Jump to content

Էն (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էն (դեպարտամենտ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էն (այլ կիրառումներ)
Էն
Ain
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի գավառ
Մտնում էՕվրեն-Ռոն-Ալպեր
ՎարչկենտրոնԲուրկ ան Բրես
Ամենաբարձր կետCrêt de la Neige?
Հիմնական լեզուֆրանսերեն
Բնակչություն663 202 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք5762
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՎո, Ժնև, Ռոն, Սոն-է-Լուար, Յուրա, Վերին Սավոյ, Սավոյ, Իզեր և Լիոնի մետրոպոլիա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-01
Անվանված էAin?
ain.fr(ֆր.)

Էն (ֆր.՝ Ain), գավառ Ֆրանսիայի արևելքում։ Անունն ստացել է երկրի արևելյան սահմանով հոսող Էյն գետից։ Բաղկացած է չորս տարբեր աշխարհագրական տարածքներից։

Առաջին գավառներից մեկն է, կազմավորվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ՝ 1790 թվականին։

  • Կարգային թիվն է՝ 01։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործազրկության 5% մակարդակով (համեմատած Ռոն-Ալպ երկրամասի 7%-ի և Ֆրանսիայի 8%-ի հետ), 11 500 փոքր և միջին ձեռնարկություններով և արագ աճող, դեպի արտահանում կողմնորոշված (գլխավորապես՝ Գերմանիա, Իտալիա և Իսպանիա) տնտեսությունով Էն գավառը տնտեսական առումով Ֆրանսիայում ամենադինամիկ զարգածքներից մեկն է։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերուժը Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերից մեկն է։

Տնտեսական առումով Էն գավառի զբոսաշրջությունը նշանակում է 300 միլիոն €-ի ծավալի բիզնես և 10 000 ուղղակի, ինչպես նաև՝ 10 000 անուղղակի այլ աշխատատեղ։ 2006 թվականի դեկտեմբերին գավառի աշխատատեղերի 2, 9%-ը կապված է եղել զբոսաշրջության հատվածի հետ[2]։ 2006 թվականի գավառի տեսարժան վայրեր՝ թանգարաններ, կրոնական հուշարձաններ, զբոսայգիներ և քարանձավներ այցելած զբոսաշրջիկների քանակը եղել է 700 000։ Ձմռան ամիսներին օրական ձմեռային մարզաձևերով զբաղվողների թիվը կազմում է մինչև 465 000 մարդ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. Committee for Tourism in the Department of Ain, 2006.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էն (գավառ)» հոդվածին։