Jump to content

Սալջարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոնտուզիաից)
Սալջարդ
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9851
ՀՄԴ-10S06.2 և S06.3

Սալջարդ, կոնտուզիա (լատին․՝ contusio — ջարդվածք), ախտաբանական վիճակ, որն առաջանում է հիմնականում օդային հարվածային ալիքի ազդեցության հետևանքով ամբողջ մարմնի կամ նրա մեծ մասի վնասումից։ Կարող է առաջանալ նաև սորուն ավազների, մանր քարերի մեծ զանգվածներով փլուզումների կամ ստորջրյա պայթյունների ժամանակ։

Սալջարդի հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալջարդի դեպքում զարգանում են ընդհանուր խանգարումներ՝ կապված կենտրոնական նյարդային համակարգի պաշտպանական արգելակման հետ՝ որպես պատասխան մաշկի և փափուկ հյուսվածքների բազմաթիվ նյարդային վերջույթների արտակարգ ուժեղ գրգռման։ Հիմնական ախտանշանը գիտակցության կորուստն է, որի տևողությունը պայմանավորված է սալջարդի ծանրության աստիճանով և կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Կարող են առաջանալ օրգանիզմի կենսականորեն կարևոր ֆունկցիաների (շնչառություն, սրտի գործունեություն) վտանգավոր խանգարումներ, ընդհուպ՝ նույնիսկ կոմա։ Սալջարդի դեպքում արտաքին նշանները կարող են լինել թեթևակի, սակայն ուղեկցվել ներքին օրգանների (լյարդ, փայծաղ, ստամոքս, երիկամներ), գլխուղեղի ծանր վնասվածքներով, վերջույթների, կողոսկրերի կոտրվածքներով։ Գիտակցությունը վերականգնվելուց հետո նկատվում են ուժեղ գլխացավեր, սրտխառնոց, փսխում, գըլխապտույտ, հիշողության, խոսքի և լսողության խանգարումներ։ ճնշման խիստ տատանումից առաջանում են լսողության առանձնակի ուժեղ խանգարումներ և նույնիսկ լրիվ կորուստ (բարոտրավմա)։

Գլխուղեղի սալջարդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել ծանր է ընթանում գլխուղեղի սալջարդը, որը բնորոշվում է ինչպես ընդհանուր (գիտակցության կորուստ, շնչառության, արյան շրջանառության խանգարումներ), այնպես էլ գլխուղեղի հյուսվածքում ախտահարման օջախի տեղադրության հետ կապված երևույթներով։ Գլխուղեղի սալջարդը կարող է ուղեկցվել արյունազեղումներով, որոնք առաջացնում են գլխուղեղի հյուսվածքի ճզմում և հանգեցնում գլխուղեղի այտուցի։ Գլխուղեղի սալջարդը հետագայում կարող է էպիլեպսանման նոպաների պատճառ դառնալ։

Հանգիստ, շտապ բժշկական օգնություն և անհապաղ հոսպիտալացում։ Այնուհետև շարժողության կայուն խանգարումների դեպքում (լուծանք, կիսալուծանք)՝ բուժական ֆիզկուլտուրա, խոսքի խանգարումների ժամանակ՝ լոգոպեդիական պարապմունքներ և հատուկ բուժիչ միջոցառումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 124