Կարապետ Մինասյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարո Մինասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Մինասյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1908[1] |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հունվարի 24, 1966 (57 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1929)[1] և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1936)[1] |
Մասնագիտություն | բեմանկարիչ |
Պարգևներ |
Կարապետ (Կարո) Հարությունի Մինասյան (մարտի 22, 1908[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 24, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմանկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում (1925-1929) և Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (1931-1936)։ 1936-1938 թվականներին աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում (գլխավոր նկարիչ), 1938-1944 թվականներին՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում, հայրենական մեծ պատերազմից հետո՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական ու Ալեքսանդր Սպենդիարյանի ��նվան օպերայի և բալետի թատրոններում։ Մինասյանի ստեղծագործություններին բնորոշ է ծավալատարածական լուծումը, բեմական գործողության բովանդակությանը համահնչուն միջավայրի արտահայտիչ մեկնաբանումը։
Ձևավորել է բազմաթիվ ներկայացումներ՝ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգությունը (1940), Շառլ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» (1955), Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1952) օպերաները, Գրիգոր Եղիազարյանի «Սևան» բալետը (1956) և այլն։ Ստեղծագործել է նաև հաստոցային դիմանկարչության բնագավառում[2]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 555)։ |