Jump to content

Հաղթական կամար (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հաղթանակի կամար (Փարիզ)ից)
Հաղթական կամար
Տեսակհաղթակամար
Երկիր Ֆրանսիա[1][2]
ՏեղագրությունՓարիզի 8-րդ շրջան[1], Փարիզի 16-րդ շրջան և Փարիզի 17-րդ շրջան
ՎայրՓարիզ
ՓողոցՇառլ դը Գոլի հրապարակ
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Բարձրություն49,5 ± 0,2 մետր
Երկարություն45,08 ± 0,01 մետր
Լայնություն22,21 ± 0,5 մետր
ՇինանյութLutetian limestone? և կրաքար
Կազմված էQ130285131?[3]
ՍեփականատերՓարիզի քաղաքապետարան
ՍպասարկողԱզգային հուշարձանների կենտրոն
Այցելողներ1 754 750 մարդ (2022)[4], 510 340 մարդ (2021)[4], 428 640 մարդ (2020)[4] և 1 606 710 մարդ (2019)[4]
Հիմնադրված է1836
Բացվածհուլիսի 29, 1836
ՃարտարապետԺան Ֆրանսուա Շալգրեն
ՊատվիրողՆապոլեոն Բոնապարտ
Իրադարձություններշինարարություն, groundbreaking ceremony?, Tomb of the Unknown Soldier in Paris? և Երդմնակալություն
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Հաղթական կամար[5] (ֆր.՝ Arc de Triomphe de l'Étoile), Փարիզի ամենահայտնի հուշարձաններից մեկը։ Այն գտնվում է Շառլ դը Գոլի հրապարակում (ֆր.՝ Place de l'Étoile)։ Հուշարձանը կառուցվել է ի պատիվ Հեղափոխության և Նապոլեոնական պատերազմներում տարած հաղթանակների, 1806-1836 թվականներին, ճարտարապետ՝ Ժան Ֆրանսուա Շալգրեն[6]։

Հաղթանակի ճանապարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոս XIV-ի օրոք Ելիսեյան դաշտերից ձգվող ճանապարհը միացնում էր երկու թագավորական նստավայրերը՝ Լուվրի և Վերսալի պալատները։ Այդ ճանապարհը անվանել են Հաղթանակի ճանապարհ։ Ելիսեյան դաշտերի վերջնամասում կառուցվում է հնգաձև հրապարակ,որտեղից սկիզբ է առել հինգ ճանապարհներ։ Հրապարակը նմանվում էր աստղի և նրան անվանել են Աստղի հրապարակ։ Հետագայում ճանապարհներին ավելանում են ևս յոթ ճանապարհ, և այն ստանում է տասներկու ճառագայթ-պողոտա անվանումը[7]։ 1970 թվականին Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի մահից հետո հրապարակը վերաանվանվում է նրա անվամբ՝ Շառլ դը Գոլի հրապարակ։ Հենց այդ տասներկու ճանապարհների կենտրոնում է գտնվում Հաղթական կամարը[8]։

Հաղթական կամարի տեսքը վերևից

1805 թվականին Աուստեռլիցի ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտի բանակը հաղթում է ռուս-ավստրիական բանակին։ Ճակատամարտը հայտնի է նաև «3 կայսրերի ճակատամարտ» անվամբ[9]։ Ի պատիվ հաղթանակ տարած բանակին Նապոլեոն Բոնապարտը հրամայում է Շայո բլրի վրա կառուցել հաղթակամար։ Կառույցի նախագծերը սկզբնական շրջանում մի քանիսն էին,որոնցից մեկը իրենից ներկայացնում էր քարե մեծ փիղ՝ որի ներսում պետք է լիներ Նապոլեոնի հաղթանակներին նվիրված թանգարան[10]։ Սակայն հաղթակամարի նախատիպ է դառնում Հռոմեական հրապարակի մուտքի մոտ կառուցած Տիտոսի մարմարե Հաղթակամարը (մ․թ․ 81 թվական)։

Տիտոսի մարարե Հաղթակամարը, Հռոմ

Փարիզի հաղթակամարի ճարտարապետը եղել է Ժան Ֆրանսուա Շալգրենը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1806 թվականին և ավարտվել 1836 թվականին։ Կամարի բարձրությունը 49,51 մետր է, լայնությունը 44,82 մետր, իսկ սյուների բարձրությունը՝ 29,19 մետր։ Կամարը զարդանախշված է չորս հիմնական քանդակային խմբերով՝ «Հաղթանակ 1810թ.», «Մարսելյեզ», «Խաղաղություն», «Դիմադրություն 1814թ.»:

Դրանից բացի կամարի վրա զետեղված են 128 ճակատամարտերի հարթաքանդակներ՝ «Աուստերլից»,«Աբուկիրի հաղթանակը», «Անցումը Արկոլ կամրջով», «Ժեմապեի ճակատամարտը», «Փառավոր բանակի քայլերթը», «Ալեքսանդրիայի նվաճումը» և այլն։ Կամարի սյուների վրա գրված են 558 ֆրանսիացի սպաների անուններ։

Կամարի շուրջը տեղակայված գրանիտե հարյուր թումբերը պատրաստված են ի պատիվ Նապոլեոնի երկրորդ գահակալության հարյուր օրերի։ Թումբերը իրար միացված են պողպատե շղթաներով։ Քաղաքական բախումների պատճառով շինարարությունը մի հաճախ ընդհատվում էր և նորից վերսկսվում։ Բոնապարտը միայն մեկ անգամ է տեսնում կամարի մակետը՝ 1810 թվականին, երբ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրանց II աղջիկ Մարիա-Լուիզա Ավստրիացին ժամանում է Փարիզ և նրանք ամուսնանում են։1840 թվականի դեկտեմբերի 15-ին Նապոլեոն Բոնապարտի աճյունափոշին սուրբ Հեղինե կղզուց տեղափոխում են Փարիզ և սգո թափորը հանդիսավոր կերպով անցնում է Հաղթական կամարի տակով։ Հաղթակամարի տակով են անցկացրել Լուի-Ադոլֆ Տիերի, Վիկտոր Հյուգոյի Լեոն Գամբետտայի, Մակ-Մագոնի, Ֆոշ Ֆերդինանդի, Ժան Ֆիլիպ Լեկլերկի, Լատր դե Տեսինիի և շատ նշանավոր մարդկանց աճյուններ։

Անհայտ զինվորի շիրիմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի հունվարի 28-ին Առաջին համաշխարհային պատերազմում զոհված Անհայտ զինվորի մասունքները հանդիսավոր կերպով թաղում են կամարի տակ։ Ամեն տարի հուլիսի 14-ին այստեղ անց է կացվում զինվորական շքերթներ, որի ժամանակ անմահ կրակի մոտ ծաղիկներ են դրվում։ Անհայտ զինվորի շիրիմի վրա գրված է.

«Այստեղ է հանգչում ֆրանսիացի զինվորը, որը տվել է կյանքը Հայրենիքին, • 1914 • 1918 •»

Անհայտ զինվորի շիրիմ

2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ տեղի ունեցան նաև Փարիզում։ Միջոցառման մասնակիցները զինվորական նվագախմբի և դրոշակակիրներին ուղեկցությամբ Ելիսեյան դաշտեր պողոտայից շարժվեցին Հաղթական կամար և Հայաստանի, Ֆրանսիայի և Լեռնային Ղարաբաղի անունից ծաղկեպսակներ դրեցին Անհայտ զինվորի շիրիմին, որին հաջորդեց Հաղթակամարի անմար կրակի բորբոքման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսիացի քաղաքապետեր, պետական պաշտոնյաներ, ֆրանսիացիներ և ֆրանսահայեր[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. https://www.paris-arc-de-triomphe.fr/decouvrir/le-panorama
  4. 4,0 4,1 4,2 4,3 Centre des monuments nationaux data.gouv.fr (ֆր.): Plateforme ouverte des données publiques françaises — 2011.
  5. Триумфальная арка - Հաղթական կամար («Ռուս-հայերեն բառարանում»)
  6. vazha. «Продолжение знакомства с Парижем (Париж, Франция)». Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  7. Yonya. «Париж - Елисейские Поля, квартал Инвалидов и Эйфелевой башни». Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Площадь Шарля де Голля в Париже». www.parisinfo.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Подробный конспект. Война 1805 года. Аустерлицкая операция: Леер Генрих Антонович — Алфавитный каталог — Электронная библиотека Руниверс». www.runivers.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  10. «Триумфальная арка в Париже считается символом города» (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  11. http://www.cheminsdememoire.gouv.fr/fr/le-11-novembre-un-jour-memoire
  12. http://www.europeana.eu/portal/record/2048043/ProvidedCHO_Universit_t_Osnabr_ck___Historische_Bildpostkarten_14783.html
  13. «Լուրեր - Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն». france.mfa.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղթական կամար (Փարիզ)» հոդվածին։