Jump to content

Իսպանիայի Գերագույն դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիայի Թագավորության գերագույն դատարան
Tribunal Supremo de España
Իսպանիայի գերագույն դատարանի շենքը Մադրիդում
Հիմնադրված է1812 թվական
Լուծարված էլուծարված չէ
ԵրկիրԻսպանիա Իսպանիայի Թագավորություն
ՏեղագրությունՄադրիդ, Իսպանիա
Իրավազորության աղբյուրԻսպանիայի Սահմանադրություն
Հաստիքների թիվ74 (կարող է փոխվել օրենսդիրի վճռով)
Գերագույն դատարանի նախագահ
Սկսածդեկտեմբեր, 2013

Իսպանիայի գերագույն դատարան (իսպ.՝ Tribunal Supremo de España), բարձրագույն դատական մարմին Իսպանիայի Թագավորությունում, որը համարվում է երկրի մայր օրենք համարվող Սահմանադրության գլխավոր երաշխավորն ու երկրում սահմանադրականության վերահսկող[1][2]։

Իրավասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի գերագույն դատարանը համարվում է Թագավորության բարձրագույն դատական ատյանը, որի քննության տակ են գտնվում տարբեր ոլորտի վարույթներ՝ սահմանադրության կարգավորման լայն շրջանակների հետ կապված։ Այն կարող է քննել անհատների առնչությամբ քաղաքացիական վարույթներ, սակայն սովորաբար գործում է որպես վերաքննիչ վարչական դատարան, որի գործառույթների մեջ է մտնում տեղական կամ նահանգային ընդհանուր իրավասության դատարանների գործողությունների արդյունքում առաջացող ընթացակարգային խախտումները։ Իսպանիայի գերագույն դատարանի իրավասությունների մեջ է մտնում նաև ստորադաս դատարանների որոշումների բեկանումը` Իսպանիայի Սահմանադրության, օրենքների և ենթաօրենսդրական ակտերի դրույթների համաձայն[3]։

Իսպանիայի գերագույն դատարանը պատասխանատվություն է կրում օրենքով նախատեսված այլ ընթացակարգային բողոքները քննելու համար։ Դրանց թվին են պատկանում կառավարության նախարարների, սենատորների ներկայացուցչության, տարբեր տարածաշրջանային խորհրդարանների անդամների, ավագ դատավորների, ինչպես նաև երկրի ղեկավարի և սահմանադրական դատարանի դատավորների մասնակցությամբ վարույթների քննությունը։ Նման իրավասությունը ավելացնում է դատարանի կողմից ինքնաբացարկների հավանականությունը[4]։

Իսպանիայի գերագույն դատարանի դատավճիռը կամ որոշումը ներմիապետական այլ դատական ատյաններում բողոքարկման ենթակա չէ, թեև երկրի թագավորն ունի գերագույն դատարանի կողմից ընդունված վճիռները սեղմ ժամկետներում առ ոչինչ հայտարարելու բացառիկ իրավունք։ Գերագույն դատարանի որոշումները կարող են չեղյալ համարվել Սահմանադրական դատարանի կողմից, այն դեպքում, եթե տվյալ վճիռը հակասում է 1978 թվականի Իսպանիայի Սահմանադրությունում ամրագրված քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանութան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, քանի որ Իսպանիան պաշտոնապես վավերարրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան[5]։

Սահմանադրաիրավական կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի գերագույն դատարանը համարվում է իշխանության տարանջատման արդյունքում առաջ եկած կառավարման ապարատի երեք ճյուղերից մեկը՝ օրենսդիր և գործադիր մարմինների հետ միասին։ Եթե օրենսդիր մարմինը կատարում է օրինաստեղծման գործառույթ, իսկ գործադիրը՝ ի դեմս կառավարության, ամրագրում է այն, ապա գերագույն դատարանը ապահովում է ընդունված օրենքների գերակայությունն ու դրանց խախտումների անաչառ պատժելիությունը։ Գերագույն դատարանն ապահովում է այնպիսի միջոցներ, որի պայմաններում օրենքը դառնում է հավասար ցանկացած անձի համար[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Acijur. «Agenda Comunicación Jurídica 2017» (PDF). www.acijur.es (español). Վերցված է 20 de noviembre de 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Recursos ante el Tribunal Supremo: Casación Penal, Civil...». www.tuabogadodefensor.com (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. Consejo General del Poder Judicial. Historia del Tribunal Supremo.
  4. El espíritu del Bicentenario regresa a San Fernando
  5. «Protecting human rights in Spain: 6 HELP courses launched in 2017». Human Rights Education
    for Legal Professionals
    (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Press, Europa. «Tribunal Supremo hoy | Fallos, sentencias, recursos y noticias | Europa Press». www.europapress.es (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի Գերագույն դատարան» հոդվածին։