Լիսե Ֆիելստադ
Լիսե Ֆիելստադ նորվ.՝ Lise Fjeldstad | |
---|---|
Ծնվել է | 17.6.1939 |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1963 - մեր օրեր |
Ծնողներ | հայր՝ Øivin Fjeldstad? |
Ամուսին(ներ) | Պեր Սանդրերլենդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիա |
Լիսե Ֆիելստադ (նորվ.՝ Lise Fjeldstad, ամբողջությամբ Լիսե Բարբրա Սկապել Ֆիելստադ, հունիսի 17, 1939[2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասան, հայտնի նորվեգացի դիրիժոր և ջութակահար Էյվին Ֆիելստադի (նորվ.՝ Øivin Fjeldstad, 1903-1983) դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է երաժիշտների ընտանիքում, Լիսեն ստացել է երաժշտական կրթություն, բայց մանկուց երազել է դառնալ դերասան, չնայած որ եղել է շատ ամաչկոտ[3]։ Լիսե Ֆիելստադը 1963 թվականին ավարտել է Նորվեգիայի Թատրոնի Ազգային Ակադեմիան։ Ակադեմիան ավարտելուց անմիջապես անց Լիսեն սկսեց աշխատանքի անցնել նորվեգական թատրոնի թատերախմբում` Det Norske Teatret: 1966 թվականին խաղացել է Դեզդեմոնայի դերը Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունում։ Ներկայացման պրեմիերան հասել է մեծ հաջողությունների[3]։
1975 թվականին նրան հրավիրում են Նորվեգիայի ազգային թատրոն, որտեղ նրա խաղացած դերերից ամենանշանավորներն էին` Թենեսի Ուիլյամսի գրած «Երազանքի տրամվայ» պիեսում կատարած Բլանշ Դյուբուանի դերը, և Ագնեսի դերը Հենրիկ Իբսենի «Բրանդ» պիեսից։ Ազգային թատրոնում կատարած աշխատանքի ժամանակ նա 34 տարում խաղացել է 50 դեր, և այդ տարիները նրա համար համարվել են դերասանական բարձունքի տարիներ։ Նրա հրաժեշտի դերը եղել է Անտոն Չեխովի «Չայկա» պիեսում կատարած դերը[3]։
Ռուսական հանդիսատեսին դերասանուհին հայտնի դարձավ առաջին հերթին «Տյուրա»-յի դերով, 1985 թվականին նկարահանվելով խորհրդային-նորվեգական համատեղ «Եվ քարերից կաճեն ծառեր» կինոֆիլմում։ Նորվեգական վարձույթում ֆիլմը թողարկվել է «Dragens fange» անվան ներքո։
1991 թվականին Լիսե Ֆիելստադը գլխավոր նորվեգական կինոմատոգրաֆիայի` «Ամանդա»-յի պարգևատրման ժամանակ նոմինացվել է, որպես «Dødsdansen» ֆիլմի առաջին պլանի լավագույն կնոջ դերում։ 1993 թվականին Լիսե Ֆիելստադը պարգևատրվել է Սուրբ Օլաֆի շքանշանի I աստիճանի պարգևով։
1965 թվականին Լիսեն ամուսնացել է Գորդոն Բադդիի հետ։ Սակայն այդ ամուսնությունը քայքայվեց այն բանից հետո, երբ Լիսեն սիրահարվել և հեռացել էր ուրիշ տղամարդու մոտ[3]։ Լիսեն քաղաքացիական ամուսնությամբ ապրում է նորվեգական դերասան Պեր Սանդերլենդի հետ, որից էլ ունեցել է ե��կու երեխա։ Երկու երեխաններն էլ ծնվել են այն ժամանակ, երբ Լիսեն ավելի քան քառասուն տարեկան էր։ Նա զբաղվում է ակտիվ սոցիալական գործունեությամբ. մասնակցում է տարբեր հեռուստանախագծերի։ Հիմանական թեմանները, որոնք նրան հուզում են, համարվում են դպրոցական բարենորոգումները, շրջակա միջավայրի պաշտպանվածությունը, սոցիալական պաշտպանության հարցերը և առոջապահությունը[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 — «Marenco» — Բիթեն Ռոյանսեն
- 1966 — «Քաղցած» (անգլ.՝ Hunger) — աղջիկ
- 1966 — «Աֆրիկացին» (նորվ.՝ Afrikaneren) — Էյլին
- 1968 — «Փոքրիկ Էյոլֆ» (նորվ.՝ Lille Eyolf) — Աստա Ալմերս
- 1968 — «Ողջույն Բերտից» (նորվ.՝ Hilsen fra Bertha)
- 1969 — «Մենք բոլորս հրեշ ենք» (անգլ.՝ We Are All Demons) — Ինգեր
- 1970 — «Անտիգոնա» — (նորվ.՝ Antigone) — Իսմենա
- 1973 — «Բալենային այգի» — Անդրեևնա Ռանևսկայայի սերը
- 1973 — «Տիկնիկային տուն» — Նորա
- 1976 — «Դագնի» — Դագնի Յուլ
- 1985 — «Վերջին տեղը երկրագնդի վրա » (անգլ.՝ The Last Place on Earth) — Միսիս Նանսեն
- 1985 — «Եվ քարերից կաճեն ծառեր» — Տյուրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bästa kvinnliga skådespelare i en huvudroll 1982 / Lise Fjeldstad / för sin roll som Idas mamma i Liten Ida
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eirik Alver Hopp, Lise! Hopp! // DB Medialab AS. — 2009.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսե Ֆիելստադ» հոդվածին։ |
|