Ժորժ Պիտոև
Ժորժ Պիտոև | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1884[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1939[1][2][3][…] (55 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա |
Գերեզման | Cemetery of Genthod |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, թարգմանիչ, թատերական ռեժիսոր, հագուստ ձևագծող, ռեժիսոր, թատերական քննադատ և բեմանկարիչ |
Ընտրանի | The power of darkness?[4] |
Ամուսին(ներ) | Ludmilla Pitoëff? |
Երեխա(ներ) | Sacha Pitoëff?, Aniouta Pitoëff?[5] և Svetlana Pitoëff? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Q2940550? |
Ժորժ Պիտոև (հայ․՝ Գևորգ Հովհաննեսի Պիտոյան, ռուս.՝ Георгий Питоев, սեպտեմբերի 17, 1884[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 17, 1939[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա), հայ հորից և ռուս մորից սերող ֆրանսիացի դերասան, XX դարի սկզբին Ֆրանսիայի առաջատար դերասաններից և ռեժիսորներից մեկը։
Ընտանիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիտոևը ծնվել է 1884 թվականի սեպտեմբերի 4-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի, Վրաստան)՝ հայտնի ազնվականներ և մեկենասներ Պիտոյանների ընտանիքում։ Նրա հայրը՝ Հովհաննես Պիտոյանը (Իվան Պիտոև), եղել է Թիֆլիսի օպերային թատրոնի տնօրենը, իսկ հորեղբայրը՝ Եսայի Պիտոյանը (Իսայ Պիտոև), մասնակցել է Գեղարվեստական թատրոնի շենքի հիմնադրմանը, որտեղ այժմ տեղակայված է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնը։ Երիտասարդ Ժորժն ուսում է ստանում Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որից հետո որոշում է զբաղվել թատերական գործունեությամբ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում Պիտոևն աշխատում է Կոնստանտին Ստանիսլավսկու ղեկավարությամբ[6]։ Ռուսական հեղափոխությունից հետո ամբողջ ընտանիքը գաղթում է Ֆրանսիա, որտեղ Ժորժը դառնում է թատրոնի հայտնի ռեժիսոր և բեմադրում է ժամանակակից դրամատուրգների, հատկապես Ջորջ Բեռնարդ Շոուի, Անտոն Չեխովի, Արթուր Շնիցլերի, Հենրիկ Իբսենի և Յուջին Օ'Նիլի ստեղծագործությունները։ Պիտոևը Լուի Ժուվեի, Շառլ Դալլինի և Գաստոն Բատինի հետ միասին հիմնում է Cartel des Quatre նորարար խմբակը[7]։ 1914 թվականին ամուսնանում է ռուս դերասանուհի Լյուդմիլայի հետ։ Պիտոևների զույգը թարգմանում և արևմտաեվրոպական բեմերին է ներկայացնում համաշխարհային թատրոնի մի շարք առանցքային գործեր, այդ թվում՝ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը և Անտոն Չեխովի «Երեք քույր», «Ճայը (պիես)» և «Քեռի Վանյա (պիես)» պիեսները, որոնք երկար ժամանակ մեծ ազդեցություն են թողնում այդ պիեսների հետագա մեկնաբանությունների վրա[8]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիտոևը մահացել է 1939 թվականի սեպտեմբերի 17-ին Ժնևի մերձակա Բելվյու ավանում՝ Շվեյցարիայում։
Ժառանգներ
[խմբա��րել | խմբագրել կոդը]Պիտոևներն ունեցել են երեք զավակ (Սվետլանա, Ալեքսանդր, Անյուտա), որոնցից Ալեքսանդրը՝ Սաշա Պիտոևը, ևս հայտնի ռեժիսոր և դերասան է դառնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Teatro di Torino — 1925.
- ↑ http://data.bnf.fr/11919943/aniouta_pitoeff/
- ↑ Shafer, David A. (2016). Antonin Artaud. London, UK. ISBN 978-1-78023-601-8. OCLC 954427932.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Jomaron, Jacqueline (1979). Georges Pitoëff Metteur En Scène. Lausanne, Switzerland: L'age D'homme.
- ↑ Senelick, Laurence (1997). The Chekhov Theater. Cambridge: Cambridge University Press.
Հավելյալ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jomarron, Jacqueline. Thèâtre Des Années Vingt: Georges Pitoëff metteur en scène. Lausanne, Switzerland: L'age D'homme publishers, 1979
- Pitoëff, Aniouta. Ludmilla, Ma Mère: The Life of Ludmilla and Georges Pitoëff. Paris, France: Juillard publishers, 1955
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 17 մահեր
- 1939 մահեր
- Ժնև քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի թատերական ռեժիսորներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Թատրոնի ֆրանսիացի դերասաններ