Jump to content

Էնդորֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էնդորֆիններից)

Էնդորֆին, մարդու օրգանիզմում սինթեզվող մորֆինանման նյութեր, սինթեզվում են հիպոֆիզում, հայտնաբերվել են 70-ականներից։

Էնդորֆինների ընտանիքից ամենատարածվածը բետա-էնդորֆինն է։ Էնդորֆինները բնույթով մոտ են մորֆինին և շատ հաճախ անվանվում են նաև «ներքին մորֆին»։ Էնդորֆիններն իրենց գործունեությամբ մոտ են էնկեֆալիններին, սակայն վերջիններիս ցավազրկող ազդեցությունը կարճ է և թույլ։ Կենսաբանական տեսանկյունից էնդորֆիններն ու էնկեֆալինները ամենահզոր ցավազրկողներից են հակասթրեսային և հակաշոկային իրավիճակներում։ Դրանք թուլացնում են զգայունակությունը, իջեցնում ախորժակը և ստեղծում «երջանկությունից կուրացած» վիճակ։ Էնդորֆինները կարգավորում են արյան ճնշումը, շնչառությունը և արագացնում են վնասված հյուսվածքների կենդանացումը։ Դրա համար ապացուցված է այն փաստը, որ «երջանիկ մարդիկ» ավելի շուտ են առողջանում։ Էնդորֆինները հանդիսանում են մեր օրգանիզմի օպիումային համակարգը։ Հոգեբանորեն ազդելով օպիումային ռեցեպտորների վրա՝ առաջացնում են «էյֆորիայի վիճակը»՝ հիվանդագին բարձրացած տրամադրություն՝ ի պատասխան առաջացած սթրեսի։ Բացի սթրեսից էնդորֆինի առաջացմ��ն խթան են նաև երջանկության զգացումը՝ վայրկենական հիացմունքի հետ, սպորտով զբաղվելը՝ սթրեսային լարավածության անցնելուց հետո։ Կա կարծիք, որ էյֆորիան կարող է առաջանալ մշակութային գործեր դիտելուց, երաժշտություն լսելուց։