Լակշմիի բարձրավանդակ
Լակշմիի բարձրավանդակ, Վեներա մոլորակի Իշտարի երկրում գտնվող բարձրավանդակ է, 68°36′ հս․. լ. 339°18′ ավ. ե. / 68,6° с. ш. 339,3° в. д. կոորդինատներում։ Անվանվել է հնդկական Լակշմի աստվածուհու պատվին։
Բարձրավանդակի չափերն են՝ 37 × 80 կմ, այն մոտավորապես գտնվում է 3,5 կմ բարձրության վրա միջին մոլորակի մակերևույթից։ Այն շրջապատված է Վեներայի չորս գլխավոր լեռնաշղթաներով՝ արևելքում - Մաքսվելի լեռները, հյուսիսում - Ֆրեյայի լեռները, արևմուտքում - Ակնայի լեռները և հարավում - Դանույի լեռները։
Լակշմիի բարձրավանդակը ունի զգալիորեն դեֆորմացված ռելիեֆ, որի հարավային մասում գտնվող մի մասը ցույց է տրված լուսանկարի ներքևի մասում, և անվանվել է Կլոթոյի տեսերա[1]։
Լակշմիի դաշտերը կազմված են մուգ (ռադիո դիտարկումների ժամանակ), հոմոգեն, հարթ լավային հոսքերից[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|