Հայնրիխ Հերց
Հայնրիխ Ռուդոլֆ Հերց (գերմ.՝ Heinrich Rudolf Hertz, փետրվարի 22, 1857[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական միություն[4][5] - հունվարի 1, 1894[1][2][3][…], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5]), գերմանացի ականավոր ֆիզիկոս, որը 1886 թվականին առաջինն ապացուցեց էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը։ Հետազոտելով էլեկտրամագնիսական ալիքները՝ Հերցը հայտնաբերեց էլեկտրամագնիսական և լուսային ալիքների նույնականությունը։ Հերցի աշխատանքները ծառայեցին որպես էլեկտրամագնիսական դաշտի տեսության ճշտության փորձնական ապացույց։ Մաքսվելի հավասարումները ժամանակակից տեսքով գրել է Հերցը։
1886 թվականին Հերցն առաջինը դիտեց ֆոտոէֆեկտը։ «Մեխանիկայի սկզբունքները» գրքում (1894) Հերցը տվեց դասական մեխանիկայի օրենքների նոր ձևակերպումներ։
Հաճախականության միավորը նրա պատվին անվանվել է հերց[16]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1857 թվականի փետրվարի 22-ին, Համբուրգում։ Հայրը՝ փաստաբան Գուստավ Ֆերդինանդ Հերցը (1827—1914), հրեական ունևոր ընտանիքից էր, եղել էր հաջողակ առևտրական, 1860—1862 թվականներին՝ Համբուրգի քաղաքային խորհրդի անդամ[17], 1887—1904 թվականներին՝ սենատոր։ Նրա մայրը (Հայնրիխի տատը)՝ Բետտի Ավգուստա Օպենհայմը (1802—1872)[18][19], Քյոլնի խոշոր բանկիր Սոլոմոն Օպենհայմի (1772—1828) դուստրն էր[20] (Սոլոմոնի հիմնադրած Sal. Oppenheim բանկը գործում է մինչև օրս)[21][22][23]։ Հայնրիխի պապն էլ, հայրն էլ լյութերականություն են դավանել[24]։
Համբուրգի համալսարանին առընթեր գիմնազիայում սովորելու տարիներին Հայնրիխը գիտական պրպտումներ կատարելու, լեզուների տիրապետելու հիանալի ունակություններ է դրսևորել (սովորել է արաբերեն, սանսկրիտ)։ Ուսումնառությունը շարունակել է Դրեզդենում, Մյունխենում, Բեռլինում, եղել Գուստավ Կիրխհոֆի, Հերման Հելմհոլցի ուսանողը։ 1880 թվականին Հերցը Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանում պաշտպանել է իր պատրաստած գիտական ատենախոսությունը և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Հետդոկտորական ուսումնառությունը շարունակել է Հելմհոլցի ղեկավարությամբ։ 1883 թվականին դարձել է Քիլի համալսարանի տեսական ֆիզիկայի դասախոս, 1885 թվականին՝ Կարլսրուեի համալսարանի լիարժեք պրոֆեսոր։ Հենց Կարլսրուեի համալսարանում էլ կատարել է էլեկտրամագնիսական ալիքների գոյության մասին իր գիտական հայտնագործությունը։ Նրա գիտական աշխատանքները հսկայական դեր են կատարել գիտության և տեխնիկայի զարգացման ասպարեզում, մեծապես նպաստել են անլար հեռագրի, ռադիոկապի, ռադիոտեղորոշման (ռադիոլոկացիայի), հեռուստատեսության հայտնագործմանը։
Մեծատաղանդ ֆիզիկոսը մահացել է 36 տարեկան հասակում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ueber die Induction in rotirenden Kugeln (գերմաներեն). Berlin: Schade. 1880.
- Die Prinzipien der Mechanik in neuem Zusammenhange dargestellt (գերմաներեն). Leipzig: Johann Ambrosius Barth. 1894.
- Schriften vermischten Inhalts (գերմաներեն). Leipzig: Johann Ambrosius Barth. 1895.
-
Ueber die Induction in rotirenden Kugeln, 1880
-
Schriften vermischten Inhalts, 1895
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Герц Генрих Рудольф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Oliver Heaviside / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ CONOR.Sl
- ↑ 10,0 10,1 10,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/rumford-medal/
- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ Premio Bressa (իտալ.) — Accademia delle Scienze di Torino.
- ↑ IEC History Արխիվացված 2013-05-19 Wayback Machine. Iec.ch.
- ↑ Старший брат Генриха Давида Герца, деда физика, — Вольф Герц (1790—1859) — был председателем еврейской общины Гамбурга в 1825—1831 и 1841—1848 годах.
- ↑ Betty Oppenheim(չաշխատող հղում)
- ↑ См. Семья Оппенгейм
- ↑ Бетти Оппенгейм приходилась родной сестрой крупным германским банкирам Симону Оппенгейму[de] (1803—1880) и Аврааму Оппенгейму[de] (1804—1878).
- ↑ Генеалогические данные семьи Герц Արխիվացված 2012-02-20 Wayback Machine
- ↑ Родословное древо семьи Оппенгейм
- ↑ Jed Z. Buchwald. The creation of scientific effects: Heinrich Hertz and electric waves. — Chicago University Press, 1994. — С. 45-46.
- ↑ «Biography of Heinrich Rudolf Hertz». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hertz, H.R. "Ueber sehr schnelle electrische Schwingungen", Annalen der Physik, vol. 267, no. 7, p. 421–448, May 1887
- Hertz, H.R. "Ueber einen Einfluss des ultravioletten Lichtes auf die electrische Entladung", Annalen der Physik, vol. 267, no. 8, p. 983–1000, June 1887
- Hertz, H.R. "Ueber die Einwirkung einer geradlinigen electrischen Schwingung auf eine benachbarte Strombahn", Annalen der Physik, vol. 270, no. 5, p. 155–170, March 1888
- Hertz, H.R. "Ueber die Ausbreitungsgeschwindigkeit der electrodynamischen Wirkungen", Annalen der Physik, vol. 270, no. 7, p. 551–569, May 1888
- Hertz, H. R.(1899) The Principles of Mechanics Presented in a New Form, London, Macmillan, with an introduction by Hermann von Helmholtz (English translation of Die Prinzipien der Mechanik in neuem Zusammenhange dargestellt, Leipzig, posthumously published in 1894).
- Jenkins, John D. "The Discovery of Radio Waves – 1888; Heinrich Rudolf Hertz (1847–1894)" (retrieved 27 Jan 2008)
- Naughton, Russell. "Heinrich Rudolph (alt: Rudolf) Hertz, Dr : 1857 – 1894" (retrieved 27 Jan 2008)
- Roberge, Pierre R. "Heinrich Rudolph Hertz, 1857–1894" (retrieved 27 Jan 2008)
- Appleyard, Rollo. (1930). Pioneers of Electrical Communication". London: Macmillan and Company. reprinted by Ayer Company Publishers, Manchester, New Hampshire: 0-8369-0156-8
- Bodanis, David. (2006). Electric Universe: How Electricity Switched on the Modern World. New York: Three Rivers Press. 0-307-33598-4
- Buchwald, Jed Z. (1994). The Creation of Scientific Effects: Heinrich Hertz and Electric Waves. Chicago: University of Chicago Press. 0-226-07887-6
- Bryant, John H. (1988). Heinrich Hertz, the Beginning of Microwaves: Discovery of Electromagnetic Waves and Opening of the Electromagnetic Spectrum by Heinrich Hertz in the Years 1886–1892. New York: IEEE (Institute of Electrical and Electronics Engineers). 0-87942-710-8
- Lodge, Oliver Joseph. (1900). Signaling Across Space without Wires by Electric Waves: Being a Description of the work of [Heinrich] Hertz and his Successors. reprinted by Arno Press, New York, 1974. 0-405-06051-3
- Maugis, Daniel. (2000). Contact, Adhesion and Rupture of Elastic Solids. New York: Springer-Verlag. 3-540-66113-1
- Susskind, Charles. (1995). Heinrich Hertz: A Short Life. San Francisco: San Francisco Press. 0-911302-74-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում ենՀայնրիխ Հերց հոդվածին
- Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). 1911. .
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Հերց» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 383)։ |
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Համբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 1 մահեր
- 1894 մահեր
- Բոնն քաղաքում մահացածներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի ֆիզիկոսներ
- Անձինք նամականիշերի վրա
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի գյուտարարներ
- Գերմանացի ճարտարագետներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով