ջարդի։ Ողջ բնակչությունը զոհ է գնացել 1915 թվականի Մեծ եղեռնին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակույթային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգորգ Ներքինն ուներ Ս. Աստվածածին եկեղեցի։ Մարգորգ և Հորմըզ գյուղերի միջև էր գտնվում Ծակքար ապառաժը, որով անցնում էր Բիթլիս-Սղերդ ճանապարհը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 726
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 304)։ |
|