Jump to content

Կավաժիպակ իտալական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կավաժիպակ լազուրից)
Կավաժիպակ իտալական
Կավաժիպակ իտալական
Կավաժիպակ իտալական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ենթաընտանիք Գաղտրիկայիններ (Boraginoideae)
Տրիբա Boragineae
Ցեղ Հորթալեզու (Anchusa)
Տեսակ Կավաժիպակ իտալական (A. azurea)
Միջազգային անվանում
Anchusa azurea

Կավաժիպակ իտալական (լատին․՝ Anchusa azurea), գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող երկշաքիլավոր մոլախոտ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելունավոր բողբոջներով խորը գնացող արմատային համակարգը լավ զարգացած է։ Փխրուն արմատը մեխանիկական հարվածներից կարող է մասերի բաժանվել և բողբոջների միջոցով առաջացնել կոմպակտ բույսեր ու մացառուտներ։ Մինչև 70 սմ բարձրությամբ վերին մասում ճյուղավորվող, կոշտ ու խիտ մազիկներով պատված ցողունն ուղիղ է։ Տերևները երկարավուն ձվաձև են կամ լայն նշտարաձև։ Տերևաջիղը հիմքի մասում վեր է ածվում տերևակոթունի, որը մակերեսից պատված է թավով, իսկ եզրերից՝ փշերով։ Ցողունածայրի ճյուղավորումները կարճ տերևախմբերի ծոցերից սկսած վեր են ածվում հուրանների։ Ծաղկի պսակը կարմրավուն կամ ծիրանակապույտ է։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբերին։ Պտուղն ընկույզ է, որն իր մեջ պարունակում է 4-ական միասերմ ընկուզիկներ։ Սուր ծայրերով, ուռած, ատամնաձև, կլոր կողերով սերմ-ընկուզիկ�� կաշկաձև է։ Մեկ բույսը կարող է առաջացնել մոտավորապես 1000 սերմ, որը կշռում է 5,2 գրամ։ Սերմերի թե՛ ծլունակությունը, թե՛ ծլման էներգիան բարձր է։ Նպաստավոր պայմաններում գարնանը ծլած սերմից բույսը կարող է մինչև աշուն հասնել ծաղկակալման և նույնիսկ պտղաբերման[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր վայրերում և ցանքսերում։ Տարածված է Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում։ Գեղազարդային բույս է[2]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են տերևները, արմատներն ու ցողունները։ Ծաղիկների եփուկն գործածում են նևրասթենիայի (նյարդագարության), ցնցուղային բրոնխիալ ասթմայի բուժման համար։ Կիրառում են նաև որպես ջերմ իջեցնող, վերքամոքիչ և արյունահոսությունը դադարեցնող միջոց (քսուքի օգնությամբ), ինչպես նաև հազի դեպքերում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռ. Ա. Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «լույս» հրատարակչություն, Երևան, 1980
  2. 2,0 2,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավաժիպակ իտալական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավաժիպակ իտալական» հոդվածին։