Jump to content

Պաուլ Կլեե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կլեե Պաուլից)
Պաուլ Կլեե
գերմ.՝ Paul Klee[1]
Ծնվել էդեկտեմբերի 18, 1879(1879-12-18)[1][2][3][…]
ԾննդավայրՄյուխենբուխզեե, Շվեյցարիա[1]
Վախճանվել էհունիսի 29, 1940(1940-06-29)[4][1][2][…] (60 տարեկան)
Մահվան վայրՄուրալտո, Locarno Subdistrict, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[4][1][5]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  Շվեյցարիա
ԿրթությունState University of Music and Performing Arts Stuttgart? և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, վիզուալ արտիստ, գծանկարիչ, վիմագրող, դիզայներ, նկարիչ-փորագրող, գծագրող և գծանկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ[6], սյուրռեալիզմ, պուանտիլիզմ, Բաուհաուզ[6] և Color Field?[6]
Ժանրաբստրակցիոնիզմ[5] և geometric abstraction?[5]
Ուշագրավ աշխատանքներSumpflegende?, Twittering Machine? և Angelus Novus?
ԱշակերտներHarald W. Lauesen?
Ներշնչվել էՋեյմս Էնսոր[7], Պաբլո Պիկասո և Artistry of the Mentally Ill?[8]
ԱնդամակցությունDie Blaue Vier և Կապույտ հեծյալ
ԱմուսինLily Klee?
ստորագրություն
Изображение автографа
 Paul Klee Վիքիպահեստում

Պաուլ Կլեե (գերմ.՝ Paul Klee, դեկտեմբերի 18, 1879(1879-12-18)[1][2][3][…], Մյուխենբուխզեե, Շվեյցարիա[1] - հունիսի 29, 1940(1940-06-29)[4][1][2][…], Մուրալտո, Locarno Subdistrict, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[4][1][5]), գերմանացի նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, 20-րդ դարի խոշոր ավանգարդիստ արվեստագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեեն ստացել է բազմակողմանի կրթություն, այդ թվում՝ երաժշտական։ Նվագել է ջութակ[9]։ Հետևելով Վասիլի Կանդինսկու օրինակին՝ Կլեեն 19 տարեկանում մեկնում է Մյունխեն և ընդունվում է ակադեմիա՝ Ֆրանց ֆոն Շտուկի դասարան։ 1901 թվականին ճանապարհորդում է Իտալիայով և հրապուրվում է իտակալան վերածննդի նկարչությամբ։ Կլեեի գեղագիտական հասունացման մեջ մեծ դեր է խաղում նրա այցելությունը Նեապոլ։ Նեապոլի ակվարիումում նա ազդվում է Հանս ֆոն Մարեի որմնանկարնեից և բուն ակվարիումից։

1911 թվականին Կլեեն հանդիպում է ժամանակի կերպարվեստի խոշոր բազմաթիվ ներկայացուցիչների՝ Կանդինսկի, Յավլենսկի, Ֆրանց Մարկ, Գաբրիելա Մյունտեր և այլն։ Նույն թվին Կլեեն մասնակցում է Կանդինսկու և Մարկի հիմնած «Կապույտ հեծյալ» (գերմ.՝ Der Blaue Reiter) խմբի ցուցահանդեսին։ Այդ ժամանակ Կլեեն ազդվում է Ռոբեր Դելոնեից, որի "Լույսի մասին" էսսեի իր թարգմանությունը լույս է տեսնում "Der Sturm" պարբերականում 1913 թվականի հունվարին։

Այդ ընթացքում Պաուլ Կլեեի մոտ ձևավորվում է ուրույն ոճ, որին նկարիչը հարազատ է մնում հետագա 30 տարիներին։ 1911 թվականին Պաուլ Կլեեն սկսում է պահել իր բոլոր ստեղծագործություններն ընդգրկող կատալոգ։ Ներառյալ վաղ տարիների նկարչական փորձերը` կատալոգը պարունակում է շուրջ 9000 աշխատանք։

Պաուլ Կլեեի կենտրոնը Բեռնում, Շվեյցարիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paul Klee (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Paul KleeOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Клее Пауль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Artfacts — 2001.
  7. Union List of Artist Names
  8. https://www.nybooks.com/daily/2015/12/30/art-of-instinct/
  9. Հերբերտ Ռիդ, "Արդի նկարչության համառոտ պատմություն", Սարգիս Խաչենց, 2002, Երևան, էջ 128
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Կլեե» հոդվածին։