Լիգազներ
Լիգազներ (ՖՀ 6) (լատին․՝ ligāre` կապել կամ սոսնձել միմյանց), ֆերմենտների դաս, որոնք կատալիզում են երկու մեծ մոլեկուլների միջև քիմիական կապի առաջացում՝ միացում։ Հիմնականում մոլեկուլների միացումը ուղեկցվում է հիդրոլիզի հետևանքով ավելի մեծ մոլեկուլի մի մասի անջատմամբ։ Լիգազների կատալիզած ռեակցիաներն ունեն հետևյալ ընդհանուր տեսքը
- Ab + C → A–C + b
կամ հաճախ
- Ab + cD → A–D + b + c + d + e + f, որտեղ փոքրատառերը ներկայացնում են մեծ մոլեկուլների կառուցվածքային խմբերը։
Անվանակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիգազների անվանումների մեջ ներառված է «լիգազ» բառը, օրինակ՝ ԴՆԹ լիգազ։ Լիգազներին անվանում են նաև «սինթետազներ», քանի որ նրանք օգտագործվում են նոր մոլեկուլների կենսասինթեզի համար։
Կենսաքիմիական անվանակարգը տարբերակում է սինթետազները և սինթազները։ Սինթազները չեն պահանջում նուկլեոզիդային եռֆոսֆատներից ստացված էներգիան, իսկ սինթետազները՝ պահանջում են[1]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ֆերմենտների միջազգային դասակարգման՝ օքսիդառեդուկտազները պատկանում են վեցերորդ դասին (ՖՀ 6)։ Այդ դասն իր հերթին ստորաբաժանվում է 6 ենթադասերի։
- ՖՀ 6.1, ներառում է ֆերմենտներ, որոնք առաջացնում են ածխածին-թթվածին կապեր
- ՖՀ 6.2, ներառում է ֆերմենտներ, որոնք առաջացնում են ածխածին-ծծումբ կապեր
- ՖՀ 6.3, ներառում է ֆերմենտներ, որոնք առաջացնում են ածխածին-ազոտ կապեր (արգինինոսուկցինատ սինթետազ
- ՖՀ 6.4, ներառում է ֆերմենտներ, որոնք առաջացնում են ածխածին-ածխածին կապեր
- ՖՀ 6.5, ներառում է ֆերմենտներ, որոնք առաջացնում են ֆոսֆոէսթերային կապեր
- ՖՀ 6.6, ներառում է ֆերմենտներ, որոնք առաջացնում են ազոտ-մետաղ կապեր
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սինթազներ և լիգազներ». chem.qmul.ac.uk. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.