Jump to content

Խայտահավ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայտահավ սովորական

Խայտահավ սովորական (լատին․՝ Numida meleagris), հավազգիների կարգի խայտահավերի ընտանիքի թռչուն։ Ծագել է Արևմտյան Աֆրիկայում ապրող վայրի խայտահավից։ Միջին մեծության թռչուններ են, մարմնի երկարությունը 30 - 35 սմ է, քաշը՝ 1, 6 - 2 կգ։

Գլուխը և պարանոցի վերին մասը մերկ են։ Թևերը կարճ են, կլորավուն, փետուրները խիտ են, սպիտակ, մոխրագույն, երկնագույն, կանոնավոր դասավորված սպիտակ պտերով։ Լավ զարգացած են ոտքերի և կրծքի մկանները։ Շատ շարժունակ է, արագ վազում է, կարող է նաև թռչել։ Բնադրում է գետնին, թփերի տակ, բարձր խոտերում։ Դնում է 7 - 10 ձու։ Թխսում է 25 - 28 օր։ Սնվում է հատիկներով, հատապտուղներով, տերևներով ու բողբոջներով։ Ունի համեղ միս։ Հայաստանում խայտահավեր պահում են սիրողները՝ միայն տնային պայմաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 10
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտահավ սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտահավ սովորական» հոդվածին։