Jump to content

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 18, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առյուծ (լատին․՝ Panthera leo), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը համարվում է նաև հովազների ցեղի չորս խոշոր ներկայացուցիչներից մեկը։ Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։ Առյուծների մոտ հստակորեն արտահայտված է սեռական տարբերակվածությունը (դիմորֆիզմը)․ արուների միջին համեմատական քաշը կազմում է 150-250 կգ, էգերինը՝ 120-182 կգ։ Ի տարբերություն էգերի՝ արուներն ունեն կրծքավանդակը և պարանոցը ծածկող բաշ, որն էլ այս տեսակի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն է։ Առյուծներն ապրում են խմբերով․ դասական փրայդը կազմված է մի քանի ազգակից արուներից, չափահաս էգերից և ձագերից՝ կորյուններից։ Առյուծները ակտիվ գիշատիչներ են և կարևոր նշանակություն ունեն շրջակա միջավայրի կենսաբազմազանության ձևավորման և պահպանության համար։ Առյուծների խմբի որոշ առանձնյակներ հայտնի են որպես մարդակերներ, թեպետ սա տեսակի սննդառության ուղղակի բնութագրիչներից չէ։ Պայմանականորեն, առյուծները բնակվում են խոտածածկ տարածություններում և ազատ սավաննաներում։ Մյուս մեծ կատուների համեմատությամբ՝ առյուծները շատ ավելի ընտելացած են ցերեկային կենսակերպին, սակայն որոշ հանգամանքներից ելնելով կարող են ակտիվություն ցուցաբերել նաև գիշերային ժամերին։ Պլեյստոցենի ժամանակաշրջանում այս կենդանիները տարածված են եղել ամբողջ Եվրասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում, սակայն ներկայումս վերջիններիս պոպուլյացիաները պահպանվել են բացառապես Ենթասահարական Աֆրիկայում և արևմտյան Հնդկաստանի մի փոքր հատվածում։ կարդալ ավելին․․․