Jump to content

Ջաբրայիլի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարյագինոյի գավառից)
Ջաբրայիլի գավառ
Джебраильский уезд

Զինանշան

Ելիզավետպոլի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵլիզավետպոլի նահանգ
Ներառում է30 համայնք
ՎարչկենտրոնՋաբրայիլ (Մեխակավան), 1905 թվականից՝
Կարյագինո (Վարանդա)
Հիմնական լեզուՀայերեն, թաթարերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)72 719
Ազգային կազմհայեր (24 %), կովկասյան թաթարներ, թուրքեր և քրդեր (74 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք3,327
Հիմնադրված է1873 թ.
Պատմական շրջան(ներ)Դիզակ (Հադրութի շրջան)
Հարավային Ուտիք
(Բեյլական և Ֆիզուլի)

Ջաբրայիլի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1873 թվականին Շուշիի գավառի բաժանմամբ՝ ընդգրկվելով նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Ջաբրայիլ (Մեխակավան) բնակավայրն էր, իսկ 1905 թվականից՝ Կարյագինոն (Ֆիզուլի/Վարանդա)։

Ջաբրայիլի գավառը հյուսիսից սահմանակցում էր Շուշիի, արևելքից՝ Զանգեզուրի գավառներին։ Հարավից անցնում էր Արաքս գետը, և գավառը սահմանակցում էր Ղաջարական Պարսկաստանին։

Ներառել է հիմնականում ներկայիս Արցախի Հանրապետության Հադրութի շրջանը, ինչպես նաև՝ Ադրբեջանի Բեյլականի և Ֆիզուլիի շրջանները։

«Ջաբրայիլ» անվանումը համեմատական նոր է, հայտնի է դարձել Ղաջարիների կառավարման օրոք։ Ի տարբերություն Արցախի մյուս տեղանունների՝ այն չէր կոչվում ո՛չ թյուրքալեզու ցեղերի, ո՛չ նրանց առաջնորդների անունով։ Անունը վերցված է Ղուրանից՝ Գաբրիել հրեշտակապետի արաբերեն տարբերակով։ Պարսկական տիրապետության տարիներին գ��նվում էր Դիզակի մելիքության կազմում։ Արաքս գետի՝ հարթավայրային հատվածը հայտնի էր որպես «Գեհենի տափաստան»[2]։

Գավառը կազմվել է 1873 թվականին՝ անջատվելով Շուշիի գավառից (1840-1918)։ Նախկինում, այն մտել է Պարսկաստանի Ղարաբաղի խանության (1747-1806), ապա Ղարաբաղի (Շուշիի) գավառի մեջ։ Այդպիսով, Արցախը Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 20 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում ավելի քան հարյուր տասը տարի։

Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ 1840 թվականին լուծարվում է Ղարաբաղի (Շուշիի) գավառը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Վերջինիս կազմում ընդգրկվում է Ղարաբաղը՝ Զանգեզուրի հետ միասին։ 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Կասպիական մարզում ձևավորվում են Շամախու (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները։ 1859-1860 թվականներին դրանց տեղում ձևավորվում են երկու նոր միավոր՝ Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918)։ Որոշ ժամանակ անց ձևավորվում է նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվում Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, իսկ Զանգեզուր-Ղարաբաղը՝ Բաքվի նահանգից։ 1869 թվականին Շուշիի գավառից անջատվում է Ջևանշիրի գավառը, իսկ 1873 թվականին՝ Ջաբրայիլը։

1918-1920 թվականներին Ջաբրայիլի գավառը համարվել է վիճելի տարածք Հայաստանի առաջին հանրապետության և Մուսավաթական Ադրբեջանի մեջ, իսկ 1921 թվականի հուլիսին այն ամբողջությամբ մտել է Խորհրդային Ադրբեջանի կազմ, մի հատվածով՝ ԼՂԻՄ կազմում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 66,360 մարդ էր, որի ավելի քան 24 տոկոսը հայեր էին (15,746 մարդ), իսկ 74 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (49,189 մարդ)[3]։ Նրանք բնակվում էին հիմնականում դաշտավայրային հատվածում։ Ջաբրայիլ քաղաքի բնակչությունը 1897 թվականին 520 մարդ էր, որոնցից 228 հայ, 186 կովկասյան թաթար, 76 ռուս, 18 ուկրաինացի և այլք[4]։

1921 թվականից Ջաբրայիլի գավառից անջատվում և Ադրբեջանին են կցվում ժամանակակից Բեյլականի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանները իսկ մի մասը մտնում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հադրութի շրջանի մեջ։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառը բաժանված էր 30 գյուղական համայնքների միջև[5]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]