Լերդախոտ ալեհեր
Լերդախոտ ալեհեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Teucrioideae |
Ցեղ | Լերդախոտ (Teucrium) |
Տեսակ | Լերդախոտ ալեհեր (T. canum) |
Միջազգային անվանում | |
Teucrium canum |
Լերդախոտ ալեհեր (լատին․՝ Teucrium canum), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջությամբ սպիտակամոխրագույն, կարճ, առսեղմ մազիկների թավոտությամբ, տերևների ստորին մակերեսին ավելի լավ արտահայտված բազմամյա բույս է։ Տերևները պարզ են, երկարավուն-էլիպսաձև, աղեղնաեզր, սեպաձև հիմքով, կարճ կոթերով։ Ընդհանուր ծաղկաբույլը հասկանման է, սակավաթիվ ծաղիկների միմյանցից մի փոքր հեռացած օղակներով։ Բաժակը համարյա կանոնավոր է, զանգակաձև, 5 ատամիկներով։ Պսակը վարդագույն-ծիրանագույն է, հնգատամ, թվում է միաշուրթ, քանի որ վերին շուրթը ճեղքված է մինչև հիմքը և դրա բլթակները մոտեցած են ստորին շուրթին։ Պտուղը կազմված է 4 մասերից` հակաձվաձև էրեմներից[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Շիրակի ֆլորիստիկական շրջանում (Արթիկ, Պեմզաշեն)։ Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Դաղստանը, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1750-1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, կավային լանջերին տափաստաններում։ Ծաղկում է հունիսին-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Կովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերդախոտ ալեհեր» հոդվածին։ |
|
|