Jump to content

Մալայզիայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալայզիայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Մալայզիա[1]
ՏեղագրությունԿուալա Լումպուր
ՎայրԿուալա Լումպուր
Ղեկավարության նստավայրԿուալա Լումպուր, Մալայզիա
ՀասցեMuzium Negara, Jalan Damansara, 50566 Kuala Lumpur[2]50566[2]
Հիմնադրվել է1963
Կայքmuziumnegara.gov.my​​(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Մալայզիայի ազգային թանգարան, 2022

Մալայզիայի ազգային թանգարան (մալայերեն՝ Muzium Negara Malaysia) երկրի ամենամեծ՝ պատմության և մշակույթի թանգարանը։

Հիմնական շե��ք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սելանգորի հին թանգարան
Խճանկարով դրվագներ մալազիական պատմության ազգային թանգարանում
Մ. թ. 8-9-րդ դար

Հիմնադրվել է 1963 թվականին՝ Կուալա Լումպուրում։ Շենքը ներսից նման է ավանդական մալազյական տան։ Կառուցվել է Հո Քվոնգ և եղբայրներ ընկերության նախագծով։ Կենտրոնական մուտքի երկու կողմերում խճանկարով պատկերված են դրվագներ Մալազիայի պատմությունից (նկարիչ Նիկ Զայնալ Նիկ Սալեխ)։ Թանգարանի հավաքածուն ներառում է՝ հնագիտական հավաքածուներ, դրամագիտության, սառը զենքի (այդ թվում ՝ կրիսների), գլխարկների հավաքածու, ինդոնեզական ստվերային թատրոնի տիկնիկներ, երաժշտական գործիքներ, կանացի զարդեր, գործվածքների և հագուստի հավաքածու[3]։ Ազգագրական դահլիճում երկրի ժողովուրդների ավանդական ծիսակատարությունների տեսարաններով տրամանկար են։ Թանգարանին կից գործում է կենդանաբանական բաժին և սպորտի պատկերասրահ։ Թանգարանը համակարգում է այլ թանգարանների աշխատանքը, գլխավորում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության շարժումը, իրականացնում է հետազոտական աշխատանքներ[4]։

Իստանա Սատու

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իստանա Սատու

Istana Satu (առաջին պալատ)[5]. XIX դարի մալայական փայտե ճարտարապետության հուշարձանն է, սուլթան Տրենգգանի ժամանակավոր ապաստանը, որը կառուցվել է պալատական ճարտարապետ Դերահիմ Էնդութի նախագծով՝ հրդեհի ժամանակ այրված սուլթանական պալատի փոխարեն։ Ճարտարապետական կառույցը հիշեցնում է ավանդական մալայական երկհարկանի տուն՝ ինը ցցագերաննցերի վրա:Շինության վրա ոչ մի մեխ չկա։ Ինտերիերը զարդարված է փայտի փորագրությամբ։ 1974 թվականին վերակառուցվել և տեղափոխվել է Կուալա Լումպուր։ Ներսում տեղադրված է պալատի ներքին հարդարանքը ներկայացնող ցուցադրություն։ Գործում է որպես ազգային թանգարանի մասնաճյուղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 http://www.jmm.gov.my/ms/museum-directory
  3. Muzium Negara Malaysia — в: Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.:"Восточная книга", 2012, с. 425
  4. Национальный музей Малайзии. — Малайзия. Краткий справочник. Русско-малайский разговорник. Составитель Виктор Погадаев. Деловой совет по сотрудничеству с Малайзией. М.: Ключ-С, 2014, с. 151
  5. Istana Satu — в: Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.:"Восточная книга", 2012, с. 255
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալայզիայի ազգային թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալայզիայի ազգային թանգարան» հոդվածին։