Մասնակից:Մարինե Ղարիբյան/Ավազարկղ3
Սոյայի կաթ, սոյայի հատիկներից ստացված բուսական ծագման հեղուկ։ Արտաքնապես նման է կաթի։ Սոյայի կաթի հայրենիքը համարվում է Արևելյան Ասիան։ Ինչպես բուսական կաթի այլ տեսակները (բրնձի, վարսակի, նշի), այնպես էլ սոյայի կաթն օգտագործվում է խոհարարության մեջ։ Սոյայի կաթից պատրաստում են տոֆու, սոյայի յոգուրտ և այլ ըմպելիքներ օրինակ՝ կաթնային կոկտեյլներ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինարեն տերմինը, որն օգտագործվում է սոյայի կաթն անվանելու համար, բառացիորեն թարգմանվում է որպես «սոյայի հեղուկ» (豆漿/dòu jiāng)։ Արևմտյան երկրներում և Ռուսաստանում օգտագործվում է մեկ այլ տերմին՝ dòu nǎi (豆奶), այն նշանակում է սոյայի կաթ, Չինաստանում՝ же dòu nǎi (豆奶), չոր կաթի փոշի է, որն իր մեջ պարունակում է կովի և սոյայի կաթի փոշիներ։ Սոյայի կաթի ճապոներեն տերմինը հետևյալն է՝ tounyū (豆乳)։ Գերմանիայում սոյայի կաթի վաճառքը թույլատրվում է միայն «սոյայի ըմպելիք» անվանմամբ (գերմ.՝ Sojadrink)։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոյայի կաթ ստանալու համար նախապես մի քանի ժամ թրջած հատիկները վերածում են խյուսանման զանգվածի։ Ստացված զանգվածը եփվում, քամվում և սառեցվում է։
Սոյայի կաթի արդյունաբերական արտադրության ընթացքում սոյայի հատիկները խյուսի են վերածվում հենց այն ջրի մեջ, որում թրջվել են, այնուհետև զանգվածը քամվում է, իսկ հեղուկը կարճ ժամանակահատվածում տաքանում է մինչև 135—150°C։
Տնային պայմաններում կարելի է 15-20 րոպեում սոյայի թրջած կամ չոր հատիկներից պատրաստել սոյայի կաթ։
Սննդային արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոյայի կաթը պարունակում է սոյայի սպիտակուց (մոտավորապես 3%), ինչպես նաև միկրոէլեմենտներ։ Շատ տեսակներ լրացուցիչ կերպով հարստացված են կալցիումով և վիտամին B12-ով, որոնք կան նաև կովի կաթի մեջ։ Օրգամիզմը սոյայի կաթը հեշտությամբ է յուրացնում։
Ազդեցությունը մարդու առողջության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրական հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոյայի կաթը սննդարարությամբ նման է կովի կաթին։ Բնական վիճակում այն պարունակում է մոտավորապես այնքան սպիտակուց, որքան և կովի կաթը (այնուամենայնիվ տարբերվում է դրանից ամինաթթուների պարունակությամբ)։ Բնական սոյայի կաթի մեջ քիչ է մարդու համար դյուրամարս կալցիումի քանակը, այդ իսկ պատճառով շատ արտադրողներ հարստացնում են սոյայի կաթը կալցիումով։ Ի տարբերություն կովի կաթի, սոյայի կաթը պարունակում է քիչ քանակությամբ հագեցած ճարպեր և չի պարունակում խոլեստերին։ Սոյայի կաթը պարունակում է սախարոզ, այն դիսախարիդ է, որը բաղկացած է շաքարի 2 մոլեկուլներից՝ ֆրուկտոզայից և գլյուկոզայից։ Այն գալակտոզա չի պարունակում և կարող է օգտագործվել որպես կրծքի կաթի փոխարինող գալակտոզեմիա ունեցող երեխաների համար։
Սոյայի կաթը կարող է լինել կովի կաթի փոխարինող, ինչպես նաև՝
- համարվում է լեցիտինի և վիտամինի E-ի աղբյուր,
- պարունակում է ավելի քիչ հագեցած ճարպեր, քան կովի կաթը,
- պարունակում է իզոֆլավոն (այն ֆիտոէստրոգենի մի տեսակ է)։
Բացասական ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած սոյայի բազմաթիվ օգտակար հատկություններին (մասնավորապես սոյայի կաթի), սոյայի արդյունաբերությունը քննադատության պատճառ է դառնում մի շարք պատճառներով, որոնցից մի քանիսը նշված են ներքևում՝
- Ֆիտինաթթվի բարձր մակարդակը մարսողության ժամանակ խոչընդոտում է կարևոր սննդարար նյութերի յուրացմանը, ինչպիսիք են կալցիումը, մագնեզիումը, երկաթը և ցինկը[1], բայց բուսակերների դեպքում այն չունի այսպիսի ազդեցություն, քանի որ նրանց միկրոբիոտան «սովոր» է ֆիտինաթթվին։ Կովի կաթը ևս զգալիորեն դանդաղեցնում է երկաթի և կալցիումի յուրացումը ոչ կաթնային մթերքներից (օրինակ՝ կաղամբից և քնջութից)[2]։
- 2008 թվականին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ, ում օրվա սննդակարգը միջինում կիսով չափ բաղկացած է սոյայից պատրաստված մթերքներից, ունեն սերմնաբջիջների ավելի ցածր կոնցենտրացիա (խտություն)[3]։ Այս հետազոտության քննադատները հավաստիացնում էին, որ սերմնաբջիջների կոնցենտրացիայի նվազումը կապված է սերմնահեղուկի ծավալի համապատասխան աճի հետ[4]։ Սոյայի օգտագործման հետ կապված սերմնաբջիջների կոնցենտրացիան նվազեցնելու տենդենցին զուգահեռ, ուսումնասիրության մեջ նաև նշվում էր, որ սոյայից պատրաստված մթերքների և իզոֆլավոնների օգտագործումը կապված չէ սերմնահեղուկի ընդհանուր քանակի, սերմնաժայթքման ծավալի, սերմնաբջիջների շարժունակության կամ դրանց մորֆոլոգիայի հետ։ Բացի այդ, ստացված արդյունքների կլինիկական նշանակությունը դեռ պետք է որոշվեր[5]։ Ավելի ուշ կատարված հետազոտությունները (2009—2010) հերքեցին հայտարարությունն այն մասին, որ սոյան ազդում է սերմնահեղուկի և ոսկրածուծի խտության վրա[6][7]։
Չնայած նրան, որ սոյայի կաթը ամբողջությամբ համապատասխան չէ նորածինների և կրծքով կերակրվող երեխաների համար, գոյություն ունեն սոյայի սպիտակուցի հիմքով պատրաստված մանկական կաթնային խառնուրդներ, որոնք հիմնականում օգտագործվում են լակտոզային անտանելիություն և կովի կաթից ալերգիա ունեցող երեխաների համար[8]։ Այս կաթնային խառնուրդները սովորաբար լրացուցիչ քանակով ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ և հանքանյութեր են պարունակում։ Այնուամենայնիվ, պետք է հետևել, որ սոյայի սպիտակուցի հանդեպ անտանելիություն ունեցող երեխաներին չկերակրեն սոյայի կաթով:
Տես նաև՝
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hurrell, RF; MA Juillerat, MB Reddy, SR Lynch, SA Dassenko, JD Cook (September 1992). «Soy protein, phytate, and iron absorption in humans». Am J Clin Nutr. (անգլ.)
- ↑ Iron-Deficiency Anemia Արխիվացված է Ապրիլ 21, 2009 Wayback Machine-ի միջոցով: www.kidshealth.org (անգլ.)
- ↑ «Soy and Reproductive Health in Men» Արխիվացված է Նոյեմբեր 30, 2010 Wayback Machine-ի միջոցով: www.soyconnection.com (անգլ.)
- ↑ «Soy food and isoflavone intake in relation to semen quality parameters among men from an infertility clinic» Արխիվացված է Ապրիլ 27, 2009 Wayback Machine-ի միջոցով: www.oxfordjournals.org (անգլ.)
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ «Feeding Babies Nature and Nurture» Արխիվացված է Մայիս 12, 2009 Wayback Machine-ի միջոցով: www.fda.gov