Խարիլաոս Ֆլորակիս
Խարիլաոս Ֆլորակիս | |
Կուսակցություն՝ | Հունաստանի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
��ննդյան օր | հուլիսի 20, 1914[1] |
Ծննդավայր | Կարդիցա |
Վախճանի օր | մայիսի 22, 2005[2][1] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Խարիլաոս Ֆլորակիս (հուն․՝ Χαρίλαος Φλωράκης, հուլիսի 20, 1914, Հունաստանի թագավորություն, Թեսալիա – մայիսի 22, 2005, Աթենք, Հունաստան), հույն պետական և քաղաքական գործիչ[4][5], 1972-1989 թվականներին Հունաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը[4][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարիլաոս Ֆլորակիսը ծնվել է 1914 թվականի հուլիսի 20-ին Հունաստանի թագավորությունում։ 1941 թվականից եղել է Հունաստանի կոմունիստական կուսակցության անդամ։
1943-1944 թվականներին գերմանական Երրորդ Ռայխը Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ Բուլղարիայից անցնում է Հունաստան։
Այդ թվականներին Խարիլաոսը եղել է հունական բանակային կայազորների կազմում և գլխավորել է հունական կանոնավոր բանակային կորպուսներից մեկը։
Այն բանից հետո, երբ գերմանական ուժերը Բուլղարիայի օգնությամբ գրավեցին Հունաստանը, Խարիլաոսը որոշ ժամանակահատված իր գործ��ւնեությունը ծավալում էր գաղտնի կերպով, քանի որ գերմանական կենտրոնական կառավարությունը արգելում էր Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում կոմունիստական քարոզչությունը։
1946-1949 թվականներին Հունաստանում բռնկվում է քաղաքացիական պատերազմ։ Այս շրջանում նա զբաղեցնում է, հունական կայազորի առաջին բաժնի պետի պաշտոնը։
1950-ականներին խորհրդային զորքերը դուրս բերվեցին Հունաստանից, Բուլղարիայից և Ռումինիայից։ Ծառայության մեջ գտնվո Խարիլաոսը 1954 թվականին ապօրինաբար վերադառնում է Հունաստան։
1949 թվականներին եղել է կենտրոնական կոմիտեի քարտուղարի թեկնածու։ 1950 թվականին դարձել է Հունաստանի կոմկուսի կենտկոմի անդամ։
1967 թվականին Խարիլաոսը դառնում է քաղաքական գործիչների դեմ մղվող «Սև գնդապետներ» ռեժիմի զոհ։ Նա ազատազարկվում է մինչև 1972 թվականը։
1972 թվականին դարձել է Հունաստանի կոմկուսի առաջին քարտուղար։ Մեծ ներդրում է ունեցել Հունաստանուոմ պարտիզանական շարժման զարգացման գործում, ինչպես նաև երկրի խաղաղության ապահովման համար։
Մահացել է սրտի կանգի հետևանքով՝ 2005 թվականի մայիսի 21-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Թաղված է Թեսալիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf
- ↑ 4,0 4,1 Χαρίλαος Φλωράκης - Ο λαϊκός ηγέτης, καπετάνιος του ΕΛΑΣ και του ΔΣΕ Արխիվացված 2014-02-28 Wayback Machine KKE.gr
- ↑ Χαρίλαος Φλωράκης 1914 – 2005 Sansimera.gr
- ↑ Χαρίλαος Φλωράκης: η «επανεκτίμηση» Protagon.gr