Զուգարանի թուղթ
Զուգարանի թուղթ, սանիտարահիգիենիկ նպատակների համար օգտագործվոող թղթային արտադրանք։ Արտադրվում է ժապավենային կամ թերթիկային տեսքով։ Զուգարանի թղթի արտադրությունը բավականին բարդ գործընթաց է. այն պետք է պատռվի խիստ սահմանված տեղից, միևնույն ժամանակ պետք է լինի ամուր և փափուկ։ Բացի այդ, այն պետք է արագ քայքայվի կոյուղաջրերում, հակառակ դեպքում այն կարող է խափանել կոյուղու խողովակները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգարանի թուղթն առաջին անգամ սանիտարահիգիենիկ նպատակներով օգտագործել են Չինաստանում։ Ավելի վաղ այս ամենի մասին հիշատակվել է մ.թ. ա. 589[1] թվականին։ 1391 թվականից կայսերական արքունիքում օրական դնում էին 720 հազար թերթ զուգարանի թուղթ (61x91 սմ), ինչպես նաև 15 000 հատուկ թերթ (19,4 սմ)` հաստ, փափուկ և նուրբ, որը նախատեսված էր կայսեր ընտանիքի համար։
1857 թվականին նյույորքցի գործարար Ժոզեֆ Գայետին արտադրեց զուգարանի թուղթ` կոկիկ, քառակուսի կտրված և տուփերում փաթեթավորված։ Նա այնքան էր տպավորված իր գյուտով, որ իր անունը տպագրել էր յուրաքանչյուր թղթի վրա։ Որպես այդպիսին` զուգարանի թուղթը (թերթիկի տեսքով) հայտնաբերվել է 1880-ական թվականներին բրիտանացի Ու. Օկլոկի կողմից և կոչվել է «թղթե փաթաթուկ»։ Զուգարանի գլանաթղթի առաջին սերիական արտադրությունը սկսվել է 1890 թվականին ԱՄՆ-ի թղթի գործարանում, որը պատկանում էր Արթուր Սքոթին և կոչվում էր Scott Paper, սակայն, որքան էլ որ զարմանալի է, գործարանի անունը նշված չէր այդ ապրանքի վրա։
Գլանաթղթով ծակոտկեն զուգարանի թուղթը հորինվել է գերմանացի գործարար Հանս Կլենկի կողմից 1928 թվականին։ Յուրաքանչյուր գլանաթղթում նախատեսված էր հենց հազար թերթիկ` իրարից փորվածքով բաժանված։ Կլենկը կասկած չուներ «փաթաթուկ»-ի արդյունաբերական արտադրության անհրաժեշտության մեջ, և 1928 թվականին նա Լյուդվիգսբուրգ քաղաքում գործարան հիմնեց։ Գործարանի անվան համար նա կիրառեց իր անվան և ազգանվան առաջին տառերը` Hakle: Բացի այդ, նրա գլխում հոգեբանական տեսանկյունից մի փայլուն և արդյունավետ գաղափար ծագեց, որը գովազդային լոզունգ էր. «Օգտագործեք Hakle գլանափաթեթները և Դուք ստիպված չեք լինի գործածել «զուգարանի թուղթ» բառերը»։
15 տարի անց Լոնդոնում գտնվող սուրբ Էնդրյու թղթի գործարանը աշխարհին տվեց առաջին երկշերտ զուգարանի թուղթը, որը տարբերվում էր բարձրորակ փափկությամբ և ամրությամբ[2]։
Ցելյուլոզե թղթային արտադրատեսակների շարքում հատուկ արտադրված զուգարանի թուղթն առանձնանում է .
- Կտրելու միջոցով (փորվածք)` նպաստելով գլանաթղթում մնացած հատվածից բաժանմանը։
- Գոլորշիների կլանման բարձր կայունությամբ։
- Թղթի բաղադրության մեջ բացակայում են կամ գրեթե չկան այնպիսի նյութեր, որոնք կարող են նպաստել թղթի քայքայմանը` ջրի կամ այլ գործոնների ազդեցությամբ։
- Իր մեջ կիրառվող գունանյութերը էկոլոգիական և բժշկական տեսանկյունից ստուգված են և աչքի են ընկնում հիմնականում չգունավորելու հատկանիշով։
Ժամանակակից զուգարանի թուղթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր զուգարանի թուղթն արտադրվում է սանիտարահիգիենիկ նպատակների համար ստեղծված հատուկ թղթից, որի համար հիմք է հանդիսանում թղթի թափոնը` (թղթի «գորշ» տեսակ) կամ ցելյուլոզան (թղթի «սպիտակ» տեսակ)[3]։
Զուգարանի թուղթը լինում է միաշերտ, երկշերտ և բազմաշերտ (եռաշերտ, հազվադեպ` 4-ից 6 շերտ)։ Թղթի շերտի 1 մ²-ի քաշը սովորաբար կազմում է 15-ից (միաշերտ) մինչև 35 գրամ (բազմաշերտ)։ Տիպիկ գլանաթղթի քաշը կազմում է 50-ից մինչև 150 գրամ։
20-րդ դարի վերջում շատ արդյունաբերողներ սկսեցին արտադրել զուգարանի խոնավ թուղթ, որը որոշ արտադրողներ առաջարկում են կիրառել հիմնական` զուգարանի չոր թղթից հետո, որը կհանդիսանա գործողության ավարտական փուլ[4][5][6]։ Զուգարանի խոնավ թուղթը, ինչպես երևում է, սկսեցին արտադրել խոնավ անձեռոցիկների ընդօրինա��մամբ, բայց, ի տարբերություն դրանց, արագ են լուծվում ջրում։
Զուգարանի գլանաթղթի դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես կանոն` գլանաթղթի տեսքով զուգարանի թուղթը ամրացվում է առանցքներով հատուկ պահատուփի վրա, որը փակցվում է պատի մակերեսին, որի վրա տեղադրվում է բռնիչը։ Այս դեպքում կա գլանաթուղթը տեղադրելու երկու եղանակ` թուղթը դրա մեջ կախված է գլանի վրա կամ գլանի տակ։ Տարբերակների ընտրությունը կախված է մարդու նախասիրությունից կամ սովորությունից։
Չնայած որ շատերն այս թեման համարում են քիչ կարևոր, ոմանք ակտիվորեն կարծիքներ են արտահայտում այս թեմայի շուրջ[7]։ 1986 թվականին Chicago Sun-Times թերթի խմբագիր Է. Փ. Լեդերերը հասարակական կարծիքի հետազոտության ժամանակ ստացել է 15 000 նամակ, որտեղ փաստարկներ են բերվում` հիմնված թղթի գեղագիտական, օգտագործման հարմարության, տարիքի, սեռի և նույնիսկ քաղաքացիների սոցիալ-տնտեսական կարգավիճակի մասին։ Հարցվողներից ոմանք առաջարկում են հեռու մնալ գլանաթղթի պարտադրված դիրքից և բռնիչը դարձնել այնպես, որ այն մի դիրքից փոխվի մեկ այլ դիրքի։ Մյուս տարբերակն այն է, որ կարող է լինել միանգամից երկու տարբեր տեսակի բռնիչներ։
Քննարկմանը միանում են նաև գիտնականներ։ Այսպիսով, Eastern Institute of Technology համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Էդգար Սլան Բարնսը իր «Bathroom Politics: Introducing Students to Sociological Thinking from the Bottom Up» հոդվածում նշել է մի քանի պատճառներ, ըստ որոնց զուգարանի թուղթն արժե ուսումնասիրել։ Միչիգանի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Christopher Peterson-ը իր աշխատանքներում նկարագրել է զուգարանի թղթի ընտրության սկզբունքները` ցույց տալով, որ դա կարող է լինել մարդու ինքնուրույնության և սկզբունքների դրսևորման տարբերակ։ Այս հարցով զբաղվում են նաև այլ գիտնականներ, այն քննարկվում է նաև հեռուստատեսությունում[8], դրան են նվիրված մեծ ճանաչում ունեցող բազմաթիվ գրքեր։ Նույնիսկ հաղորդվում է հայտնի անհատների` զուգարանի թղթի դիրքի նախասիրությունների մասին։
Գլանաթղթի տեղադրման դիրքի ամենահաճախ հանդիպող տարբերակներն են. Դեպի քեզ
- Նվազեցնում է ձեռքի մատներով պատին դիպչելու հավանականությունը։
- Գլանի ազատ ծայրի տեսողական հեշտ հատնաբերումը։
- Հյուրանոցի, գրասենյակի շենքի, հասարակական վայրի հավաքվածության ցուցադրումը։
- Թղթի արտադրողի ապրանքանիշի տեսանելիություն, քանի որ նկարը գտնվում է վերևում։
Դեպի դուրս
- Գլանի ազատ ծայրի աչքից թաքցնելու հնարավորություն, եթե դրա տեսքը թափթփված է։
- Նվազեցնում է գլանաթուղթը շրջելու ռիսկը, եթե այն հասանելի է երեխային կամ ընտանի կենդանուն։
- Եթե գլանաթուղթն օգտագործվում է շարժական վագոն տնակում, շարժման ընթացքում դրա փաթաթումը նվազում է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Джеймс П., Торп Н. Древние изобретения. — Мн. — 1997 — С. 549 — ISBN 985-438-139-0
- ↑ А.ренкель Бумажные бигуди // Изобретатель и рационализатор : журнал. — 2009. — № 9(717).
- ↑ «„Революция потребления“: туалетная бумага», 08.10.2016 г. Телеканал «Москва 24».
- ↑ Интервью с Эриком Акчуриным, 07.02.2013 г. Наталья Голобурдова. «БизнесOnline».
- ↑ խոնավ զուգարանի թուղթ
- ↑ Влажная туалетная бумага Արխիվացված 2017-05-12 Wayback Machine, Часто задаваемые вопросы.
- ↑ Over or under? The age-old debate of which way a roll of toilet paper should sit is FINALLY settled… by a 124-year-old diagram(անգլ.)
- ↑ Toilet Paper Debate Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զուգարանի թղթի պատմությունը. Հիտլերից մինչև Ջորջ Բուշ-կրտսեր
- Զուգարանի թղթի պատմություն Արխիվացված 2016-09-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուգարանի թուղթ» հոդվածին։ |
|